Երեմիա
35 Սա է այն խոսքը, որ Եհովայի կողմից եղավ Երեմիային Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի+ օրերում. 2 «Գնա Ռեքաբյանների տուն+, խոսիր նրանց հետ և նրանց բեր Եհովայի տուն՝ ճաշասենյակներից մեկը, ու գինի տուր, որ խմեն»։
3 Եվ ես հետս վերցրի Քաբասինիայի որդի Երեմիայի որդի Հեզոնիային, նրա եղբայրներին ու նրա բոլոր որդիներին, նաև Ռեքաբյանների տան բոլոր անդամներին 4 ու նրանց Եհովայի տուն բերեցի՝ Եգդոլիայի որդի, ճշմարիտ Աստծու մարդ Հանանի որդիների ճաշասենյակը+, որը իշխանների ճաշասենյակի կողքին էր և Սեղումի+ որդի դռնապան Մաասիայի ճաշասենյակի վերևում էր։ 5 Ռեքաբյանների տան որդիների առջև գինով լի բաժակներ ու գավաթներ դրեցի ու նրանց ասացի. «Գինի՛ խմեք»։
6 Բայց նրանք պատասխանեցին. «Մենք գինի չենք խմի, որովհետև մեր հայր Հովնադաբը՝ Ռեքաբի+ որդին, պատվիրել է մեզ. «Դուք և ձեր որդիները հավիտյան գինի չխմեք+։ 7 Տուն չշինեք և սերմ չցանեք։ Խաղողի այգի չտնկեք և դրան չտիրեք։ Ձեր բոլոր օրերում վրանների մեջ բնակվեք, որպեսզի շատ օրեր ապրեք այն երկրի երեսին, որտեղ դուք պանդուխտ եք»+։ 8 Եվ մենք հնազանդվում ենք Ռեքաբի որդի մեր հայր Հովնադաբի ձայնին ամեն բանում, ինչ որ նա պատվիրել է+ մեզ. որ մեր բոլոր օրերում գինի չխմենք, թե՛ մենք, թե՛ մեր կանայք, թե՛ մեր որդիներն ու դուստրերը+, 9 և որ տներ չշինենք բնակվելու համար և այգիներ, արտեր ու սերմեր չունենանք։ 10 Մենք վրաններում ենք բնակվում, հնազանդվում ենք և անում այնպես, ինչպես որ մեր հայր Հովնադաբն+ է մեզ պատվիրել+։ 11 Բայց երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը դուրս եկավ պատերազմելու այս երկրի դեմ+, մենք ասացինք. «Եկեք քաղդեացիների զորքերի ու ասորիների զորքերի պատճառով վեր կենանք գնանք Երուսաղեմ ու այնտեղ բնակվենք»»+։
12 Եհովայի խոսքը Երեմիային եղավ. 13 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Գնա և Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին ասա. «Մի՞թե ձեզ շարունակ չեն հորդորել, որ իմ խոսքերին հնազանդվեք+,– ասում է Եհովան։– 14 Ռեքաբի+ որդի Հովնադաբի խոսքերը, որ նա պատվիրել է իր որդիներին գինի չխմել, կատարվում են, և նրանք մինչև օրս գինի չեն խմում, քանի որ հնազանդվում են իրենց հոր պատվերին+։ Իսկ ես խոսում էի ձեզ հետ՝ կանուխ վեր էի կենում ու խոսում էի+, բայց դուք չէիք հնազանդվում ինձ+։ 15 Ես ձեզ մոտ էի ուղարկում իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին+. կանուխ վեր էի կենում և ուղարկում էի՝ ասելով. «Հե՛տ դարձեք, խնդրում եմ, ամեն մեկդ ձեր չար ճանապարհից+, և ձեր գործերը բարի դարձրեք+։ Մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու+, և բնակվեք այն երկրի վրա, որը ձեզ ու ձեր հայրերին եմ տվել»+։ Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջը և չլսեցիք ինձ+։ 16 Ռեքաբի+ որդի Հովնադաբի որդիները պահում են իրենց հոր տված պատվերը+, բայց այս ժողովուրդը չի լսում ինձ»»»+։
17 «Դրա համար էլ այսպես է ասում Եհովան՝ Զորքերի Աստվածը՝ Իսրայելի Աստվածը. «Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա ես պիտի բերեմ այն բոլոր աղետները, որոնց մասին խոսել եմ+, որովհետև ես խոսում էի նրանց հետ, բայց նրանք չէին լսում, կանչում էի նրանց, բայց նրանք պատասխան չէին տալիս»»+։
18 Ռեքաբյանների տան անդամներին Երեմիան ասաց. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Քանի որ դուք հնազանդվում եք ձեր հայր Հովնադաբի+ պատվերին, շարունակում եք պահել նրա բոլոր պատվերները և ամեն բան անում եք այնպես, ինչպես որ նա է ձեզ պատվիրել+, 19 դրա համար այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ռեքաբի որդի Հովնադաբից իմ առաջ կանգնողը+ երբեք չի պակասի»»»+։