Սաղմոսներ
3 Քարե ամրո՛ց եղիր ինձ համար, որ միշտ այնտեղ մտնեմ+։
Հրամայիր փրկե՛լ ինձ+,
Քանի որ դու ես իմ վեմը և իմ ամրոցը+։
5 Դո՛ւ ես իմ հույսը+, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, իմ ապավենը մանկությունիցս ի վեր+։
6 Քեզ վրա հենվեցի դեռ մորս արգանդից+.
Մորս որովայնից դու ինձ դուրս բերիր+։
Քեզ եմ ես միշտ գովաբանում+։
13 Թող ամաչեն, թող կորչեն իմ հոգուն հակառակվողները+,
Թող նախատինքով ու ամոթով ծածկվեն ինձ չարիք կամեցողները+։
15 Բերանս կպատմի քո արդարության մասին+,
Ողջ օրը կպատմեմ քո տված փրկության մասին+,
Որովհետև ես դրանց թիվը չգիտեմ+։
16 Ես կգամ ու կպատմեմ քո մեծամեծ զորության մասին+, ո՛վ Գերիշխան+ Տեր Եհովա,
Կխոսեմ քո արդարության, միմիայն քո արդարության մասին+։
17 Ո՛վ Աստված, դու սովորեցրել ես ինձ դեռևս իմ մանկությունից+.
Մինչև հիմա ես քո զարմանահրաշ գործերի մասին եմ պատմում+։
18 Մի՛ լքիր ինձ, նույնիսկ երբ ծերանամ և ալևոր դառնամ, ո՛վ Աստված+,
Որպեսզի քո բազկի մասին պատմեմ հաջորդ սերնդին+
Եվ քո հզորության մասին՝ բոլոր նրանց, որ պիտի գան+։
19 Քո արդարությունը, ո՛վ Աստված, մինչև բարձունքն է+։
Այն մեծ գործերում, որ արել ես դու+,
Աստվա՛ծ, ո՞վ կա քեզ նման+։
20 Քանի որ ինձ տեսնել տվիր շատ վիշտ ու նեղություն+,
Կենդանացրո՛ւ ինձ նորից+
Եվ ջրերի անդունդներից ինձ դարձյալ հանի՛ր+։