Երեմիա
30 Սա է այն խոսքը, որ Եհովայից եղավ Երեմիային. 2 «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Մի գրքի մեջ քեզ համար գրիր այն բոլոր խոսքերը, որ կասեմ քեզ+։ 3 «Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես կհավաքեմ իմ գերեվարված ժողովրդին՝ Իսրայելին ու Հուդային+։ Ես կվերադարձնեմ նրանց այն երկիրը, որ տվել եմ նրանց հայրերին, և նրանք դարձյալ կտիրեն նրան»+,– ասում է Եհովան»»։
4 Սրանք են այն խոսքերը, որ Եհովան ասաց Իսրայելին ու Հուդային։ 5 Այսպես է ասում Եհովան. «Սարսափի ձայն լսեցինք, վախ կա+, և խաղաղություն չկա։ 6 Հարցրեք, խնդրում եմ, ու տեսեք, թե արդյոք երբևէ արուն ծնե՞լ է։ Հապա ինչո՞ւ եմ տեսնում ամեն տղամարդու՝ ծննդկան կնոջ նման ձեռքերը իր երանքին դրած+, և բոլորի երեսները դժգունած+։ 7 Ավա՜ղ, մեծ է այդ օրը+, և դրա նմանը չկա+։ Հակոբի համար այն նեղության ժամանակ է լինելու+, բայց նա փրկվելու է դրանից»։
8 «Այդ օրը,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– ես կկոտրեմ լուծը նրանց պարանոցի վրայից և նրանց կապանքները կպատռեմ+, և օտարներն այլևս չեն ծառայեցնի նրանց։ 9 Այլ նրանք կծառայեն իրենց Աստված Եհովային և իրենց թագավոր Դավթին+, որին ես նրանց վրա կդնեմ»+։
10 «Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,– ասում է Եհովան,– մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել+։ Ահա ես քեզ փրկելու եմ հեռվից և քո սերնդին՝ իրենց գերության երկրից+։ Հակոբը պիտի վերադառնա և հանդարտ ու հանգիստ ապրի, և չի լինի մեկը, որ վախեցնի նրան»+։
11 «Ես քեզ հետ եմ,– ասում է Եհովան,– որ փրկեմ քեզ+։ Ես ամբողջությամբ կկործանեմ բոլոր ազգերին, որոնց մեջ ցիրուցան եմ արել քեզ+։ Բայց քեզ չեմ կործանի+, այլ չափավորությամբ կուղղեմ և ոչ մի դեպքում անպատիժ չեմ թողնի»+։
12 Այսպես է ասում Եհովան. «Քո կոտրվածքը անբուժելի է+, քո վերքն անդարմանելի է+։ 13 Քո դատը պաշտպանող չկա, որ բուժի քո խոցը+, ոչ մի բուժում, ոչ մի սպեղանի չկա քեզ համար+։ 14 Քո բոլոր սիրեկանները մոռացել են քեզ+ և քեզ չեն փնտրում, որովհետև թշնամու հարվածով, անգութ մեկի պատժով+ հարվածեցի քեզ+ քո հանցանքների շատության պատճառով+։ Քո մեղքերը բազմաթիվ են դարձել+։ 15 Ինչո՞ւ ես աղաղակում քո կոտրվածքի համար+։ Քո ցավն անդարմանելի է հանցանքներիդ շատության պատճառով, քո մեղքերը բազմաթիվ են դարձել+։ Այս բաները ես արեցի քեզ։ 16 Դրա համար էլ բոլոր քեզ խժռողներին պիտի խժռեն+, քո բոլոր հակառակորդները գերության պիտի գնան+։ Քեզ կողոպտողները իրենք պիտի կողոպտվեն, քո բոլոր ավարառուներին ես ավարի պիտի մատնեմ»+։
17 «Քեզ պիտի դարմանեմ և վերքերդ բուժեմ+,– ասում է Եհովան,– որովհետև քեզ «աքսորված» կոչեցին+՝ ասելով. «Սա Սիոնն է, որին փնտրող չկա»»+։
18 Այսպես է ասում Եհովան. «Ահա ես հետ կդառնամ Հակոբի վրանների մոտ+, կհավաքեմ նրա գերի որդիներին, կխղճամ ու կվերականգնեմ նրա կացարանները։ Քաղաքը իր թմբի վրա կվերաշինվի+, և ամրոցը կկանգնի իր ճիշտ տեղում+։ 19 Այնտեղից երախտագիտություն դուրս կգա, և կլսվի ծիծաղողների ձայնը+։ Նրանց կշատացնեմ, ու նրանք չեն նվազի+, նրանց բազմաքանակ կդարձնեմ, և նրանք աննշան չեն լինի+։ 20 Նրա որդիները առաջվա պես կլինեն, և նրա ժողովը կհաստատվի իմ առաջ+։ Իսկ նրանց հալածողներին ես կպատժեմ+։ 21 Նրա մեծավորը իրենից կլինի+, և նրա իշխանը իր միջից դուրս կգա+։ Ես կմոտեցնեմ նրան, և նա կմոտենա ինձ»+։
«Ո՞վ է նա, որն իր սիրտը գրավ դրեց, որպեսզի ինձ մոտենա+,– ասում է Եհովան։– 22 Դուք իմ ժողովուրդը պիտի լինեք+, իսկ ես՝ ձեր Աստվածը»+։
23 Ահա Եհովայից փոթորիկ է դուրս գալիս՝ նրա ցասումը, որն ասես սրընթաց մրրիկ լինի+։ Այն ամբարիշտների գլխի վրա պիտի պտտվի+։ 24 Եհովայի բորբոքված բարկությունը հետ չի դառնա, մինչև որ չկատարի իր սրտի մտադրությունները+։ Վերջին օրերում դուք կհասկանաք դա+։