1 Տարեգրություն
6 Ղևիի+ որդիներն էին Գերսոնը+, Կահաթը+ և Մերարին+։ 2 Կահաթի որդիները՝ Ամրամ+, Իսահառ+, Քեբրոն+ և Օզիել+։ 3 Ամրամի+ որդիները՝ Ահարոն+ և Մովսես+, ինչպես նաև Մարիամ+։ Ահարոնի որդիները՝ Նադաբ+, Աբիու+, Եղիազար+ և Իթամար+։ 4 Եղիազարը+ ունեցավ Փենեհեսին+։ Փենեհեսը ունեցավ Աբիսուային+։ 5 Աբիսուան ունեցավ Բոկկիին։ Բոկկին ունեցավ Օզիին+։ 6 Օզին ունեցավ Զարիային։ Զարիան ունեցավ Մարիոթին+։ 7 Մարիոթը ունեցավ Ամարիային։ Ամարիան ունեցավ Աքիտոբին+։ 8 Աքիտոբը ունեցավ Սադոկին+։ Սադոկը ունեցավ Աքիմաասին+։ 9 Աքիմաասը ունեցավ Ազարիային։ Ազարիան ունեցավ Հոհանանին։ 10 Հոհանանը ունեցավ Ազարիային+։ Նա քահանայություն արեց Երուսաղեմում՝ Սողոմոնի կառուցած տանը։
11 Ազարիան ունեցավ Ամարիային+։ Ամարիան ունեցավ Աքիտոբին+։ 12 Աքիտոբը ունեցավ Սադոկին+։ Սադոկը ունեցավ Սեղումին։ 13 Սեղումը ունեցավ Քեղկիային։ Քեղկիան+ ունեցավ Ազարիային։ 14 Ազարիան ունեցավ Սարայիային+։ Սարայիան ունեցավ Հովսեդեկին+։ 15 Հովսեդեկը գերի ընկավ, երբ Եհովան Նաբուգոդոնոսորի ձեռքով գերեվարեց Հուդան ու Երուսաղեմը։
16 Ղևիի որդիներն+ էին Գերսամը, Կահաթը և Մերարին։ 17 Գերսամի որդիների անունները սրանք են. Լոբեն+ և Սեմեի+։ 18 Կահաթի որդիները+՝ Ամրամ+, Իսահառ, Քեբրոն և Օզիել+։ 19 Մերարիի որդիները՝ Մոողի և Մուսի+։
Ղևտացիների տոհմերը իրենց նախահայրերի անուններով սրանք են+. 20 Գերսամի որդին՝ Լոբեն+, նրա որդին՝ Հեթ, նրա որդին՝ Զամմա, 21 նրա որդին՝ Հովաք+, նրա որդին՝ Ադդո, նրա որդին՝ Զարա, և նրա որդին՝ Հաթրի։ 22 Կահաթի որդիները. նրա որդին՝ Ամինադաբ, նրա որդին՝ Կորխ+, նրա որդին՝ Ասիր, 23 Եղկանա և Աբիասաբ+, նրա որդին՝ Ասիր, 24 նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Ուրիել, նրա որդին՝ Օզիա, և նրա որդին՝ Շաուլ։ 25 Եղկանայի+ որդիները՝ Ամեսայի և Աքիմոթ։ 26 Եղկանայի որդիները. նրա որդին՝ Սուֆի+, նրա որդին՝ Նահաթ, 27 նրա որդին՝ Եղիաբ+, նրա որդին՝ Հերոամ, նրա որդին՝ Եղկանա+։ 28 Սամուելի+ որդիները. անդրանիկը՝ Հովել, և երկրորդը՝ Աբիա+։ 29 Մերարիի որդիները. Մոողի+, նրա որդին՝ Լոբեն, նրա որդին՝ Սեմեի, նրա որդին՝ Օզա, 30 նրա որդին՝ Սեմաա, նրա որդին՝ Անգիա, և նրա որդին՝ Ասայիա։
