Հոբ
24 «Ինչո՞ւ Ամենակարողը չի սահմանել դատաստանի ժամանակները+,
Եվ ինչո՞ւ նրան ճանաչողները չեն տեսել նրա օրերը+։
2 Կան մարդիկ, որ տեղաշարժում են սահմանագծի նշանները+
Եվ հափշտակում են հոտը, որ իրենք հովվեն։
3 Նրանք նույնիսկ որբերի էշերն են քշում,
Այրու ցուլը գրավ են վերցնում+։
4 Աղքատներին նրանք ճանապարհից հանում են+.
Միևնույն ժամանակ երկրի հարստահարվածները թաքնվում են։
5 Ահա ինչպես զեբրեր+ անապատում,
Նրանք դուրս են գալիս գործ անելու՝ ուտելիք փնտրելու։
Անապատային հարթավայրը յուրաքանչյուրի տղաների համար հաց է տալիս։
6 Արտում նրանք անասունի կերն են հավաքում,
Եվ ամբարշտի խաղողի այգին արագ կողոպտում են։
7 Գիշերը մերկ են անցկացնում՝ առանց հագուստի+,
Եվ ցրտին+ առանց ծածկոցի են։
8 Լեռներից եկող անձրևախառն փոթորկից նրանք թրջվում են
Եվ ապաստարան չլինելու պատճառով+ ժայռին են կպչում։
9 Ամբարիշտները որբին նույնիսկ կրծքից են խլում+
Եվ այն, ինչ հարստահարվածի վրա է, գրավ են վերցնում+։
10 Նրանք ստիպված մերկ՝ առանց հագուստի են ման գալիս,
Եվ քաղցած լինելով՝ հնձած հասկեր են տանում+։
11 Կեսօրը նրանք սանդղավանդի պատերի միջև են անցկացնում,
Հնձաններում խաղող են տրորում, բայց ծարավ են մնում+։
12 Մեռնողների հեծեծանքն է քաղաքից լսվում,
Եվ մահացու վիրավորների հոգին օգնության է կանչում+,
Բայց Աստված դա սխալ բան չի համարում+։
13 Իսկ նրանք լույսի դեմ ապստամբողների մեջ են+.
Նրանք չճանաչեցին լույսի ճանապարհները
Եվ չբնակվեցին նրա շավիղներում։
14 Լուսաբացին մարդասպանը վեր է կենում,
Սպանում է հարստահարվածին ու աղքատին+,
Իսկ գիշերը գողությամբ է զբաղվում+։
15 Շնացողի աչքերը+ իրիկվա մթին+ են սպասում՝
Ասելով. «Ոչ մի աչք ինձ չի տեսնի»+։
Նա իր երեսին ծածկոց է դնում։
16 Մթության մեջ նա ծակում է տների պատերը,
Ցերեկը փակվում է ներսում.
Նա չի իմանում, թե ինչ է ցերեկվա լույսը+։
17 Նրա համար առավոտն ու թանձր ստվերը+ նույնն են,
Քանի որ նա լավ գիտի, թե ինչ են թանձր ստվերի անսպասելի սարսափները։
18 Ջրերը արագ տանում են նրան։
Նրա հողակտորը անիծյալ կլինի երկրի վրա+։
Նա չի թեքվի դեպի խաղողի այգիներ տանող ճանապարհը։
19 Ինչպես երաշտն ու տապն են հափշտակում ձյան ջրերը,
Այնպես էլ գերեզմանն* է հափշտակում նրանց, ովքեր մեղք են գործել+։
20 Արգանդը կմոռանա նրան, որդը կըմբոշխնի նրան+,
Նա այլևս չի հիշվի+։
Անարդարությունը ծառի+ նման կկոտրվի։
21 Նա գործ ունի ամուլ կնոջ հետ, որը չի ծնում,
Այրու+ հետ, որին բարիք չի անում։
22 Իր զորությամբ Նա զորեղ մարդկանց քարշ կտա,
Ամբարիշտը վեր կկենա ու վստահ չի լինի, թե կապրի արդյոք։
23 Նա թույլ կտա նրան վստահություն ունենալ+, թե կարող է աջակցել ինքն իրեն,
Եվ Նրա աչքերը նրա ճանապարհների վրա կլինեն+։
24 Կարճ ժամանակով նրանք բարձրանում են, այնուհետև գոյություն չունեն+։
Նրանք ցածրացվում են+. յուրաքանչյուր մարդու նման քաղվում են
Եվ հացահատիկի հասկի գլխիկի պես կտրվում։
25 Հիմա ո՞վ ինձ ստախոս կհանի
Կամ իմ խոսքը ոչնչի կվերածի»։