Երգ։ Կորխի+ որդիների սաղմոսը։
48 Եհովան մեծ է և բազում գովաբանությունների է արժանի+
Մեր Աստծու քաղաքում+՝ իր սուրբ լեռան վրա+։
2 Գեղեցիկ է իր բարձրությամբ, ամբողջ երկրի ուրախությունն է+
Սիոն լեռը հեռավոր հյուսիսային կողմերում+,
Մեծ Թագավորի քաղաքը+։
3 Նրա ամրոցներում Աստված հայտնի է որպես ապահով բարձունք+,
4 Որովհետև ահա թագավորները պայմանավորվեցին ու հանդիպեցին+
Եվ միասին եկան ու անցան+։
5 Նրանք անձամբ տեսան ու զարմացան։
Շփոթության մեջ ընկան և խուճապահար փախան+։
6 Դող բռնեց նրանց այնտեղ+,
Եվ սաստիկ ցավ՝ ծննդկան կնոջ ցավերի նման+։
7 Արևելյան քամիով դու խորտակում ես Թարսիսի նավերը+։
8 Ինչ որ լսել էինք, հենց այն տեսանք+
Զորքերի Տեր Եհովայի քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում+։
Աստված ինքը կհաստատի այն հավիտյան+։ (Սելա)
9 Քո տաճարի մեջ+, ո՛վ Աստված,
Մենք քո սիրառատ բարության մասին ենք խորհում+։
10 Ինչպես որ քո անունը+, ո՛վ Աստված, այնպես էլ քո գովաբանությունը
Մինչև երկրի ծայրերն է։
Աջ ձեռքդ լի է արդարությամբ+։
11 Թող ուրախանա Սիոն լեռը+,
Թող ցնծան Հուդայի փոքր քաղաքները+ քո դատավճիռների համար+։
12 Ո՛վ ժողովուրդ, Սիոնի շո՛ւրջը դարձեք, նրա չորս կո՛ղմը պտտվեք+,
Հաշվե՛ք նրա աշտարակները+։
13 Ձեր ուշադրությունը դեպի նրա պատնե՛շը դարձրեք+,
Քննե՛ք նրա ամրոցները,
Որպեսզի այդ մասին պատմեք գալիք սերնդին+.
14 Որովհետև այս Աստվածն է մեր Աստվածը դարեդար, այո՛, հավիտյան+։
Նա է մեզ առաջնորդելու մինչև մահ+։