Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Հովհաննես 10
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Հովհաննես | Բովանդակություն

      • Հովիվը և ոչխարների փարախները (1-21)

        • Հիսուսը լավ հովիվն է (11-15)

        • «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ» (16)

      • Նվիրման տոնի ժամանակ հրեաներն ուզում են քարկոծել Հիսուսին (22-39)

        • Շատ հրեաներ չեն հավատում Հիսուսին (24-26)

        • «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը» (27)

        • Որդին միասնության մեջ է Հոր հետ (30, 38)

      • Հորդանանի մյուս կողմում ապրողներից շատերը հավատում են Հիսուսին (40-42)

Հովհաննես 10։1

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 7։15

Հովհաննես 10։2

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 26։31; Մկ 14։27; Հվ 10։11

Հովհաննես 10։3

Զուգահեռ հղումներ

  • +Ղկ 1։17; Հվ 3։28
  • +Հվ 10։27

Հովհաննես 10։7

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 14։6

Հովհաննես 10։9

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 21։17

Հովհաննես 10։10

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 7։15

Հովհաննես 10։11

Զուգահեռ հղումներ

  • +Եզկ 34։23; Մթ 9։36
  • +1Սմ 17։34, 35; Մթ 20։28; Եբ 13։20

Հովհաննես 10։14

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 10։27

Հովհաննես 10։15

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «հոգին»:

Զուգահեռ հղումներ

  • +Մթ 11։27
  • +Մթ 20։28; Հվ 15։13; 1Հվ 3։16

Հովհաննես 10։16

Զուգահեռ հղումներ

  • +Ղկ 12։32
  • +Եզկ 34։23; 37։24; 1Պտ 5։4

Հովհաննես 10։17

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 17։23
  • +Ես 53։12; Փպ 2։8; Եբ 2։9; 12։2

Հովհաննես 10։18

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 2։23, 24

Հովհաննես 10։19

Զուգահեռ հղումներ

  • +Ղկ 12։51; Հվ 7։12; 9։16

Հովհաննես 10։23

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 3։11

Հովհաննես 10։25

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 3։2; 5։36; 10։38; 14։10; Գրծ 2։22

Հովհաննես 10։26

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 8։47

Հովհաննես 10։27

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 10։3

Հովհաննես 10։28

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 5։24; 17։1, 2
  • +Հվ 6։37; 18։9

Հովհաննես 10։29

Զուգահեռ հղումներ

  • +1Պտ 1։4, 5

Հովհաննես 10։30

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «միասնության մեջ»:

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 10։38; 17։11, 21

Հովհաննես 10։33

Զուգահեռ հղումներ

  • +Ղև 24։16

Հովհաննես 10։34

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «աստվածանման եք»:

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 82։6; 1Կթ 8։5

Հովհաննես 10։35

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «սուրբ գրքերում սխալ բան գրված լինի»:

