Ծննդոց
35 Դրանից հետո Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, գնա՛ Բեթել ու այնտե՛ղ բնակվիր+։ Մի զոհասեղա՛ն շինիր այնտեղ ճշմարիտ Աստծու համար, որը երևաց քեզ, երբ դու փախչում էիր քո եղբայր Եսավից»+։
2 Այդ ժամանակ Հակոբն ասաց իր տնեցիներին ու բոլոր նրանց, ովքեր իր հետ էին. «Հեռացրե՛ք ձեր մեջ եղող օտար աստվածները+, մաքրվե՛ք ու փոխե՛ք ձեր թիկնոցները+ 3 և եկեք վեր կենանք ու գնանք Բեթել։ Այնտեղ ես մի զոհասեղան կշինեմ ճշմարիտ Աստծու համար, որը պատասխանեց ինձ իմ նեղության օրը+ և որը ինձ հետ էր իմ գնացած ճանապարհին»+։ 4 Նրանք Հակոբին տվեցին իրենց ձեռքերում եղած օտար աստվածները+ ու իրենց ականջների օղերը, և Հակոբը թաքցրեց+ դրանք մի մեծ ծառի տակ, որը գտնվում էր Սյուքեմի մոտ։
5 Այնուհետև նրանք ճանապարհ ընկան, և նրանց շուրջը գտնվող քաղաքները Աստված սարսափի մեջ գցեց+, այնպես որ նրանք չհետապնդեցին Հակոբի որդիներին։ 6 Ի վերջո, Հակոբն իր հետ եղող բոլոր մարդկանց հետ եկավ Լուզ+, այսինքն՝ Բեթել, որը Քանանի երկրում է։ 7 Այնտեղ նա մի զոհասեղան շինեց և այդ վայրը Էլ-Բեթել* կոչեց, քանի որ այնտեղ ճշմարիտ Աստված իրեն հայտնի դարձրեց Հակոբին, երբ նա փախչում էր իր եղբորից+։ 8 Ավելի ուշ Ռեբեկայի դայակ Դեբորան+ մահացավ ու թաղվեց Բեթելի ստորոտում՝ մի վիթխարի ծառի տակ։ Ուստի դրա անունը նա Ալոն-Բախութ* դրեց։
9 Երբ Հակոբը գալիս էր Փադան-Արամից+, Աստված կրկին հայտնվեց նրան և օրհնեց նրան+։ 10 Ապա Աստված ասաց. «Քո անունը Հակոբ է+։ Սակայն քո անունը այլևս Հակոբ չի լինի, այլ Իսրայել կլինի»։ Եվ սկսեց նրան Իսրայել+ կոչել։ 11 Հետո Աստված ասաց նրան. «Ես եմ Ամենակարող+ Աստվածը։ Բազմացիր ու շատացիր։ Ազգեր ու ազգերի ժողովներ կսերվեն քեզնից, և քո երանքից* թագավորներ առաջ կգան+։ 12 Իսկ ինչ վերաբերում է այն երկրին+, որը ես Աբրահամին ու Իսահակին տվեցի, քեզ ու քեզնից հետո քո սերնդին+ եմ տալու այն»։ 13 Դրանից հետո Աստված բարձրացավ նրա մոտից՝ այն վայրից, որտեղ խոսել էր նրա հետ+։
14 Ապա Հակոբը մի սյուն՝ քարե մի սյուն կանգնեցրեց այն վայրում, որտեղ Աստված խոսել էր իր հետ+, ու նրա վրա ըմպելիքի ընծա և յուղ լցրեց+։ 15 Հակոբը Բեթել+ էր կոչում այն վայրը, որտեղ Աստված խոսել էր իր հետ։
16 Հետո նրանք հեռացան Բեթելից։ Երբ դեռ շատ ճանապարհ կար Եփրաթա+ հասնելու համար, Ռաքելը սկսեց ծննդաբերել, և նրա ծննդաբերությունը+ շատ դժվար էր։ 17 Մինչ ծնելիս նա սաստիկ ցավերի մեջ էր, մանկաբարձուհին ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետև ևս մի որդի ես ունենում»+։ 18 Երբ նրա հոգին*+ դուրս էր գալիս (քանի որ նա մահանում էր)+, որդու անունը Բենոնի* դրեց, սակայն նրա հայրը նրան Բենիամին*+ կոչեց։ 19 Այսպիսով՝ Ռաքելը մահացավ և թաղվեց Եփրաթայի, այսինքն՝ Բեթլեհեմի+ ճանապարհին։ 20 Հակոբը մի սյուն կանգնեցրեց նրա գերեզմանի վրա, և մինչև օրս այն Ռաքելի գերեզմանի սյունն է+։
21 Այնուհետև Իսրայելը ճանապարհ ընկավ ու իր վրանը կանգնեցրեց Եդերի աշտարակից ոչ հեռու+։ 22 Մի անգամ, երբ Իսրայելը այդ երկրում վրաններում+ էր բնակվում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճ Բալլայի հետ, և Իսրայելը լսեց այդ մասին+։
Հակոբն ուներ տասներկու որդի։ 23 Լիայից ծնված որդիներն էին Հակոբի առաջնեկ Ռուբենը+, նաև Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարն ու Զաբուղոնը։ 24 Ռաքելից ծնված որդիներն էին Հովսեփն ու Բենիամինը։ 25 Ռաքելի աղախին Բալլայից ծնված որդիներն էին Դանն ու Նեփթաղիմը։ 26 Լիայի աղախին Զելփայից ծնված որդիներն էին Գադն ու Ասերը։ Սրանք էին Հակոբի որդիները, որոնց նա ունեցավ Փադան-Արամում։
27 Ի վերջո, Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե+՝ Կարիաթ-Արբայի+, այսինքն՝ Քեբրոնի շրջան, որտեղ Աբրահամն ու Իսահակը ապրել էին որպես պանդուխտներ+։ 28 Իսահակն ապրեց հարյուր ութսուն տարի+։ 29 Հետո Իսահակը վախճանվեց։ Ծերացած և օրերից կշտացած+՝ նա մահացավ ու միացավ իր ժողովրդին, և նրա որդիներ Եսավն ու Հակոբը թաղեցին նրան+։