Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն հրատարակություններ (1997–2027)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Aymara (Southern)
  • այսօր

9 նոյեմբերի, երկուշաբթի

Նա.... պատվում է Եհովայից վախեցողներին (Սաղ. 15։4)։

Մենք պետք է կերպեր փնտրենք, որ բարությամբ ու հարգանքով վերաբերվենք Եհովայի ընկերներին (Հռոմ. 12։10)։ Սաղմոս 15։4-ի համաձայն՝ այդպես վարվելու կերպերից մեկն այն է, որ Եհովայի վրանում հյուր եղողը, «չի դրժում իր խոստումը, թեկուզ այն ի վնաս իրեն լինի»։ Մեր տված խոստումները դրժելով՝ անկասկած ցավ կպատճառենք ուրիշներին (Մատթ. 5։37)։ Օրինակ՝ Եհովան ակնկալում է, որ իր հյուրերը պահեն իրենց ամուսնական երդումը։ Նա նաև ուրախանում է, երբ ծնողները ամեն ջանք ներդնում են, որ կատարեն իրենց երեխաներին տված խոստումները։ Աստծու և դրացու հանդեպ սերը կմղի մեզ, որ մեր ձեռքից եկածն անենք մեր խոսքի տերը լինելու համար։ Եհովայի ընկերներին պատվելու կերպ է նաև հյուրասեր ու առատաձեռն լինելը (Հռոմ. 12։13)։ Եթե մեր եղբայրների ու քույրերի հետ ժամանակ անցկացնենք, կմտերմանանք նրանց ու Եհովայի հետ։ Բացի այդ՝ հյուրասիրություն ցուցաբերելով՝ կընդօրինակենք Եհովային։ w24.06, էջ 12, պրբ. 15-16

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026

10 նոյեմբերի, երեքշաբթի

Ի՞նչ է մահկանացու մարդը, որ հիշում ես նրան (Սաղ. 8։4)։

Եհովան ճշմարտությունը հայտնում է խոնարհներին (Մատթ. 11։25)։ Ժամանակին մենք խոնարհաբար ընդունել ենք ուրիշների օգնությունը աստվածաշնչյան ճշմարտությունը սովորելու հարցում (Գործ. 8։30, 31)։ Բայց պետք է զգույշ լինենք, որ տարիների ընթացքում չհպարտանանք և չսկսենք մտածել, թե մեր սեփական տեսակետները նույնքան իմաստուն են, որքան աստվածաշնչյան սկզբունքները և կազմակերպության տված առաջնորդությունը։ Խոնարհ մնալու համար պետք է հիշենք, թե Եհովայի մեծության հետ համեմատած՝ որքան աննշան ենք մենք (Սաղ. 8։3, 4)։ Լավ կլինի նաև՝ խնդրենք Եհովային, որ օգնի մեզ լինել ավելի խոնարհ և սովորելու պատրաստ։ Նրա օգնությամբ մենք կսովորենք մեր մտքերից ավելի բարձր համարել նրա մտքերը, որոնք նա փոխանցում է իր Խոսքի և կազմակերպության միջոցով։ Նրա Խոսքն ընթերցելիս ուշադրություն դարձրու, թե Եհովան որքան է սիրում խոնարհությունը և ատում հպարտությունը, հանդգնությունն ու գոռոզությունը։ Նաև հատուկ ջանքեր գործադրիր, որ խոնարհ մնաս, երբ ծառայության մեջ այնպիսի հանձնարարություն ես ստանում, որը քեզ որոշ չափով ճանաչված է դարձնում։ w24.07, էջ 10, պրբ. 8-9

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026

11 նոյեմբերի, չորեքշաբթի

Քիչը հազար կդառնա, աննշանը՝ զորավոր ազգ։ Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա, երբ ժամանակը գա (Ես. 60։22)։

1919 թ.-ից սկսած՝ Հիսուսը օծյալ տղամարդկանց փոքր խմբի միջոցով կազմակերպում է քարոզչական գործը և իր հետևորդներին ապահովում հոգևոր սննդով (Ղուկ. 12։42)։ Ակնհայտ է, որ Եհովան օրհնում է այդ խմբի աշխատանքը (Ես. 65։13, 14)։ Եթե կազմակերպված չլինենք, չենք կարողանա կատարել Հիսուսի հանձնարարած գործը (Մատթ. 28։19, 20)։ Օրինակ, եթե քարոզչական տարածքներ չնշանակվեն, և մենք քարոզենք այնտեղ, որտեղ ուզենք, որոշ տարածքներ անընդհատ կմշակվեն, իսկ մյուսները կանտեսվեն։ Մտածիր, թե կազմակերպված լինելը ուրիշ ինչ օգուտներ է բերում։ Հիսուսը այսօր էլ է կազմակերպում իր հետևորդների գործունեությունը, ինչպես որ դա անում էր առաջին դարում։ w24.04, էջ 8-9, պրբ. 2-4

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը