2 Տարեգրություն
19 Հուդայի Հովսափատ թագավորը խաղաղությամբ վերադարձավ+ իր տուն՝ Երուսաղեմ։ 2 Հանանի+ տեսանողի+ որդի Հեուն+ ընդառաջ գնաց Հովսափատ թագավորին ու ասաց նրան. «Մի՞թե պետք էր, որ ամբարշտին օգնեիր+ ու Եհովային ատողներին+ սիրեիր+։ Այդ պատճառով էլ Եհովայի բարկությունը+ բորբոքվել է քո դեմ։ 3 Սակայն քո մեջ լավ+ բաներ գտնվեցին, քանի որ դու այս երկրից վերացրիր սուրբ ձողերը+ և քո սիրտը պատրաստեցիր այն բանի համար, որ ճշմարիտ Աստծուն փնտրես»+։
4 Հովսափատը Երուսաղեմում էր բնակվում և նորից սկսեց դուրս գալ ժողովրդի մեջ՝ Բերսաբեեից+ մինչև Եփրեմի լեռները+, որպեսզի նրանց ետ դարձնի դեպի իրենց հայրերի Աստված Եհովան+։ 5 Նա դատավորներ կարգեց ամբողջ երկրով մեկ՝ Հուդայի բոլոր բերդաքաղաքներում՝ քաղաք առ քաղաք+, 6 և նրանց ասաց. «Տեսեք, թե ինչ եք անում+, որովհետև դուք մարդկանց համար չէ, որ դատում եք, այլ Եհովայի+։ Դատաստան անելու գործում նա ձեզ հետ է+։ 7 Եվ հիմա Եհովայի երկյուղը+ թող ձեզ վրա լինի+։ Զգուշորեն գործեք+, որովհետև մեր Աստված Եհովայի մոտ անարդարություն+, կողմնապահություն+ և կաշառք+ վերցնել չկա»։
8 Հովսափատը Երուսաղեմում էլ ղևտացիներից+, քահանաներից+ ու Իսրայելի ազգատոհմերի գլուխներից+ մի քանիսին նշանակեց, որ Եհովայի անունով դատեն+ և Երուսաղեմի բնակիչների իրավական գործերը+ քննեն։ 9 Նա պատվիրեց նրանց՝ ասելով. «Եհովայի հանդեպ վախով+, հավատարմությամբ ու լիակատար սրտով պիտի ծառայեք։ 10 Քննելով ամեն մի իրավական գործ, որը ձեզ կհասնի իրենց քաղաքներում ապրող ձեր եղբայրներից՝ լինի դա արյունահեղության+, օրենքի+, պատվիրանի+, կանոնների+ թե դատավճիռների+ մասին, զգուշացրեք նրանց, որ անիրավություն չգործեն Եհովայի դեմ, և Աստծու զայրույթը+ չգա ձեզ վրա ու ձեր եղբայրների վրա։ Այսպես արեք, որպեսզի հանցանքի մեջ չընկնեք։ 11 Ավագ քահանա Ամարիան Եհովայի ամեն գործի մեջ գլխավորը կլինի+, իսկ Իսմայելի որդի Զաբադիան՝ Հուդայի տան առաջնորդը՝ թագավորի ամեն գործի մեջ, ղևտացիներն էլ ձեզ մոտ վերակացուներ կլինեն։ Ամո՛ւր եղեք+ ու գործի՛ անցեք, և թող Եհովան+ օրհնի ձեր բարի գործը»+։