31 Սրանց էր, որ Դավիթը+ Եհովայի տանը երգեցողության համար պատասխանատու նշանակեց, երբ տապանակը այնտեղ դրվեց+։ 32 Նրանք խորանում, այսինքն՝ հանդիպման վրանում, պատասխանատվություն էին կրում+ երգեցողության+ համար, մինչև որ Սողոմոնը Երուսաղեմում կառուցեց Եհովայի տունը+։ Ամեն մեկն անում էր իրեն հանձնարարված ծառայությունը+։ 33 Սրանք էին այդ ծառայությունն անողներն ու նրանց որդիները. Կահաթյանների որդիներից՝ երգիչ Եմանը+, որը որդին էր Հովելի+, և սա՝ Սամուելի+, 34 սա՝ Եղկանայի+, սա՝ Հերոամի, սա՝ Ելիելի+, սա՝ Թովայի, 35 սա՝ Սուֆի+, սա՝ Եղկանայի, սա՝ Մաաթի, սա՝ Ամեսայիի, 36 սա՝ Եղկանայի, սա՝ Հովելի, սա՝ Ազարիայի, սա՝ Սոփոնիայի, 37 սա՝ Թաաթի, սա՝ Ասիրի, սա՝ Աբիասաբի+, սա՝ Կորխի+, 38 սա՝ Իսահառի+, սա՝ Կահաթի, սա՝ Ղևիի, և սա՝ Իսրայելի։
39 Նրա եղբայր Ասափը+ կանգնում էր նրա աջ կողմում։ Ասափը Բարաքիայի+ որդին էր, և սա՝ Սեմաայի, 40 սա՝ Միքայելի, սա՝ Բաասիայի, սա՝ Մելքիայի, 41 սա՝ Աթանիի, սա՝ Զարայի, սա՝ Ադայիայի, 42 սա՝ Եթանի, սա՝ Զամմայի, սա՝ Սեմեիի, 43 սա՝ Հեթի+, սա՝ Գերսամի+, և սա՝ Ղևիի։
44 Նրանց եղբայրները՝ Մերարիի+ որդիները, որ կանգնում էին ձախ կողմում՝ Եթան+, որը որդին էր Կիսիի+, և սա՝ Աբդիի, սա՝ Մալուքի, 45 սա՝ Ասաբիայի, սա՝ Ամասիայի, սա՝ Քեղկիայի, 46 սա՝ Ամասիի, սա՝ Բանիի, սա՝ Սամերի, 47 սա՝ Մոողիի, սա՝ Մուսիի+, սա՝ Մերարիի+, և սա՝ Ղևիի։
48 Նրանց եղբայրները՝ ղևտացիները+, նշանակված էին խորանում՝ ճշմարիտ Աստծու տանը, որ կատարեին ամեն ծառայություն+։ 49 Ահարոնն+ ու նրա որդիները ողջակեզի+ զոհասեղանի և խնկի+ սեղանի վրա զոհերի ծուխն էին վեր հանում+՝ կատարելով ամենասուրբ բաների հետ կապված բոլոր հանձնարարությունները և Իսրայելի+ համար քավություն+ անելով՝ համաձայն այն ամենի, ինչը որ ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսն էր պատվիրել։ 50 Ահարոնի+ որդիներն էին. նրա որդին՝ Եղիազար+, նրա որդին՝ Փենեհես+, նրա որդին՝ Աբիսուա+, 51 նրա որդին՝ Բոկկի, նրա որդին՝ Օզի, նրա որդին՝ Զարիա+, 52 նրա որդին՝ Մարիոթ+, նրա որդին՝ Ամարիա, նրա որդին՝ Աքիտոբ+, 53 նրա որդին՝ Սադոկ+, և նրա որդին՝ Աքիմաաս+։
54 Սրանք էին նրանց բնակության վայրերը՝ ըստ իրենց պարսպապատ ճամբարների իրենց տարածքներում+, որոնք վիճակով Կահաթյանների+ տոհմից Ահարոնի որդիներին էին բաժին ընկել։ 55 Հուդայի երկրում նրանց տվեցին Քեբրոնը+ և շրջակա արոտավայրերը։ 56 Բայց քաղաքի արտերն ու ավանները+ տվեցին Հեֆոնեի+ որդի Քաղեբին+։ 57 Ահարոնի որդիներին տվեցին այս քաղաքները՝ Քեբրոնը+ (ապաստանի քաղաք)+, Լեբնան+՝ իր արոտավայրերով, Հաթիրը+, Եսթեմոնը+՝ իր արոտավայրերով, 58 Քիլենը+՝ իր արոտավայրերով, Դաբիրը+՝ իր արոտավայրերով, 59 Ասանը+՝ իր արոտավայրերով, և Բեթսամյուսը+՝ իր արոտավայրերով։ 60 Բենիամինի ցեղից նրանց տվեցին Գեբան+՝ իր արոտավայրերով, Գալամեթը+՝ իր արոտավայրերով, և Անաթոթը+՝ իր արոտավայրերով։ Նրանց տոհմերի բոլոր քաղաքները տասներեքն+ էին։
61 Կահաթի մնացած որդիներին ուրիշ ցեղի տոհմերից և Մանասեի կես ցեղից վիճակով տասը+ քաղաք տվեցին։
62 Գերսամի+ որդիներին, ըստ իրենց տոհմերի, Իսաքարի+ ցեղից, Ասերի+ ցեղից, Նեփթաղիմի+ ցեղից և Բասանում եղող Մանասեի+ ցեղից տասներեք քաղաք տվեցին։
63 Մերարիի+ որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի+ ցեղից, Գադի+ ցեղից և Զաբուղոնի+ ցեղից վիճակով տասներկու քաղաք տվեցին։
64 Այսպիսով՝ Իսրայելի որդիները ղևտացիներին+ քաղաքներն իրենց արոտավայրերով+ տվեցին։ 65 Նաև Հուդայի որդիների ցեղից+, Շմավոնի որդիների ցեղից+ և Բենիամինի որդիների ցեղից+ վիճակով նրանց քաղաքներ տվեցին, որոնք նշված են անուններով։
66 Կահաթի որդիների տոհմերի մի մասը իրենց տարածքի քաղաքները ստացան Եփրեմի ցեղից+։ 67 Նրանց տվեցին ապաստանի քաղաք* Սյուքեմը+՝ իր արոտավայրերով, որ Եփրեմի լեռնային շրջանում է, Գազերը+՝ իր արոտավայրերով, 68 Հեկմամը+՝ իր արոտավայրերով, Բեթ-Օրոնը+՝ իր արոտավայրերով, 69 Այելոնը+՝ իր արոտավայրերով, և Գեթրեմոնը+՝ իր արոտավայրերով։ 70 Իսկ Մանասեի կես ցեղից Աները+՝ իր արոտավայրերով, և Բիլեամը+՝ իր արոտավայրերով, տվեցին Կահաթի մնացած որդիների տոհմին+։
71 Գերսամի+ որդիներին Մանասեի կես ցեղի տոհմից տվեցին Գոլանը+՝ իր արոտավայրերով՝ Բասանում, և Աստարոթը+՝ իր արոտավայրերով։ 72 Իսաքարի ցեղից տվեցին Կեդեսը+՝ իր արոտավայրերով, Դաբարաթը+՝ իր արոտավայրերով, 73 Ռամոթը+՝ իր արոտավայրերով, և Անամը+՝ իր արոտավայրերով։ 74 Ասերի ցեղից տվեցին Մասալը՝ իր արոտավայրերով, Աբդոնը+՝ իր արոտավայրերով, 75 Հուկոկը+՝ իր արոտավայրերով, և Րոոբը+՝ իր արոտավայրերով։ 76 Նեփթաղիմի+ ցեղից տվեցին Կեդեսը+՝ իր արոտավայրերով՝ Գալիլեայում+, Համմոնը՝ իր արոտավայրերով, և Կարիաթեմը+՝ իր արոտավայրերով։
77 Մերարիի մնացած որդիներին Զաբուղոնի+ ցեղից տվեցին Ռեմոնը+՝ իր արոտավայրերով, և Թաբորը՝ իր արոտավայրերով։ 78 Հորդանանի շրջանում՝ Երիքովի մոտ՝ Հորդանանի արևելյան կողմում, Ռուբենի+ ցեղից տվեցին Բոսորը+՝ անապատում՝ իր արոտավայրերով, Հասսան+՝ իր արոտավայրերով, 79 Կադեմոթը+՝ իր արոտավայրերով, և Մեֆայաթը+՝ իր արոտավայրերով։ 80 Գադի+ ցեղից տվեցին Ռամոթը+՝ Գաղաադում՝ իր արոտավայրերով, Մանայիմը+՝ իր արոտավայրերով, 81 Եսեբոնը+՝ իր արոտավայրերով, և Հազերը+՝ իր արոտավայրերով։