Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2026)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • այսօր

4 հունիսի, հինգշաբթի

Նինվեցիները Դատաստանի ժամանակ հարություն կառնեն (Մատթ. 12։41)։

Եհովան Հովնանին հիշեցրեց, որ նինվեցիները «ճիշտը սխալից չեն տարբերում» (Հովն. 1։1, 2; 3։10; 4։9-11)։ Հետագայում Հիսուսն այս օրինակը օգտագործեց, որպեսզի սովորեցնի մարդկանց Եհովայի արդարության և ողորմածության մասին։ Ի՞նչ են նշանակում Հիսուսի խոսքերը։ Հիսուսը խոսում էր «դատաստանի հարության» մասին (Հովհ. 5։29)։ Դա լինելու է ապագայում՝ Հիսուսի Հազարամյա Իշխանության ընթացքում, երբ «թե՛ արդարների և թե՛ անարդարների» հարություն լինի (Գործ. 24։15)։ Անարդարները «դատաստանի հարություն» կստանան։ Այսինքն՝ Եհովան և Հիսուսը ուշադրություն կդարձնեն նրանց վարքին և կտեսնեն, թե նրանք ինչպես են կիրառում այն ամենը, ինչ սովորում են հարություն առնելուց հետո։ Եթե հարություն առած որևէ նինվեցի չցանկանա միանալ մաքուր երկրպագությանը, մահվան կդատապարտվի (Ես. 65։20)։ Բայց նրանք, ովքեր կորոշեն հավատարմորեն ծառայել Եհովային, հավիտյան ապրելու հնարավորություն կստանան (Դան. 12։2)։ w24.05, էջ 5, պրբ. 13-14

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026

5 հունիսի, ուրբաթ

Մարդու Որդին եկել է կորածներին փնտրելու և փրկելու (Ղուկ. 19։10)։

Հիսուսը կատարելապես արտացոլում էր իր Հոր գթասրտությունը (Հովհ. 14։9)։ Նա խոսքով ու գործով ցույց էր տալիս, որ իր կարեկից ու գթառատ Հայրը սիրում է մարդկանց և ցանկանում է օգնել նրանց բոլորին, որ հաղթանակ տանեն մեղքի դեմ պայքարում։ Հիսուսը օգնում էր մեղավոր մարդկանց, որ մղվեն փոխելու իրենց կյանքը և հետևեն իրեն (Ղուկ. 5։27, 28)։ Նա գիտեր, թե իր հետ ինչ է լինելու ապագայում։ Իր հետևորդներին նա բազմիցս ասել էր, որ իրեն մատնելու էին և սյան վրա մահապատժի էին ենթարկելու (Մատթ. 17։22; 20։18, 19)։ Նա գիտեր, որ իր զոհագործությամբ վերացնելու է աշխարհի մեղքը։ Բացի այդ՝ Հիսուսը սովորեցնում էր, որ իր կյանքը զոհաբերելուց հետո «ամեն տեսակ մարդկանց դեպի իրեն էր ձգելու» (Հովհ. 12։32)։ Այդուհետ մեղավոր մարդիկ կարողանալու էին հաճեցնել Եհովային՝ Հիսուսին ընդունելով որպես իրենց Տիրոջ և հետևելով նրա հետքերին։ Այդպես վարվելով՝ նրանք ի վերջո «ազատվելու էին մեղքից» (Հռոմ. 6։14, 18, 22; Հովհ. 8։32)։ Դա էր պատճառը, որ Հիսուսը պատրաստակամորեն և քաջաբար զոհեց իր կյանքը՝ տանջալից մահ ճաշակելով (Հովհ. 10։17, 18)։ w24.08, էջ 5, պրբ. 11-12

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026

6 հունիսի, շաբաթ

Բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը պետք է քարոզվի (Մարկ. 13։10)։

Հիշիր, թե ինչ զգացիր, երբ Աստծու Խոսքից իմացար ճշմարտությունը։ Դու տեսար, որ քո երկնային Հայրը սիրում է քեզ, ուզում է, որ դառնաս իր ընտանիքի մի մասը, խոստանում է վերացնել ցավն ու տառապանքը, ինչպես նաև նոր աշխարհում հարություն տալ քո մահացած հարազատներին, և սա դեռ ամենը չէ (Մարկ. 10։29, 30; Հովհ. 5։28, 29; Հռոմ. 8։38, 39; Հայտն. 21։3, 4)։ Այս թանկ ճշմարտությունները քո սիրտը ջերմությամբ լցրին (Ղուկ. 24։32)։ Դու սիրեցիր դրանք և մղվեցիր պատմելու դրանց մասին ուրիշներին (համեմատիր Երեմիա 20։9)։ Երբ աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ սերը արմատներ է գցում մեր սրտում, մենք չենք կարողանում լուռ մնալ (Ղուկ. 6։45)։ Մենք նույն զգացումներն ենք ունենում, ինչ Հիսուսի աշակերտները, որոնք ասացին. «Մենք չենք կարող չխոսել մեր տեսածի ու լսածի մասին» (Գործ. 4։20)։ Ճշմարտության հանդեպ խոր սիրուց մղված՝ մենք ցանկանում ենք այն հայտնել հնարավորինս շատերին։ w24.05, էջ 15, պրբ. 5; էջ 16 պրբ. 7

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը