Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Եփեսացիներ 1
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

Եփեսացիներ | Բովանդակություն

      • Ողջույնի խոսքեր (1, 2)

      • Հոգևոր օրհնություններ (3-7)

      • Ամեն ինչ պետք է համախմբվի Քրիստոսի միջոցով (8-14)

        • Նշանակված ժամանակահատվածը լրանալուն պես հաստատվում է տնօրինման մի գործընթաց (10)

        • Սուրբ ոգու կնիքը դրվեց որպես ստանալիք ժառանգության գրավական (13, 14)

      • Պողոսը շնորհակալություն է հայտնում Աստծուն եփեսացիների հավատի համար և աղոթում է նրանց մասին (15-23)

Եփեսացիներ 1։1

Ծանոթագրություն

  • *

    Բառարանում տես «Սրբեր»:

Զուգահեռ հղումներ

  • +Հտն 2։1, 3

Եփեսացիներ 1։3

Զուգահեռ հղումներ

  • +Եփ 2։6

Եփեսացիներ 1։4

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «աշխարհի սկզբնավորումից»: Հավանաբար, խոսքը Ադամի ու Եվայի երեխաների մասին է:

Զուգահեռ հղումներ

  • +Եփ 5։25-27

Եփեսացիներ 1։5

Զուգահեռ հղումներ

  • +2Թղ 2։13; 1Պտ 1։2
  • +Հռ 8։15, 29; 8։23
  • +Հռ 8։28

Եփեսացիներ 1։6

Ծանոթագրություն

  • *

    Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:

Զուգահեռ հղումներ

  • +Հռ 3։24
  • +Հվ 3։35

Եփեսացիներ 1։7

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 20։28; Հռ 3։25; Հտն 5։9
  • +Գրծ 13։38; Կղ 1։14; 2։13

Եփեսացիներ 1։8

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «առողջ դատողություն»:

Եփեսացիներ 1։9

Զուգահեռ հղումներ

  • +Հռ 16։25, 26

Եփեսացիներ 1։10

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «համախմբել ամեն բան՝ ինչը որ երկնքում է, և ինչը որ երկրի վրա է»:

Զուգահեռ հղումներ

  • +Փպ 2։9, 10; Կղ 1։19, 20

Եփեսացիներ 1։11

Զուգահեռ հղումներ

  • +Հռ 8։17; Եփ 3։5, 6

Եփեսացիներ 1։13

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 1։22; Եփ 4։30; Հտն 7։4

Եփեսացիներ 1։14

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «կանխավճարը»:

  • *

    Բռց.՝ «իր սեփականությանը»:

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 5։5; 1Պտ 1։3, 4
  • +Հռ 8։23; 1Տմ 2։5, 6
  • +1Պտ 2։9

Եփեսացիներ 1։17

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «իմաստության և հայտնության ոգի»:

Զուգահեռ հղումներ

  • +Կղ 1։9; 1Տմ 2։3, 4

Եփեսացիներ 1։18

Ծանոթագրություն

  • *

    Բռց.՝ «սրտի»:

Զուգահեռ հղումներ

  • +1Պտ 1։3, 4

Եփեսացիներ 1։19

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 13։4

Եփեսացիներ 1։20

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 110։1; Գրծ 7։55

Եփեսացիներ 1։21

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 4։12; Փպ 2։9-11

Եփեսացիներ 1։22

Զուգահեռ հղումներ

  • +Սղ 8։6; 1Կթ 15։27; Եբ 2։8
  • +Մթ 28։18; Եփ 5։23; Կղ 1։18

Եփեսացիներ 1։23

Զուգահեռ հղումներ

  • +Հռ 12։5; Եփ 4։16

Ընդհանուր

Եփես. 1։1Հտն 2։1, 3
Եփես. 1։3Եփ 2։6
Եփես. 1։4Եփ 5։25-27
Եփես. 1։52Թղ 2։13; 1Պտ 1։2
Եփես. 1։5Հռ 8։15, 29; 8։23
Եփես. 1։5Հռ 8։28
Եփես. 1։6Հռ 3։24
Եփես. 1։6Հվ 3։35
Եփես. 1։7Գրծ 20։28; Հռ 3։25; Հտն 5։9
Եփես. 1։7Գրծ 13։38; Կղ 1։14; 2։13
Եփես. 1։9Հռ 16։25, 26
Եփես. 1։10Փպ 2։9, 10; Կղ 1։19, 20
Եփես. 1։11Հռ 8։17; Եփ 3։5, 6
Եփես. 1։132Կթ 1։22; Եփ 4։30; Հտն 7։4
Եփես. 1։142Կթ 5։5; 1Պտ 1։3, 4
Եփես. 1։14Հռ 8։23; 1Տմ 2։5, 6
Եփես. 1։141Պտ 2։9
Եփես. 1։17Կղ 1։9; 1Տմ 2։3, 4
Եփես. 1։181Պտ 1։3, 4
Եփես. 1։192Կթ 13։4
Եփես. 1։20Սղ 110։1; Գրծ 7։55
Եփես. 1։21Գրծ 4։12; Փպ 2։9-11
Եփես. 1։22Սղ 8։6; 1Կթ 15։27; Եբ 2։8
Եփես. 1։22Մթ 28։18; Եփ 5։23; Կղ 1։18
Եփես. 1։23Հռ 12։5; Եփ 4։16
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Եփեսացիներ 1։1-23

Եփեսացիներ

1 Ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով Քրիստոս Հիսուսի առաքյալն եմ, գրում եմ ձեզ՝ Եփեսոսի սրբերիդ՝*+ Քրիստոս Հիսուսի հետ միավորված հավատարիմներիդ:

2 Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն և խաղաղություն տան ձեզ:

3 Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը, ով երկնային ոլորտում մեզ ամեն տեսակ հոգևոր օրհնություններ է տվել, քանի որ միավորված ենք Քրիստոսի հետ:+ 4 Չէ՞ որ նա մարդկության սկզբնավորումից* ի վեր ընտրեց մեզ, որ Քրիստոսի հետ միավորված լինենք և որ իր հանդեպ սիրուց մղված՝ իր առաջ սուրբ ու անբիծ լինենք:+ 5 Աստված նախապես որոշեց+ Հիսուս Քրիստոսի միջոցով որդեգրել մեզ,+ ինչպես որ հաճելի էր իրեն և իր կամքն էր:+ 6 Այդպիսով նա իր սիրելի Որդու միջոցով հիասքանչ անզուգական բարություն*+ դրսևորեց մեր հանդեպ, ինչի համար պետք է գովաբանվի:+ 7 Որդու միջոցով՝ նրա արյամբ վճարված փրկագնով, մենք ազատագրվեցինք,+ այո՛, մեղքերի ներում ստացանք:+ Եվ այս ամենը Աստծու անզուգական բարության շնորհիվ է, ինչով հարուստ է նա:

8 Այս բարությունը նա առատորեն դրսևորեց մեր հանդեպ՝ տալով նաև իմաստություն ու հասկացողություն* ամեն հարցում 9 և հայտնելով մեզ իր կամքի վերաբերյալ սրբազան գաղտնիքը:+ Այդ գաղտնիքն այն մասին է, որ նա, ինչպես իրեն է հաճելի, նպատակադրել է 10 նշանակված ժամանակահատվածը լրանալուն պես հաստատել տնօրինման մի գործընթաց, որի նպատակն է Քրիստոսի միջոցով նորից համախմբել բոլորին՝ նրանց, ովքեր երկնքում են, և նրանց, ովքեր երկրի վրա են:*+ Այո՛, ամեն ինչ պետք է համախմբվի Քրիստոսի միջոցով: 11 Մենք միավորված ենք նրա հետ և նշանակվել ենք նրա ժառանգակիցները+ լինելու: Մեզ համար դա նախապես որոշված էր՝ համաձայն նրա նպատակի, ով ամեն ինչ իրագործում է իր որոշած ձևով: 12 Մենք առաջինն էինք, որ հուսացինք Քրիստոսին, և Աստված ընտրեց մեզ, որ մեր միջոցով փառավորվի ու գովաբանվի: 13 Դուք՝ այլազգիներդ, նույնպես հուսացիք նրան, երբ լսեցիք ճշմարտության խոսքը՝ ձեր փրկության մասին բարի լուրը: Եվ երբ հավատացիք, ձեզ վրա նաև խոստացված սուրբ ոգու կնիքը+ դրվեց Քրիստոսի միջոցով: 14 Այդ ոգին մեր ստանալիք ժառանգության գրավականն* է,+ որը նախապես տրվեց մեզ, գրավականն այն բանի, որ Աստված փրկագնով+ կազատի իր ժողովրդին,*+ որպեսզի իրեն փառք ու գովաբանություն տրվի:

15 Դրա համար էլ, ինչ լսել եմ Տեր Հիսուսի հանդեպ ձեր ունեցած հավատի և սրբերի հանդեպ ձեր դրսևորած սիրո մասին, 16 անդադար շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար: Միշտ հիշատակում եմ ձեզ իմ աղոթքներում և խնդրում եմ, 17 որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառավոր Հայրը, ձեր ստացած ճշգրիտ գիտելիքների հետ մեկտեղ ձեզ տա իմաստություն և իր բացահայտած բաները հասկանալու կարողություն:*+ 18 Աստված բացել է ձեր մտքի* աչքերը, որ ըմբռնեք, թե ձեզ կանչելով՝ ինչ հույս է տվել, թե ինչ փառահեղ հարստություն է պահել սրբերի համար որպես ժառանգություն,+ 19 և թե ինչքան մեծ ու արտասովոր է նրա զորությունը, որ գործում է մեր՝ հավատացյալներիս մեջ:+ Նրա այդ ուժի հզորությունը դրսևորվեց, 20 երբ նա հարություն տվեց Քրիստոսին և նստեցրեց իր աջ կողմը՝+ երկնային ոլորտում՝ 21 տալով այնպիսի դիրք, որով նա անհամեմատ բարձր է թե՛ ներկայիս,* թե՛ գալիք բոլոր կառավարություններից, իշխանություններից, զորություն ունեցողներից, տերություններից և մեծ անուն ունեցող ամեն մեկից:+ 22 Աստված նաև ամեն բան հպատակեցրեց Քրիստոսին՝ դնելով նրա ոտքերի տակ,+ և նրան նշանակեց ժողովի գլուխ՝ իշխանություն տալով դրա հետ կապված ամեն ինչի վրա,+ 23 ժողովի, որը նրա մարմինն է,+ որի մեջ ամփոփված են իր բոլոր հատկությունները, և որին նա համալրում է ամեն ինչով:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը