Ղուկաս
10 Դրանից հետո Տերը նշանակեց ուրիշ յոթանասուն+ հոգու և իրենից առաջ երկու-երկու+ ուղարկեց դեպի այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը պատրաստվում էր գնալ։ 2 Նրանց ասաց. «Բերքը+, ինչ խոսք, շատ է, բայց աշխատողները+՝ քիչ։ Ուստի աղերսեք+ հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի+ իր հնձի համար։ 3 Գնացե՛ք։ Ես ուղարկում եմ ձեզ իբրև գառներ+ գայլերի մեջ։ 4 Ձեզ հետ ո՛չ քսակ վերցրեք, ո՛չ ուտելիքի պարկ+, ո՛չ էլ սանդալներ։ Ճանապարհին ոչ ոքի չբարևեք*+։ 5 Երբ որևէ տուն մտնեք, նախ ասացեք. «Թող խաղաղություն լինի այս տանը»+։ 6 Եթե այնտեղ խաղաղասեր մարդ լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կմնա+։ Իսկ եթե ոչ, այն ձեզ կվերադառնա+։ 7 Ուստի մնացեք այդ տանը+ և կերեք ու խմեք, ինչ որ կտան+, որովհետև աշխատողը արժանի է իր վարձին+։ Տնից տուն մի՛ տեղափոխվեք+։
8 Որ քաղաքը որ մտնեք, և ձեզ ընդունեն, կերեք, ինչ որ ձեր առջև դնեն։ 9 Բուժեք+ հիվանդներին ու ասեք նրանց. «Աստծու թագավորությունը+ մոտեցել է ձեզ»։ 10 Իսկ եթե մի որևէ քաղաքում ձեզ չընդունեն+, դուրս եկեք նրա գլխավոր փողոցները* և ասացեք. 11 «Նույնիսկ այն փոշին, որ ձեր քաղաքից մեր ոտքերին է կպել, թափ ենք տալիս իբրև վկայություն ձեր դեմ+։ Բայց հիշեք, որ Աստծու թագավորությունը մոտեցել է»։ 12 Ասում եմ ձեզ, որ Սոդոմի+ համար ավելի հեշտ կլինի այն օրը, քան թե այդ քաղաքի համար։
13 Վա՜յ քեզ, Քորազի՛ն+։ Վա՜յ քեզ, Բեթսայի՛դա+։ Եթե այն զորավոր գործերը, որ կատարվեցին քո մեջ, Տյուրոսի և Սիդոնի մեջ կատարվեին, նրանք արդեն վաղուց զղջացած կլինեին՝ քրձի և մոխրի մեջ նստած+։ 14 Ուստի Տյուրոսի և Սիդոնի համար ավելի հեշտ կլինի դատաստանի ժամանակ, քան թե ձեզ համար+։ 15 Եվ դու, Կափառնայո՛ւմ, մինչև երկի՞նք պիտի բարձրանաս+։ Դու մինչև գերեզմա՛ն*+ պիտի իջնես։
16 Ձեզ լսողը+ ինձ է լսում։ Ձեզ արհամարհողը ինձ է արհամարհում։ Իսկ ինձ արհամարհողը նաև ինձ ուղարկողին է արհամարհում»+։
17 Հետո յոթանասուն աշակերտները ուրախությամբ վերադարձան ու ասացին. «Տե՛ր, նույնիսկ դևերն են մեզ հպատակվում+ քո անունով»։ 18 Նա էլ ասաց նրանց. «Տեսա, թե ինչպես Սատանան կայծակի պես վայր ընկավ+ երկնքից։ 19 Ահա ձեզ իշխանություն տվեցի օձեր+ ու կարիճներ+ կոխոտելու, ինչպես նաև հաղթահարելու թշնամու ողջ զորությունը+, և ոչ մի բան ձեզ չպիտի վնասի։ 20 Բայց մի՛ ուրախացեք այն բանի համար, որ ոգիները հպատակվում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները+ գրված են երկնքում»։ 21 Այդ նույն ժամին նա սուրբ ոգով ցնծաց+ ու ասաց. «Բոլորի առաջ գովաբանում եմ քեզ, Հա՛յր, երկնքի և երկրի Տե՛ր, որովհետև այս բաները իմաստուններից+ ու գիտուններից թաքցրիր և մանուկներին հայտնեցիր։ Այո՛, ո՛վ Հայր, այդպես անելը հաճելի եղավ քեզ։ 22 Իմ Հայրն ամեն բան ինձ տվեց+։ Ոչ ոք չգիտի, թե ով է Որդին, բացի Հորից+, և ոչ ոք չգիտի, թե ով է Հայրը, բացի Որդուց+ և նրանից, ում որ Որդին կամենա հայտնել»։
23 Ապա նա իր աշակերտներին առանձին ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում+, 24 որովհետև ասում եմ ձեզ՝ շատ մարգարեներ և թագավորներ ցանկացան տեսնել+ այն ամենը, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն ամենը, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին»։
25 Օրենքից լավատեղյակ+ մի մարդ վեր կացավ ու նրան փորձելու համար ասաց. «Ուսուցի՛չ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»+։ 26 Նա էլ ասաց նրան. «Օրենքում ի՞նչ է գրված+։ Ինչպե՞ս ես հասկանում»։ 27 Նա պատասխանեց. ««Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ ուժով և քո ամբողջ մտքով»+ և «քո մերձավորին՝ քո անձի պես»»+։ 28 Նա ասաց նրան. «Ճի՛շտ պատասխանեցիր, «վարվիր այդպես և հավիտենական կյանք կստանաս»»+։
29 Սակայն ցանկանալով արդարացնել իրեն՝ այդ մարդը Հիսուսին հարցրեց. «Ո՞վ է իմ մերձավորը»+։ 30 Հիսուսն էլ պատասխանեց. «Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով և ավազակների ձեռքն ընկավ, որոնք մերկացրին նրան, ծեծեցին ու կիսամեռ թողնելով՝ հեռացան։ 31 Այնպես պատահեց, որ մի քահանա իջնում էր այդ ճանապարհով, բայց երբ տեսավ նրան, ճանապարհի մյուս կողմով անցավ-գնաց+։ 32 Այդպես էլ մի ղևտացի, երբ հասավ այնտեղ ու տեսավ նրան, ճանապարհի մյուս կողմով անցավ-գնաց+։ 33 Բայց մի սամարացի+, որ անցնում էր այդ ճանապարհով, տեսավ նրան ու խղճահարվեց։ 34 Մոտեցավ ու կապեց նրա վերքերը՝ դրանց վրա ձեթ ու գինի լցնելով+։ Ապա նրան դրեց իր էշի վրա, բերեց մի իջևանատուն և հոգ տարավ նրա մասին։ 35 Հաջորդ օրը երկու դինար* հանեց, տվեց իջևանատիրոջն ու ասաց. «Հո՛գ տար նրա մասին, իսկ եթե սրանից ավել ծախսես, կվճարեմ քեզ, երբ վերադառնամ»։ 36 Ըստ քեզ՝ այս երեքից ո՞ր մեկը մերձավոր+ եղավ ավազակների ձեռքն ընկած մարդու համար»։ 37 Նա ասաց. «Նա, ով ողորմածաբար վարվեց+ նրա հետ»։ Ապա Հիսուսն ասաց նրան. «Գնա և դու էլ այդպես արա»+։
38 Մինչ նրանք շարունակում էին իրենց ճանապարհը, Հիսուսը մի գյուղ մտավ։ Այստեղ Մարթա+ անունով մի կին հյուրընկալեց նրան իր տանը։ 39 Նա Մարիամ անունով մի քույր ուներ, որը նստեց Տիրոջ ոտքերի մոտ+ և նրա խոսքերն էր լսում։ 40 Իսկ Մարթան բազում գործերով էր զբաղված+։ Նա մոտեցավ ու ասաց. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել այս գործերի մեջ+։ Ասա նրան, որ օգնի ինձ»։ 41 Տերն էլ ասաց. «Մա՛րթա, Մա՛րթա, դու շատ բաների մասին ես մտահոգվում+ և անհանգստանում+, 42 մինչդեռ քիչ բան+ է պետք, կամ ընդամենը՝ մեկ բան։ Իսկ Մարիամը լավ բաժինն ընտրեց+, և այն չի վերցվի նրանից»։