2 Սամուել
4 Երբ Սավուղի որդին+ լսեց, որ Աբեները մահացել է Քեբրոնում+, նրա ձեռքերը թուլացան+, և ամբողջ Իսրայելը տագնապի մեջ ընկավ։ 2 Սավուղի որդին երկու հրոսակապետ+ ուներ, մեկի անունը՝ Բաանահ, իսկ մյուսինը՝ Ռեքաբ։ Նրանք Բենիամինի որդիներից բեերոթացի Ռեմոնի որդիներն էին, որովհետև Բեերոթը+ այն ժամանակ պատկանում էր Բենիամինին։ 3 Բեերոթացիները փախան Գեթթայիմ+ և մինչև այսօր որպես պանդուխտ այնտեղ են բնակվում։
4 Սավուղի որդի Հովնաթանը+ մի որդի ուներ՝ ոտքերը կաղ+։ Նա հինգ տարեկան էր, երբ Սավուղի և Հովնաթանի մասին լուրը Հեզրայելից+ հասնելուց հետո նրա դայակը վերցրել էր նրան ու փախել։ Բայց երբ նա տագնապած փախչելիս շտապել էր, տղան ընկել ու կաղ էր դարձել։ Նրա անունը Մեմփիբոսթե+ էր։
5 Բեերոթացի Ռեմոնի որդիները՝ Ռեքաբն ու Բաանահը, գնացին և կեսօրվա տոթին մոտեցան Հեբուսթեի+ տանը, երբ նա հանգստանում էր։ 6 Նրանք մտան տուն, իբրև թե եկել են ցորեն տանելու, և սուրը խրեցին նրա որովայնը+, որից հետո Ռեքաբն ու նրա եղբայր Բաանահը+ աննկատ փախան։ 7 Երբ նրանք մտան նրա տուն, նա իր ննջասենյակում պառկած էր իր անկողնու վրա։ Նրան հարվածելուց ու սպանելուց+ հետո կտրեցին նրա գլուխը+, վերցրին այն և ամբողջ գիշեր գնացին Արաբայի ճանապարհով։ 8 Ի վերջո, Հեբուսթեի+ գլուխը բերեցին Քեբրոն՝ Դավթի մոտ, և թագավորին ասացին. «Ահա քո թշնամու+՝ քո հոգին փնտրող+ Սավուղի որդի Հեբուսթեի գլուխը։ Եհովան այսօր Սավուղից ու նրա սերնդից իմ տեր թագավորի վրեժն առավ»+։
9 Սակայն Դավիթը բեերոթացի Ռեմոնի որդիներին՝ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանահին, ասաց. «Կենդանի՛ է Եհովան+, որ իմ հոգին+ ազատեց+ բոլոր նեղություններից+։ 10 Երբ մի մարդ հայտնեց ինձ+, թե՝ «Սավուղը մեռած է», իրեն թվաց, թե լավ լուր է բերել։ Բայց նրա բերած լուրի համար նրան վարձատրելու փոխարեն՝ բռնեցի ու սպանեցի+ Սիկելակում։ 11 Առավել ևս այն չար մարդկանց+, ովքեր անկողնում մի արդար մարդու են սպանել իր սեփական տան մեջ. մի՞թե հիմա ձեր ձեռքից չեմ պահանջի նրա արյունը+ և չեմ բնաջնջի ձեզ երկրի երեսից»+։ 12 Դավիթը հրամայեց իր մարդկանց, և նրանք սպանեցին նրանց+, կտրեցին ձեռքերն ու ոտքերը և Քեբրոնի ավազանի մոտ նրանց կախեցին+։ Իսկ Հեբուսթեի գլուխը վերցրին ու թաղեցին Քեբրոնում՝ Աբեների գերեզմանում+։