Սաղմոսներ
Նվագավարին: Իդիթուն:* Ասափի+ երգը:
77 Բարձր ձայնով կաղաղակեմ ու կկանչեմ Աստծուն,
Կկանչեմ Աստծուն, ու նա կլսի ինձ:+
2 Իմ նեղության օրը Եհովայի առաջնորդությունն եմ փնտրում:+
Գիշերն անդադար ձեռքերս տարածած՝ նրան եմ աղոթում,
Բայց դեռ մխիթարություն չեմ գտնում:
4 Դու չես թողնում՝ աչքերս փակեմ:
Ես սրտնեղած եմ, չեմ կարողանում խոսել:
5 Մտքով հետ եմ գնում դեպի հին օրերը,+
Դեպի վաղուց անցած-գնացած տարիները:
8 Մի՞թե նա այլևս հավատարիմ սեր չի դրսևորելու,
Մի՞թե նրա խոստման կատարումը ոչ մի սերունդ չի տեսնելու:
9 Մի՞թե Աստված մոռացել է մեր հանդեպ բարեհաճ լինելը,+
Մի՞թե այնքան է բարկացել, որ չի ուզում գթասիրտ լինել: (Սելա)
10 Մի՞թե շարունակ պետք է ասեմ. «Ինձ համար ցավալի է,+
Որ Բարձրյալի վերաբերմունքը* մեր հանդեպ փոխվել է»:
11 Ո՛վ Յահ, ես կմտաբերեմ արածներդ,
Կհիշեմ հնում արած հիասքանչ գործերդ:
12 Քո բոլոր արածների մասին կմտորեմ,
Քո գործերի շուրջ կխորհրդածեմ:+
13 Ո՛վ Աստված, քո ճանապարհները սուրբ են:
Ո՛վ Աստված, ո՞ր աստվածն է քեզ նման մեծ:+
14 Դու ես ճշմարիտ Աստվածը, ով զարմանահրաշ բաներ է անում:+
Ժողովուրդներին ցույց ես տվել զորությունդ:+
18 Որոտիդ ձայնը դղրդաց,+ ինչպես կառքի անիվները,
Կայծակի շիթերը լուսավորեցին երկիրը,+
Դողաց ու ցնցվեց երկիրը:+
19 Ծովի միջով էր անցնում քո ճանապարհը,+
Խոր ջրերի միջով էր անցնում քո արահետը,
Բայց ոչ ոք չէր տեսնում քո ոտնահետքերը: