Սաղմոսներ
א [Ալեֆ]
119 Երջանիկ են նրանք, ովքեր անարատությամբ են ապրում,
Ովքեր Եհովայի օրենքի համաձայն են վարվում:+
2 Երջանիկ են նրանք, ովքեր նրա հիշեցումներին ուշադրություն են դարձնում,+
3 Նրանք անարդար բաներ չեն անում,
Նրա ճանապարհներով են ընթանում:+
4 Դու պատվիրել ես, ո՛վ Աստված,
Որ բարեխղճորեն կատարենք հրահանգները քո տված:+
5 Այնքա՜ն եմ ուզում անսասան լինել+
Եվ միշտ քո կանոնները պահել:
6 Այդ դեպքում քո բոլոր պատվիրանները քննելիս
Գլուխս չեմ կախի ամոթից:+
7 Քո արդար վճիռների* մասին սովորելով՝
Ես քեզ կգովերգեմ անկեղծ սրտով:
8 Քո կանոնները կպահեմ,
Միայն թե դու երբեք անվերադարձ ինձ չլքես:
ב [Բեթ]
9 Երիտասարդն ինչպե՞ս կարող է մաքուր պահել իր ճամփան.
Եթե միշտ ինքն իրեն հսկի, որ վարվի քո խոսքի համաձայն:+
12 Ո՛վ Եհովա, թող քեզ տրվի փառքը,
Սովորեցրու ինձ քո կանոնները:
13 Իմ շուրթերով հռչակում եմ
Քո ազդարարած բոլոր վճիռները:
16 Շատ եմ սիրում քո օրենքները
Եվ չեմ մոռանա քո խոսքերը:+
ג [Գիմել]
17 Բարությամբ վարվիր ծառայիդ հետ,
Որ ապրեմ ու խոսքդ պահեմ:+
18 Բաց արա իմ աչքերը, որ հստակ տեսնեմ
Քո օրենքում ամփոփված սքանչելիքները:
19 Ես պարզապես մի պանդուխտ եմ այս երկրում:+
Քո պատվիրանները ինձնից մի՛ թաքցրու:
20 Վճիռներիդ հանդեպ փափագը
Անդադար այրում է իմ սիրտը:
21 Դու սաստում ես հանդուգն մարդկանց,
Քո պատվիրաններից շեղվող անիծյալ մարդկանց:+
22 Անարգանքն ու արհամարհանքը հեռացրու ինձնից,
Չէ՞ որ ես հետևում եմ քո հիշեցումներին:
23 Անգամ երբ իշխանավորները, միասին նստած, իմ դեմ են խոսում,
Ես՝ քո ծառան, կանոններիդ մասին եմ խորհում:*
ד [Դալեթ]
25 Երեսնիվայր ընկած եմ հողերի մեջ:+
Ինձ ողջ պահիր, ինչպես որ խոստացել ես:+
26 Ես քեզ պատմեցի իմ անելիքների մասին,
Եվ դու ինձ պատասխանեցիր:
Քո կանոններն ուսուցանիր ինձ:+
28 Հոգուս ցավից կորցրել եմ քունս:
Զորացրու ինձ, ինչպես որ խոստացել ես:
29 Մի՛ թող՝ խաբեության ճամփան բռնեմ,+
Օրենքդ սովորեցնելով՝ բարեհաճություն ցույց տուր իմ հանդեպ:
30 Ես հավատարմության ճանապարհն եմ ընտրել:+
Հասկանում եմ, որ քո վճիռներն* արդար են:
31 Քո հիշեցումներին հավատարմորեն հետևում եմ:+
Ո՛վ Եհովա, մի՛ թող՝ հուսախաբ լինեմ:*+
32 Ողջ սրտով քո պատվիրանների համաձայն կվարվեմ,
Քանի որ բացեցիր իմ միտքը,* որ դրանք լիովին ըմբռնեմ:
ה [Հե]
33 Ո՛վ Եհովա, սովորեցրու՝+ ինչպես կանոններիդ համաձայն վարվեմ,
Եվ ես մինչև կյանքիս վերջ դրանք կպահեմ:+
34 Ինձ հասկացողություն տուր, որ օրենքդ կատարեմ
Եվ ամբողջ սրտով այն պահեմ:
35 Առաջնորդիր ինձ պատվիրաններիդ ուղով,+
Չէ՞ որ ես ուրախանում եմ դրանով:
36 Օգնիր, որ սիրտս մղվի հիշեցումներիդ հետևել,
Ոչ թե եսասիրական շահերի հետամուտ լինել:+
37 Մի՛ թող՝ աչքերս անպետք բաների նայեն,+
Օգնիր՝ մնամ քո ճանապարհին, որ ապրեմ:
38 Պահիր խոստումդ, որ տվել ես ծառայիդ,
Որպեսզի քո հանդեպ վախ ունենան մարդիկ:*
40 Տես՝ ինչպես եմ փափագում հրահանգներդ կատարել:
Կյանքս պահպանիր, չէ՞ որ դու արդար ես:
ו [Վավ]
42 Այդժամ ես պատասխան կտամ ինձ ծաղրողին,
Չէ՞ որ վստահում եմ քո խոսքին:
43 Երբեք մի՛ հեռացրու իմ բերանից ճշմարտության խոսքը,
Չէ՞ որ քո արդարադատության վրա եմ դրել իմ հույսը:*
44 Քո օրենքը միշտ կպահեմ,
Այո՛, ընդմիշտ, առհավետ:+
45 Ուր էլ գնամ, ապահով կլինեմ,+
Որովհետև միշտ ձգտում եմ քո պատվերները կատարել:
46 Թագավորների առաջ կխոսեմ պատվիրաններիդ* մասին.
