Եսայիա
46 Բելը*+ խոնարհվել է+, Նաբավը կռացել է, նրանց կուռքերը+ բեռ են դարձել գազանների ու ընտանի կենդանիների համար։ Հոգնած կենդանիների համար բեռ ու ծանրություն են դարձել։ 2 Նրանք կկռանան, յուրաքանչյուրը կխոնարհվի։ Այս աստվածները չեն կարող փրկել+ իրենց կուռքերին, որոնց տանում են որպես ծանրություն, և նրանց հոգիները գերության կգնան+։
3 «Լսի՛ր ինձ, ո՛վ Հակոբի տուն, և դուք բոլո՛րդ, որ մնացել եք Իսրայելի տնից+, որոնց ես տարել եմ մոր որովայնից ու կրել եմ արգանդից+։ 4 Մինչև ձեր ծերությունը ես նույնն եմ+, ու մինչև ձեր ալևորությունը ես կաջակցեմ ձեզ+։ Ես գործի կանցնեմ+, կտանեմ, կաջակցեմ ու կփրկեմ ձեզ+։
5 Ո՞ւմ կնմանեցնեք+, ո՞ւմ կհավասարեցնեք կամ ո՞ւմ հետ կհամեմատեք ինձ՝ ցույց տալով, թե իրար նման ենք+։ 6 Կան մարդիկ, ովքեր շռայլորեն ոսկի են թափում քսակից ու կշեռքով արծաթ են կշռում։ Նրանք մետաղագործ են վարձում, և նա դրանից աստված է շինում+։ Նրանք մինչև գետին խոնարհվում են ու ծնկի են գալիս նրա առաջ+։ 7 Նրանք ուսերի վրա կրում+, տանում ու տեղադրում են այն, որ կանգնած մնա։ Այն իր տեղից չի շարժվում+։ Նրան աղաղակում են, բայց նա չի պատասխանում, փորձանքից չի փրկում+։
8 Հիշեք սա, որ քաջ լինեք։ Ձեր սրտին մոտ ընդունեք+, ո՛վ օրինազանցներ+։ 9 Հիշեք սկզբում եղած բաները՝ վաղեմի ժամանակներում եղած բաները+, որ ես եմ Աստված+, ուրիշ Աստված չկա+, և չկա մեկը ինձ նման+։ 10 Ես ամենասկզբից ասում եմ այն, ինչ լինելու է վերջում+, ու վաղեմի ժամանակներից այն, ինչը դեռ չի եղել+։ Ասում եմ. «Իմ որոշումը կկատարվի+, ես կանեմ այն, ինչ հաճելի է ինձ»+։ 11 Արևելքից* կկանչեմ գիշատիչ թռչունին+ ու հեռավոր երկրից՝ իմ որոշումն իրականացնող մարդուն+։ Ես ասել եմ ու կկատարեմ+, մտադրվել եմ ու կանեմ+։
12 Լսեցեք ինձ, ո՛վ կամակոր սիրտ ունեցողներ+ և արդարությունից հեռու եղողներ+։ 13 Ես մոտեցրել եմ իմ արդարությունը+։ Այն հեռու չէ+, և իմ փրկությունը չի ուշանա+։ Ես Սիոնում փրկություն կտամ ու Իսրայելին՝ իմ գեղեցկությունը»+։