Նվագավարին։ Շուշաններ+։ Դավթի սաղմոսը։
69 Փրկի՛ր ինձ, ո՛վ Աստված, որովհետև ջրերը մինչև իսկ իմ հոգուն հասան+։
2 Ընկղմվեցի ցեխի մեջ, որտեղ կանգնելու համար հատակ չկա+։
Խոր ջրերի մեջ մտա,
Եվ հորձանքը տարավ ինձ+։
3 Հոգնել եմ կանչելուց+։
Կոկորդս չորացել է։
Աչքերս նվաղել են իմ Աստծուն սպասելուց+։
4 Առանց պատճառի ինձ ատողները գլխիս մազերից ավելի շատ են դարձել+։
Շատացել են ինձ լռության մատնել ցանկացողները, որ առանց պատճառի թշնամացել են ինձ+։
Ինչ որ չեմ գողացել, այն պետք է վճարեմ։
5 Ո՛վ Աստված, դու գիտես իմ հիմարությունը,
Եվ քեզանից ծածուկ չեն իմ հանցանքները+։
6 Թող իմ պատճառով չամաչեն քեզ հուսացողները+,
Ո՛վ Գերիշխան Տեր, Զորքերի՛ Տեր Եհովա+։
Թող իմ պատճառով ամոթ չզգան քեզ փնտրողները+,
Ո՛վ Իսրայելի Աստված+։
7 Քեզ համար նախատինք կրեցի+,
Ամոթը ծածկել է իմ երեսը+։
8 Ես օտարի պես եմ դարձել իմ եղբայրների համար+
Եվ անծանոթ՝ իմ մոր որդիների համար+։
9 Որովհետև քո տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը կերավ ինձ+,
Եվ քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան+։
10 Ես լաց եղա, և հոգիս ծոմ պահեց+,
Բայց դա նախատինք եղավ ինձ+։
11 Երբ քուրձ հագա որպես հանդերձ,
Առակ+ դարձա նրանց համար։
12 Դարպասի մոտ նստողները սկսեցին խոսել իմ մասին+,
Եվ ոգելից խմիչքներ խմողների երգերի նյութը դարձա+։
13 Բայց իմ աղոթքը, ո՛վ Եհովա, քեզ է ուղղված+
Ընդունելի ժամանակ, ո՛վ Աստված+։
Քո մեծ սիրառատ բարությամբ պատասխանի՛ր և ցո՛ւյց տուր ինձ, որ դու իսկական փրկիչ ես+։
14 Հանի՛ր ինձ ցեխից, որ չխորտակվեմ+։
Թող որ ազատվեմ ինձ ատողներից+ ու խոր ջրերից+։
15 Թող որ ջրերի հորձանքը ինձ չտանի+,
Եվ անդունդը ինձ կուլ չտա,
Ոչ էլ ջրհորը իր բերանը փակի ինձ վրա+։
16 Պատասխա՛ն տուր ինձ, ո՛վ Եհովա, որովհետև բարի է քո նվիրված սերը+։
Քո ողորմության շատության համեմատ ուշադրությո՛ւն դարձրու ինձ+
17 Եվ երեսդ մի՛ ծածկիր քո ծառայից+։
Շտապի՛ր պատասխանել ինձ, քանի որ ես անչափ նեղված եմ+։
18 Մոտեցի՛ր իմ հոգուն, փրկի՛ր նրան+.
Թշնամիներիցս ազատի՛ր ինձ+։
19 Դու գիտես իմ կրած նախատինքը, ամոթն ու անարգանքը+։
Բոլոր ինձ թշնամություն անողները քո առջևում են+։
20 Նախատինքը կոտրել է սիրտս, վերքս անդարմանելի է+։
Ցավակցողի սպասեցի, բայց չկար+,
Մխիթարող փնտրեցի, բայց չգտա+։
21 Կերակուրի փոխարեն ինձ թունավոր խոտ տվեցին+,
Եվ երբ ծարավ էի, փորձեցին ինձ քացախ խմեցնել+։
22 Թող նրանց սեղանը իրենց առջև որոգայթ դառնա+,
Եվ ինչը որ նրանց բարօրությանը պետք է ծառայի՝ թակարդ+։
23 Թող նրանց աչքերը մթագնեն, որ չտեսնեն+,
Եվ նրանց մեջքը միշտ դողացրու+։
24 Թափի՛ր նրանց վրա քո դատապարտությունը+,
Եվ թող քո բորբոքված բարկությունը հասնի նրանց+։
25 Թող նրանց պարսպապատ բանակատեղը ամայի դառնա+,
Նրանց վրաններում թող բնակվող չլինի+.
26 Որովհետև նրանք հետապնդեցին նրան, ում ինքդ հարվածեցիր+,
Եվ պատմում են նրանց ցավերի մասին, ում ինքդ խոցեցիր։
27 Անօրենությո՛ւն ավելացրու նրանց անօրենության վրա+,
Եվ թող նրանք արդար չհամարվեն քո կողմից+։
28 Թող ջնջվեն նրանք ողջերի գրքից+
Եվ չգրվեն արդարների հետ+։
29 Բայց ես ընկճված եմ ու ցավի մեջ եմ+։
Թող քո ուղարկած փրկությունը, ո՛վ Աստված, պահպանի ինձ+։
30 Ես երգով կգովաբանեմ Աստծու անունը+
Եվ գոհություն մատուցելով՝ կմեծարեմ նրան+։
31 Սա Եհովային ավելի հաճելի կլինի, քան ցուլը+,
Քան մատղաշ ցուլը՝ եղջերավոր ու երկկճղակավոր+։
32 Հեզերը կտեսնեն դա և կուրախանան+։
Ո՛վ Աստծուն փնտրողներ, թող ապրի ձեր սիրտը+,
33 Որովհետև Եհովան լսում է աղքատներին+
Եվ չի արհամարհի գերի ընկած իր ժողովրդին+։
34 Թող երկինքն ու երկիրը գովաբանեն նրան+,
Ծովերը և նրանցում բոլոր շարժվողները+,
35 Որովհետև Աստված կփրկի Սիոնը+
Եվ կկառուցի Հուդայի քաղաքները+։
Նրանք կբնակվեն այնտեղ և կտիրեն այդ երկրին+։
36 Նրա ծառաների զավակները կժառանգեն այն+,
Եվ նրա անունը սիրողները այնտեղ կբնակվեն+։