Ես չեմ ամաչի:+
47 Քո պատվիրանները ինձ համար թանկ են,
Այո՛, ես դրանք սիրում եմ:+
48 Պատվիրաններիդ համար, որոնք այդքան սիրում եմ,+
Ձեռքերս տարածած՝ քեզ աղոթում եմ:
Քո կանոնների մասին կխորհրդածեմ:+
ז [Զային]
50 Նեղության մեջ դա է իմ մխիթարությունը,+
Քո ասածները պահպանել են իմ կյանքը:
51 Հանդուգն մարդիկ ինձ անխնա ծաղրուծանակի են ենթարկում,
Բայց ես քո օրենքից չեմ շեղվում:+
53 Իմ մեջ ուժգին ցասում են բորբոքում անօրենները՝
Նրանք, ովքեր թողնում են քո օրենքը:+
54 Որտեղ էլ որ բնակվեմ,*
Քո կանոններն իմ երգերի թեման են:
55 Ո՛վ Եհովա, գիշերը մտաբերում եմ անունդ,+
Որ պահեմ օրենքդ:
56 Միշտ այդպես եմ արել,
Դրա շնորհիվ պահել եմ հրահանգներդ:
ח [Խեթ]
59 Ես իմ ճանապարհները քննում եմ,
Որ կրկին հիշեցումներիդ համաձայն վարվեմ:+
60 Շտապում եմ քո պատվիրանները պահել,
Չեմ հապաղում դրանք կատարել:+
61 Անօրեններն ինձ համար ծուղակներ են լարում,
Բայց քո օրենքը ես չեմ մոռանում:+
63 Ես ընկերն եմ բոլոր նրանց, ովքեր քո հանդեպ վախ ունեն,
Ովքեր քո հրահանգներին հնազանդվում են:+
64 Ո՛վ Եհովա, երկրի վրա ամենուր երևում է քո հավատարիմ սերը:+
Սովորեցրու ինձ քո կանոնները:
ט [Տեթ]
65 Ո՛վ Եհովա, խոստմանդ* համաձայն ես վարվել.
Քո ծառային բարիք ես արել:
66 Տուր ինձ գիտելիքներ և առողջ դատողություն,+
Չէ՞ որ ես քո պատվիրաններին եմ վստահում:
68 Բարի* ես դու,+ և բարի են քո գործերը:
Սովորեցրու ինձ քո կանոնները:+
69 Հանդուգն մարդիկ ստերով արատավորում են իմ համբավը,
Բայց ես ողջ սրտով կատարում եմ քո հրահանգները:
71 Լավ է, որ անցա նեղությունների միջով,+
Քանի որ այդպես սովորեցի ապրել քո կանոններով:
י [Յոդ]
73 Քո ձեռքերն են ինձ արարել ու կազմավորել:
Հասկացողություն տուր ինձ, որ կարողանամ պատվիրաններդ յուրացնել:+
76 Խնդրում եմ, քո հավատարիմ սիրով+ ինձ մխիթարիր,
Ինչպես որ խոստացել ես ծառայիդ:
78 Թող հանդուգն մարդիկ ամոթահար լինեն,
Քանի որ առանց պատճառի* ինձ վնասում են:
Բայց ես քո հրահանգների մասին կխորհրդածեմ:*+
79 Թող ինձ մոտ վերադառնան քեզնից վախեցողները
Եվ քո պատվիրաններն* իմացողները:
כ [Կաֆ]
81 Տենչում եմ տեսնել քեզնից եկող փրկությունը.+
Քո խոսքի վրա եմ դրել իմ հույսը:*
83 Ասես ծխից չորացած տիկ լինեմ,
Բայց քո կանոնները չեմ մոռանում:+
84 Դեռ ինչքա՞ն պիտի քո ծառան սպասի:
Ե՞րբ պիտի դատաստանի ենթարկես ինձ հալածողներին:+
85 Հանդուգն մարդիկ փոսեր են փորում ինձ համար,
Նրանք մերժում են քո օրենքը հանդգնաբար:
86 Քո բոլոր պատվիրանները վստահարժան են:
Օգնիր ինձ. մարդիկ առանց պատճառի ինձ հալածում են:+
87 Քիչ է մնում՝ ինձ ջնջեն երկրի երեսից,
Բայց ես երես չեմ թեքել քո պատվերներից:
88 Հավատարիմ սիրուց մղված՝ կյանքս պահպանիր,
Որ հետևեմ քո տված հիշեցումներին:
ל [Լամեդ]
90 Դու հավատարիմ ես սերնդեսերունդ:+
Երկիրն ամուր հաստատել ես, և այն կանգուն է մնում:+
91 Քո վճռով դրանք* գոյություն ունեն մինչ օրս,
Եվ բոլորը ծառայում են քեզ:
92 Եթե քո օրենքը ինձ համար թանկ չլիներ,
Իմ գլխին եկած չարիքներից ես կկործանվեի:+
93 Երբեք չեմ մոռանա քո հրահանգները,
Որովհետև դրանց միջոցով դու պահպանել ես իմ կյանքը:+
95 Անօրենները առիթի են սպասում, որ կործանեն ինձ,
Բայց ես լուրջ ուշադրություն եմ դարձնում քո հիշեցումներին:
96 Իմ տեսած ամեն կատարյալ բան իր սահմանն ունի,
Բայց քո պատվիրանը սահմաններ չունի:*
מ [Մեմ]
98 Պատվիրաններդ ինձ թշնամիներիցս իմաստուն են դարձնում,+
Որովհետև մշտապես դրանցով եմ առաջնորդվում:
100 Ավելի խոհեմաբար* եմ վարվում, քան տարեցները,
Քանի որ կատարում եմ քո հրահանգները:
101 Ամեն չար ճանապարհից հեռու եմ մնում,+
Քանի որ խոսքդ պահել եմ ուզում:
102 Դու ուսուցանել ես ինձ,
Դրա համար էլ ես չեմ շեղվում քո օրենքներից:*
103 Քիմքիս այնքա՜ն հաճելի են քո խոսքերը,
Ավելի քաղցր են, քան մեղրը:+
104 Քո հրահանգների շնորհիվ ես հասկացողությամբ եմ վարվում:+
Ահա թե ինչու եմ ստության ամեն ճանապարհ ատում:+
נ [Նուն]
105 Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար
Եվ լույս՝ իմ ճանապարհի համար:+
106 Երդվել եմ, որ քո արդար վճիռների* համաձայն կվարվեմ:
Տվածս երդումը կկատարեմ:
107 Շատ տառապանք եմ կրել.+
Ո՜վ Եհովա, պահպանիր կյանքս, ինչպես որ խոստացել ես:+
110 Անօրեններն ինձ համար ծուղակ են լարել,
Բայց քո պատվերներից ես չեմ շեղվել:+
112 Վճռել եմ քո կանոններին հնազանդվել
Անընդմեջ, մինչև կյանքիս վերջ:
ס [Սամեխ]
114 Դու ես իմ վահանն ու պատսպարանը.+
Քո խոսքի վրա եմ դրել իմ հույսը:*+
115 Հեռու մնացեք ինձնից, չարագործնե՛ր,+
Որ կարողանամ իմ Աստծու պատվիրանները պահել:
116 Ո՛վ Աստված, խոստմանդ համաձայն՝ ինձ օգնիր,+
Որ շարունակեմ ապրել:
118 Դու մերժում ես բոլոր նրանց, ովքեր քո կանոններից շեղվում են,+
Որովհետև նրանք ստախոս ու խաբեբա են:
120 Քո ահից սարսուռով եմ համակվում,
Քո դատավճիռներից ակնածանքով եմ լցվում:
ע [Ային]
121 Ինչ որ արդար է ու ճիշտ, ես դա եմ արել:
Մի՛ թող՝ ինձ հալածողների ձեռքն ընկնեմ:
122 Երաշխավորիր, որ քո ծառան բարիք կտեսնի:
Թող որ հանդուգն մարդիկ չնեղեն ինձ:
126 Եհո՛վա, եկել է գործելուդ ժամանակը.+
Չէ՞ որ մարդիկ խախտում են քո օրենքը:
127 Իսկ ես սիրում եմ պատվիրաններդ՝
Ոսկուց, զտված ոսկուց էլ առավել:+
פ [Պե]
129 Հիշեցումներդ հիասքանչ են,
Դրա համար էլ դրանց հետևում եմ:
131 Այնքան ուժգին եմ պատվիրաններիդ տենչում,
Որ շուրթերիցս հառաչանքներ են հնչում:+
133 Քո խոսքով ուղղորդիր* իմ քայլերը, որ ապահով լինեմ,
Մի՛ թող՝ որևէ չար բանի տիրապետության տակ ընկնեմ:+
134 Փրկիր* ինձ բռնատենչ մարդկանցից,
Եվ ես կհնազանդվեմ քո հրահանգներին:
136 Աչքերիցս արցունքներ են հորդում,
Քանի որ մարդիկ քո օրենքը չեն պահում:+
צ [Ցադե]
138 Քո տված հիշեցումները արդար են,
Լիովին վստահարժան են:
139 Նախանձախնդրությունը վառվում է ներսումս,+
Որովհետև քո խոսքերն անտեսում են հակառակորդներս:
141 Ես աննշան ու արհամարհված եմ,+
Բայց քո հրահանգները չեմ մոռացել:
143 Թեև նեղություն ու դժվարություն եմ կրել,
Բայց շարունակում եմ պատվիրաններդ սիրել:
144 Քո հիշեցումները հավիտենապես արդար են:
Ինձ հասկացողություն տուր,+ որ շարունակեմ ապրել:
ק [Կոֆ]
145 Ամբողջ սրտով քեզ կանչում եմ օգնության:
Պատասխանիր ինձ, ո՛վ Եհովա:
Ես կվարվեմ քո կանոնների համաձայն:
146 Քեզ եմ կանչում, փրկիր ինձ:
Ես կհետևեմ քո հիշեցումներին:
147 Լույսը դեռ չբացված՝ վեր եմ կենում և օգնություն աղերսում.+
Քո խոսքերի վրա եմ իմ հույսը դնում:*
149 Ո՜վ Եհովա, հավատարիմ սիրուցդ մղված՝ լսիր իմ ձայնը,+
Վարվելով արդարությանդ համաձայն՝ պահպանիր իմ կյանքը:
150 Ամոթալի* վարք ունեցողներն ահա մոտենում են ինձ,
Նրանք հեռու են քո օրենքից:
ר [Ռեշ]
153 Տես տառապանքս ու ազատիր ինձ,+
Որովհետև ես օրենքդ չեմ հանել իմ մտքից:
155 Փրկություն չեն տեսնի անօրենները,
Որովհետև նրանք չեն ուզում պահել քո կանոնները:+
156 Ո՛վ Եհովա, դու անչափ գթասիրտ ես:+
Վարվելով արդարությանդ համաձայն՝ պահպանիր կյանքս:
157 Իմ թշնամիներն ու ինձ հալածողները շատ են,+
Բայց քո հիշեցումներին ես հետևում եմ անշեղորեն:
158 Ես նողկանքով եմ նայում նենգաբար վարվողներին,
Որովհետև նրանք չեն հնազանդվում քո խոսքերին:+
159 Ո՛վ Եհովա, տես՝ ինչքան եմ սիրում քո պատվերները:
Հավատարիմ սիրուց մղված՝ պահպանիր իմ կյանքը:+
ש [Սին] կամ [Շին]
161 Առանց պատճառի ինձ հետապնդում են իշխանավորները,+
Բայց քո խոսքերի հանդեպ ակնածանքով է լցված իմ սիրտը:+
162 Քո ասածներից ես ուրախություն եմ ապրում,+
Ինչպես մեկը, ով մեծ գանձ է գտնում:
164 Գովաբանում եմ քեզ օրը յոթ անգամ
Քո արդար վճիռների* համար:
166 Ո՛վ Եհովա, քո փրկարար գործերի վրա եմ հույս դնում
Եվ քո պատվիրաններն եմ կատարում:
167 Քո հիշեցումներին հետևում եմ,
Դրանք անչափ սիրում եմ:+
168 Ես վարվում եմ հրահանգներիդ ու հիշեցումներիդ համաձայն:
Դու գիտես իմ արած ամեն բան:+
ת [Թավ]
169 Թող օգնության իմ աղաղակը հասնի քեզ, ո՛վ Եհովա:+
Քո խոսքով օգնիր ինձ, որ հասկացողություն ունենամ:+
170 Խնդրում եմ, աղաչանքս լսիր
Եվ ինչպես խոստացել ես, ինձ փրկիր:
171 Թող գովաբանություն հորդի իմ շուրթերից,+
Որովհետև քո կանոններն ես սովորեցնում ինձ:
172 Ես իմ լեզվով խոսքերիդ մասին կերգեմ,+
Որովհետև բոլոր պատվիրաններդ արդար են:
174 Փափագով սպասում եմ, որ ինձ փրկես, ո՛վ Եհովա,
Քո օրենքը թանկ է ինձ համար:+
176 Թափառում եմ մոլորված ոչխարի պես:+
Փնտրիր ծառայիդ,
Որովհետև պատվիրաններդ չեմ մոռացել ես:+