2 Թագավորներ
19 Երբ Եզեկիա+ թագավորը լսեց այդ խոսքերը, պատռեց իր հանդերձները+, քուրձ հագավ+ ու Եհովայի տուն մտավ+։ 2 Նա Եղիակիմին+՝ տան վերակացուին, Սեբնա+ քարտուղարին և ավագ քահանաներին քուրձ հագած ուղարկեց Ամոզի+ որդի Եսայիա+ մարգարեի մոտ։ 3 Նրանք ասացին Եսայիային. «Եզեկիան ասում է. «Այս օրը նեղության+, կշտամբանքի+ և նախատինքի+ օր է, որովհետև որդիները հասել են արգանդի բերանը+, բայց ծնելու ուժ չկա+։ 4 Թերևս քո Աստված Եհովան լսի+ ռաբսակի բոլոր խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի թագավորն է ուղարկել՝ կենդանի Աստծուն ծաղրելու+, ու թերևս նրանից հաշիվ պահանջի այն խոսքերի համար, որոնք քո Աստված Եհովան լսեց+։ Ուրեմն աղոթք արա+ այն մնացորդի+ համար, որը դեռ կենդանի է»»։
5 Այս խոսքերով Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայիայի մոտ+։ 6 Եսայիան ասաց նրանց. «Ասացեք ձեր տիրոջը. «Այսպես է ասում Եհովան+. «Մի՛ վախեցիր+ քո լսած խոսքերից, որոնցով Ասորեստանի թագավորի սպասավորները վիրավորեցին ինձ+։ 7 Նրա մեջ ես մի ոգի+ կդնեմ, և նա լուր կլսի+ ու կվերադառնա իր երկիրը։ Այնպես կանեմ, որ նա սրով ընկնի իր երկրում»»»+։
8 Ռաբսակը+, լսելով, որ Ասորեստանի թագավորը հեռացել է Լաքիսից+, վերադարձավ նրա մոտ ու տեսավ, որ նա Լեբնայի+ դեմ է կռվում։ 9 Երբ Ասորեստանի թագավորը լսեց, որ Եթովպիայի Թարակա թագավորը դուրս է եկել իր դեմ պատերազմելու, դարձյալ պատգամաբերներ+ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. 10 «Այսպես ասացեք Հուդայի թագավոր Եզեկիային. «Թող քո Աստվածը, որին դու ապավինում ես, չխաբի քեզ+՝ ասելով, թե՝ «Երուսաղեմը+ Ասորեստանի թագավորի ձեռքը չի մատնվի»+։ 11 Դու ինքդ ես լսել, թե Ասորեստանի թագավորներն ինչ են արել բոլոր երկրներին՝ կործանման մատնելով դրանց+։ Իսկ դու պիտի ազատվե՞ս+։ 12 Մի՞թե այն ազգերի աստվածները+, որոնց բնաջնջեցին իմ նախահայրերը, ազատեցին այդ ազգերին։ Մի՞թե ազատվեցին Գոզանը+, Խառանը+, Ռեսեֆը, Եդենի+ որդիները, որոնք Թելասարում էին+։ 13 Ո՞ւր են հիմա Եմաթի+ ու Արփադի+ թագավորները, Սեֆարուիմ, Անա և Իվա քաղաքների թագավորները»»+։
14 Եզեկիան պատգամաբերների ձեռքից վերցրեց նամակը ու կարդաց+, ապա գնաց Եհովայի տուն, փռեց այն Եհովայի առաջ+ 15 և սկսեց աղոթել+ Եհովային ու ասել. «Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված+, որ նստած ես քերովբեների+ վրա. դո՛ւ ես երկրի+ բոլոր թագավորությունների+ միակ ճշմարիտ Աստվածը։ Դո՛ւ ես ստեղծել երկինքն+ ու երկիրը+։ 16 Խոնարհեցրո՛ւ ականջդ, ո՛վ Եհովա, և լսի՛ր+։ Բացի՛ր աչքերդ+, ո՛վ Եհովա, և տե՛ս։ Լսի՛ր Սենեքերիմի խոսքերը, որ նա ուղարկել է կենդանի Աստծուն ծաղրելու+ համար։ 17 Եհո՛վա, արդարև Ասորեստանի թագավորները ոչնչացրին ազգերին ու ավերեցին նրանց երկրները+, 18 իսկ նրանց աստվածներին հրի մատնեցին, որովհետև դրանք աստվածներ չէին+, այլ մարդու ձեռքի գործեր+՝ փայտ ու քար։ Դրա համար էլ ոչնչացրին դրանց։ 19 Եվ հիմա, ո՛վ մեր Աստված Եհովա+, խնդրում եմ, փրկի՛ր մեզ+ նրա ձեռքից, որ երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու, ո՛վ Եհովա, միայն դո՛ւ ես Աստված»+։
20 Ամոզի որդի Եսայիան մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան+. «Լսեցի+ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին աղոթքդ+։ 21 Ահա այն խոսքը, որ Եհովան ասում է նրա դեմ.
«Սիոնի կույս դուստրը քեզ արհամարհեց+, ծաղրեց քեզ+։
Երուսաղեմի դուստրը+ քո հետևից գլուխը շարժեց+։
22 Դու ո՞ւմ ծաղրեցիր+ և ո՞ւմ վիրավորեցիր+,
Ո՞ւմ վրա ձայնդ բարձրացրիր+
Եվ աչքերդ վեր հանեցիր+.
Չէ՞ որ Իսրայելի Սրբի վրա+։
23 Պատգամաբերներիդ+ միջոցով ծաղրեցիր Եհովային ու ասացիր+.
«Իմ բազմաթիվ մարտակառքերով+
Ես լեռների բարձունքը կելնեմ+,
Լիբանանի+ ամենահեռավոր վայրերը,
Կկտրեմ նրա վեհաշուք մայրիներն+ ու ընտիր գիհիները+
Եվ կմտնեմ նրա ամենահեռավոր օթևանը՝ անտառը, որն այգու է նման+։
24 Կփորեմ և օտար ջրեր կխմեմ,
Իմ ոտնաթաթերով կցամաքեցնեմ Եգիպտոսի Նեղոս գետի բոլոր ջրանցքները»+։
25 Մի՞թե դու չես լսել+։ Դեռ հին ժամանակներից եմ որոշել դա անել+։
Վաղեմի օրերից եմ վճռել+
Եվ հիմա պիտի կատարեմ+։
Քո օգնությամբ բերդաքաղաքները կամայանան ու ավերակների կույտի կվերածվեն+։
26 Նրանց բնակիչների ձեռքերը կթուլանան+,
Նրանք կզարհուրեն ու կամաչեն+,
Դաշտի բուսականության և կանաչ ու դալար խոտի պես կլինեն+,
Կտուրների վրա բուսած խոտի+, երբ նրանց խանձում է արևելյան քամին+։
27 Ես գիտեմ քո նստելը, դուրս գալն+ ու ներս մտնելը+,
Գիտեմ նաև քո զայրույթն իմ դեմ+,
28 Որովհետև քո զայրույթն+ ու քո մռնչոցը ականջիս են հասել+։
Ես կարթ կանցկացնեմ քո քթին և սանձ կդնեմ քո բերանին+
Եվ քեզ ետ կտանեմ քո եկած ճանապարհով»+։
29 Թող սա քեզ համար նշան լինի+. այս տարի կուտեք թափված հատիկից բուսածը+, երկրորդ տարին՝ ինքնիրեն բուսածը։ Երրորդ տարին ցանեք+ ու հնձեք, խաղողի այգիներ տնկեք և նրանց պտուղը կերեք+։ 30 Իսկ նրանք, ովքեր կփրկվեն Հուդայի տնից, և նրանք, ովքեր կմնան+, ներքևում արմատ կգցեն և վերևում պտուղ կտան+, 31 որովհետև Երուսաղեմից մնացորդ է դուրս գալու+ և Սիոն լեռից՝ փրկվածներ+։ Զորքերի Տեր Եհովայի նախանձախնդրությունն+ է դա անելու։
32 Դրա համար այսպես է ասում Եհովան Ասորեստանի թագավորի մասին+. «Նա չի մտնելու այս քաղաքը+ և նետեր չի արձակելու+ այստեղ, նրա վրա վահանով դուրս չի գալու և նրա դեմ պատնեշ+ չի կանգնեցնելու։ 33 Նա հետ է դառնալու իր եկած ճանապարհով և չի մտնելու այս քաղաքը,– ասում է Եհովան+։– 34 Ես կպաշտպանեմ+ այս քաղաքը, որպեսզի փրկեմ այն հանուն ինձ+ ու հանուն իմ ծառա Դավթի»»»+։
35 Եվ հենց այդ գիշեր Եհովայի հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակում+ հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց+։ Երբ վաղ առավոտյան մարդիկ վեր կացան, տեսան, որ իրենց շուրջը միայն դիակներ են+։ 36 Եվ Ասորեստանի Սենեքերիմ+ թագավորը հետ քաշվեց, վերադարձավ+ Նինվե+ ու բնակվեց այնտեղ։ 37 Մի անգամ, երբ նա իր աստծու+՝ Նեսրոքի+ տանը խոնարհվում էր նրա առաջ, նրա որդիներ Ադրամելեքն ու Սարասարը սրով սպանեցին նրան+ ու փախան Արարատի+ երկիր։ Սենեքերիմի փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ասարհադոնը+։