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 82։1

Հովհաննես 10։36

Զուգահեռ հղումներ

  • +Ղկ 1։35; Հվ 5։18

Հովհաննես 10։38

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 5։36
  • +Հվ 14։10; 17։21

Հովհաննես 10։40

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 1։28

Հովհաննես 10։41

Զուգահեռ հղումներ

  • +Հվ 1։29

Ընդհանուր

Հովհ. 10։1Մթ 7։15
Հովհ. 10։2Մթ 26։31; Մկ 14։27; Հվ 10։11
Հովհ. 10։3Ղկ 1։17; Հվ 3։28
Հովհ. 10։3Հվ 10։27
Հովհ. 10։7Հվ 14։6
Հովհ. 10։9Հվ 21։17
Հովհ. 10։10Մթ 7։15
Հովհ. 10։11Եզկ 34։23; Մթ 9։36
Հովհ. 10։111Սմ 17։34, 35; Մթ 20։28; Եբ 13։20
Հովհ. 10։14Հվ 10։27
Հովհ. 10։15Մթ 11։27
Հովհ. 10։15Մթ 20։28; Հվ 15։13; 1Հվ 3։16
Հովհ. 10։16Ղկ 12։32
Հովհ. 10։16Եզկ 34։23; 37։24; 1Պտ 5։4
Հովհ. 10։17Հվ 17։23
Հովհ. 10։17Ես 53։12; Փպ 2։8; Եբ 2։9; 12։2
Հովհ. 10։18Գրծ 2։23, 24
Հովհ. 10։19Ղկ 12։51; Հվ 7։12; 9։16
Հովհ. 10։23Գրծ 3։11
Հովհ. 10։25Հվ 3։2; 5։36; 10։38; 14։10; Գրծ 2։22
Հովհ. 10։26Հվ 8։47
Հովհ. 10։27Հվ 10։3
Հովհ. 10։28Հվ 5։24; 17։1, 2
Հովհ. 10։28Հվ 6։37; 18։9
Հովհ. 10։291Պտ 1։4, 5
Հովհ. 10։30Հվ 10։38; 17։11, 21
Հովհ. 10։33Ղև 24։16
Հովհ. 10։34Սղ 82։6; 1Կթ 8։5
Հովհ. 10։35Սղ 82։1
Հովհ. 10։36Ղկ 1։35; Հվ 5։18
Հովհ. 10։38Հվ 5։36
Հովհ. 10։38Հվ 14։10; 17։21
Հովհ. 10։40Հվ 1։28
Հովհ. 10։41Հվ 1։29
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Հովհաննես 10։1-42

Հովհաննես

10 «Հաստատ ասում եմ ձեզ. ով ոչխարների փարախ մտնում է ոչ թե դռնով, այլ ուրիշ տեղով, նա գող է ու ավազակ:+ 2 Բայց ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է:+ 3 Դռնապանը բացում է դուռը հովվի համար,+ և ոչխարները լսում են նրա ձայնը:+ Նա անունով է կանչում իր ոչխարներին ու դուրս է տանում նրանց: 4 Երբ նա իր բոլոր ոչխարներին դուրս է տանում, նրանց առջևից է գնում, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը: 5 Նրանք երբեք չեն գնա օտարի հետևից, այլ կփախչեն նրանից, որովհետև օտարի ձայնը չեն ճանաչում»: 6 Հիսուսին լսողները չհասկացան, թե նա ինչ նկատի ուներ, երբ արեց այս համեմատությունը:

7 Ուստի Հիսուսը դարձյալ ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. ես եմ այն դուռը, որով անցնում են ոչխարները:+ 8 Բոլոր նրանք, ովքեր եկան՝ ձևացնելով, թե ես եմ, գող են ու ավազակ, բայց ոչխարները չլսեցին նրանց: 9 Ես եմ դուռը. ով ինձնով ներս մտնի, կփրկվի: Նա ներս կմտնի, դուրս կգա և արոտավայր կգտնի:+ 10 Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և կործանելու նպատակով:+ Իսկ ես եկել եմ, որ նրանք կյանք ունենան՝ հավիտենական կյանք: 11 Ես եմ լավ հովիվը.+ լավ հովիվը իր կյանքը տալիս է իր ոչխարների համար:+ 12 Իսկ վարձկանը, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում, քանի որ նա հովիվ չէ, ու ոչխարներն էլ իրենը չեն: Գայլն էլ հափշտակում է նրանց, և հոտը ցրվում է: 13 Վարձկանի համար մեկ է, թե ինչ կպատահի ոչխարներին. չէ՞ որ նա ընդամենը վարձու աշխատող է: 14 Ես եմ լավ հովիվը. ես ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում,+ 15 ինչպես որ Հայրը ճանաչում է ինձ, և ես էլ ճանաչում եմ Հորը:+ Ես իմ կյանքը* տալիս եմ ոչխարների համար:+

16 Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս փարախից չեն.+ նրանց էլ պետք է բերեմ, և նրանք կլսեն իմ ձայնը: Այդպիսով բոլորը մեկ հոտ կլինեն ու մեկ հովիվ կունենան:+ 17 Հայրը սիրում է ինձ,+ որովհետև ես իմ կյանքը տալիս եմ,+ որ դարձյալ ստանամ այն: 18 Ոչ ոք այն չի վերցնում ինձնից. ես ինքս եմ տալիս այն: Ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ այն դարձյալ ստանալու:+ Այս պատվերը իմ Հորից եմ ստացել»:

19 Այս խոսքերի պատճառով հրեաների մեջ կրկին տարակարծություն եղավ:+ 20 Նրանցից շատերն ասում էին. «Նա դև ունի, խելագար է: Ինչո՞ւ եք լսում նրան»: 21 Մյուսներն էլ առարկում էին. «Դրանք դիվահարի խոսքեր չեն: Մի՞թե դևը կարող է բուժել կույրերին»:

22 Այդ ժամանակ Երուսաղեմում Նվիրման տոնն էր: Ձմեռ էր: 23 Հիսուսը տաճարում քայլում էր Սողոմոնի սյունասրահով:+ 24 Հրեաները շրջապատեցին նրան ու ասացին. «Մինչև ե՞րբ ես մեզ անորոշության մեջ պահելու: Եթե դու ես Քրիստոսը, պարզ ասա»: 25 Հիսուսն էլ պատասխանեց. «Ես ասացի ձեզ, բայց դուք չեք հավատում: Այն գործերը, որ անում եմ իմ Հոր անունով, դրանք են իմ մասին վկայում:+ 26 Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարները չեք:+ 27 Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, ու նրանք իմ հետևից են գալիս:+ 28 Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս.+ նրանք երբեք չեն կործանվի, ու ոչ ոք իմ ձեռքից չի հափշտակի նրանց:+ 29 Իմ Հոր տված ոչխարները ավելի թանկ են, քան մնացած բոլոր բաները, և ոչ ոք չի կարող հափշտակել նրանց Հոր ձեռքից:+ 30 Ես և Հայրը մի* ենք»:+

31 Հրեաները նորից քարեր վերցրին, որ քարկոծեն նրան: 32 Հիսուսն ասաց նրանց. «Ես Հոր անունից շատ բարի գործեր ցույց տվեցի ձեզ: Այդ գործերից ո՞ր մեկի համար եք ուզում ինձ քարկոծել»: 33 Նրանք պատասխանեցին. «Մենք ուզում ենք քեզ քարկոծել ոչ թե բարի գործի համար, այլ որ անարգում ես Աստծուն,+ որովհետև ինքդ մարդ լինելով՝ քեզ աստծու տեղ ես դնում»: 34 Հիսուսն էլ ասաց նրանց. «Մի՞թե ձեր Օրենքում գրված չէ. «Ես ասել եմ. «Դուք աստվածներ եք»»:*+ 35 Աստված «աստվածներ»+ է կոչել նրանց, ում իր խոսքը դատապարտել է (և հնարավոր չէ, որ սուրբ գրքերում գրվածը անվավեր դառնա):* 36 Իսկ ես ասացի, որ Աստծու Որդին եմ: Ուրեմն ինչո՞ւ եք ինձ, ում Հայրը սուրբ է դարձրել և ուղարկել է աշխարհ, մեղադրում Աստծուն անարգելու մեջ:+ 37 Եթե ես չեմ անում իմ Հոր գործերը, մի՛ հավատացեք ինձ, 38 բայց եթե անում եմ, անգամ եթե ինձ չեք հավատում, գոնե այդ գործերին հավատացեք,+ որպեսզի իմանաք և ավելի պարզ հասկանաք, որ Հայրը միասնության մեջ է ինձ հետ, և ես էլ միասնության մեջ եմ Հոր հետ»:+ 39 Եվ նրանք կրկին փորձեցին բռնել նրան, բայց նա փախավ նրանցից:

40 Հիսուսը դարձյալ Հորդանանի մյուս կողմն անցավ՝ այն վայրը, որտեղ առաջ Հովհաննեսը մկրտում էր,+ և մնաց այնտեղ: 41 Շատ մարդիկ եկան նրա մոտ: Նրանք իրար ասում էին. «Հովհաննեսը ոչ մի հրաշք չգործեց, բայց այս մարդու մասին նրա բոլոր ասածները ճիշտ են»:+ 42 Եվ շատերը հավատացին նրան:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը