Նվագավարին։ Դավթի սաղմոսը։
11 Եհովայի մոտ ես ապաստան գտա+։
Էլ ինչպե՞ս եք իմ հոգուն ասում.
«Թռչնի պես դեպի ձեր լեռը թռիր+։
2 Ամբարիշտներն ահա իրենց աղեղը լարում են+
Եվ իրենց նետը լարի վրա են ամրացնում,
Որ խավարի մեջ հարվածեն սրտով ուղիղներին+։
3 Երբ արդարադատության հիմքերը քանդվում են+,
Արդարն ի՞նչ կարող է անել»։
4 Եհովան իր սուրբ տաճարում է+։
Եհովայի գահը երկնքում է+։
Նրա աչքերը տեսնում են, նա իր հայացքով զննում է+ մարդկանց որդիներին։
5 Եհովան քննում է ինչպես արդարին, այնպես էլ ամբարշտին+,
Իսկ բռնություն սիրողին ատում է Նրա հոգին+։
6 Ամբարիշտների վրա նա որոգայթներ, կրակ ու ծծումբ է տեղալու+
Եվ այրող քամի. նրանց բաժակի+ բաժինը դա է լինելու։
7 Որովհետև Եհովան արդար է+ և սիրում է արդար գործերը+։
Ուղղամիտները կտեսնեն նրա երեսը+։