Հոբ
10 «Հոգիս նողկանք է զգում կյանքիս հանդեպ+,
Իմ մասին մտահոգությունս չպիտի զսպեմ,
Հոգուս դառնությամբ պիտի խոսեմ։
2 Աստծուն կասեմ. «Ինձ ամբարիշտ մի՛ հայտարարիր,
Իմացրու ինձ, թե ինչն է պատճառը, որ վիճաբանում ես ինձ հետ։
3 Մի՞թե քեզ համար լավ է, որ սխալ ես գործում+,
Որ մերժում ես քո ձեռքերի ծանր աշխատանքի արդյունքը+
Եվ լուսավորում ես ամբարիշտների խորհուրդը։
4 Մի՞թե քո աչքերը+ մարմնավոր են,
Կամ մի՞թե մահկանացու մարդու նման ես տեսնում+։
5 Մի՞թե քո օրերը նման են մահկանացու մարդու օրերին+,
Կամ մի՞թե քո տարիները մարդու օրերի պես են,
6 Որ փորձում ես գտնել սխալս
Եվ փնտրում ես մեղքս+,
7 Թեպետև դու գիտես, որ մեղավոր չեմ+,
Եվ չկա մեկը, որ ազատի ինձ քո ձեռքից+։
8 Քո ձեռքերն են ամբողջությամբ ձևավորել և ստեղծել ինձ+,
Իսկ դու ուզում ես ինձ կուլ տալ։
9 Խնդրում եմ, հիշիր, որ ինձ կավից+ ես ստեղծել
Եվ ինձ դեպի հողն ես վերադարձնելու+։
10 Չէ՞ որ ինձ թափել ես, ինչպես կաթը
Եվ մակարդել ես, ինչպես պանիրը+։
11 Մաշկ ու միս ես ինձ հագցրել
Եվ ոսկորներով ու ջլերով միահյուսել ես ինձ+։
12 Կյանք ու սիրառատ բարություն շնորհեցիր ինձ+.
Քո հոգատարությունը պահպանել է ոգիս+։
13 Քո սրտում դու թաքցրել ես այս բաները,
Եվ ես գիտեմ, որ դրանք քեզ մոտ են.
14 Եթե մեղք եմ գործել, դու դիտել ես ինձ+
Եվ իմ սխալից ինձ անմեղ չես համարել+։
Իսկ եթե ճիշտ եմ, գլուխս չեմ կարող բարձրացնել+։
Անպատվությամբ եմ կշտացած և տառապանքով եմ հագեցած+։
16 Եթե այն գոռոզանա+, առյուծի պես կորսաս ինձ+
Եվ դարձյալ իմ նկատմամբ ցույց կտաս քո մեծափառությունը։
17 Իմ դեմ նոր վկաներ կբերես
Եվ բարկությունդ կմեծացնես իմ հանդեպ.
Դժբախտության հետևից դժբախտություն է գալիս ինձ վրա։
18 Ուրեմն ինչո՞ւ ինձ հանեցիր արգանդից+.
Երանի՜ թե մեռնեի, որ մի աչք անգամ չտեսներ ինձ։
19 Այնտեղ ես կլինեի այնպես, ասես չէի եղել.
Որովայնից գերեզման կտարվեի»։
20 Մի՞թե օրերս քիչ չեն+։ Թող նա հեռանա,
Թող իր հայացքը թեքի ինձնից, որ ես մի քիչ պայծառանամ+,
21 Մինչև որ հեռանամ (ես չեմ վերադառնա)+
Դեպի խավարի ու թանձր ստվերի երկիր+,
22 Դեպի խավարի պես մութ երկիր, դեպի թանձր ստվերի
Եվ անկարգությունների երկիր, որտեղ լույսը խավարից լուսավոր չէ»։