Ողբ
א[Ա՛լեֆ]
2 Ինչպե՜ս է Եհովան իր բարկությամբ ամպերով ծածկում Սիոնի դստերը+։
Երկնքից երկրի վրա գցեց+ Իսրայելի գեղեցկությունը+
Եվ իր բարկության օրը նա չհիշեց իր ոտքերի պատվանդանը+։
ב[Բեթ]
2 Եհովան կուլ տվեց Հակոբի բնակավայրերը+ և նրանցից ոչ մեկին չխնայեց։
Իր զայրույթով նա քանդեց Հուդայի դստեր ամրությունները+։
Գետնին հավասարեցրեց+, պղծեց թագավորությունն+ ու նրա իշխաններին+։
ג[Գի՛մել]
3 Իր բորբոքված բարկությամբ նա կտրեց Իսրայելի բոլոր եղջյուրները+։
Իր աջ ձեռքը հետ քաշեց թշնամուց+։
Հակոբի մեջ նա վառվում է ինչպես բոցավառ կրակ, որը խժռում է չորս բոլորը+։
ד[Դա՛լեթ]
4 Թշնամու պես նա լարեց իր աղեղը+։ Իր աջ ձեռքը+ մեկնեց
Իբրև ոսոխ+ և սպանեց բոլոր նրանց, ովքեր հաճելի էին աչքին+։
Իր ցասումը, ինչպես կրակ+, Սիոնի դստեր վրանի+ մեջ թափեց։
ה[Հե]
5 Եհովան թշնամի դարձավ+։ Նա կուլ տվեց Իսրայելին+։
Կուլ տվեց նրա բոլոր աշտարակները+, ավերակ դարձրեց նրա ամրությունները+։
Նա շատացնում է Հուդայի դստեր ողբն ու կոծը+։
ו[Վավ]
6 Նա կործանում է իր տաղավարը+ պարտեզի տաղավարի պես+։ Նա ավերեց իր տոնը։
Եհովան տոնն ու շաբաթը Սիոնում մոռանալ տվեց+,
Իր ցասումնալի բարկությամբ մերժում է թագավորին ու քահանային+։
ז[Զային]
7 Եհովան մերժեց իր զոհասեղանը+, արհամարհեց իր սրբարանը+։
Բերդապարիսպները թշնամու ձեռքը հանձնեց+։
Եհովայի տան մեջ նրանք բարձրացնում են իրենց ձայները տոնի օրվա պես+։
ח[Խեթ]
8 Եհովան խորհեց Սիոնի դստեր պարիսպն+ ավերել։
Նա քաշեց չափման լարը+, ձեռքը կործանելուց հետ չդարձրեց+։
Պատնեշին ու պարսպին նա սուգ անել տվեց+։ Նրանք միասին ընկան։
ט[Տեթ]
9 Նրա դարպասները+ գետնի մեջ մտան, նա խորտակեց ու կոտրեց նրա նիգերը։
Նրա թագավորն ու իշխանները ազգերի մեջ են+։ Օրենք չկա+։
Նրա մարգարեները Եհովայից տեսիլք չեն ստանում+։
י[Յոդ]
10 Սիոնի դստեր երեցները նստած են գետնին ու լուռ են մնում+,
Հող են լցրել գլուխներին+ և քուրձ են հագել+։
Երուսաղեմի կույսերը գլուխները մինչև գետին են իջեցրել+։
כ[Քաֆ]
11 Աչքերս մաշվեցին արտասուքից+։ Աղիքներս գալարվում են+։
Լյարդս գետին է թափվել+, քանի որ իմ ժողովրդի դուստրը կործանվել է+,
Քանի որ քաղաքի հրապարակներում երեխաներն ու կաթնակեր մանուկները ուշաթափ են լինում+։
ל[Լա՛մեդ]
12 Իրենց մայրերին հարցնում էին՝ «որտե՞ղ են ցորենն ու գինին»+,
Որովհետև նրանք ուշաթափ էին լինում ու սպանվածների պես ընկնում քաղաքի հրապարակներում,
Որովհետև նրանց հոգին թափվում էր իրենց մայրերի գրկում։
מ[Մեմ]
13 Քո մասին ի՞նչ վկայություն բերեմ։ Քեզ ո՞ւմ նմանեցնեմ, ո՛վ Երուսաղեմի դուստր+։
Ինչի՞ հետ քեզ համեմատեմ, որ մխիթարեմ քեզ, ո՛վ Սիոնի կույս աղջիկ+,
Որովհետև քո կոտրվածքը+ ծովի պես մեծ է։ Ո՞վ կկարողանա քեզ բուժել+։
נ[Նուն]
14 Քո մարգարեների տեսիլքները քեզ համար անօգուտ ու դատարկ էին+։
Նրանք չբացահայտեցին քո հանցանքը, որպեսզի հետ պահեին քեզ գերի գնալուց+,
Այլ իրենց տեսիլքներում քեզ համար անօգուտ ու մոլորեցնող բաներ տեսան+։
ס[Սա՛մեխ]
15 Ճանապարհով բոլոր անցնողները ափերն իրար են զարկում+,
Սուլում են+ ու գլուխներն օրորում+ Երուսաղեմի դստեր վրա՝ ասելով.
«Սա՞ է այն քաղաքը, որի մասին ասում էին՝ «գեղեցկության կատարելություն, ամբողջ երկրի ցնծություն»»+։
פ[Փե]
16 Քո բոլոր թշնամիները քեզ վրա իրենց բերաններն են բացել+։
Նրանք սուլում են, ատամներն են կրճտացնում+ ու ասում. «Մենք նրան կուլ կտանք+։
Ահա՛ այն օրը, որին սպասում էինք+։ Եկա՛վ այդ օրը։ Տեսա՛նք»+։
ע[Ային]
17 Եհովան ի կատար ածեց իր խորհածը+։ Նա կատարեց իր ասածը+,
Ինչ որ պատվիրել էր հին օրերից ի վեր+։ Նա քանդեց և չխնայեց+։
Քո թշնամուն նա ուրախացնում է քեզ վրա+։ Քո ոսոխների եղջյուրը բարձրացրեց+։
צ[Ցա՛դե]
18 Նրանց սիրտը աղաղակում է Եհովային+, ո՛վ Սիոնի դստեր պարիսպ+։
Հեղեղի պես արտասուք թափիր գիշեր ու ցերեկ+։
Քեզ հանգիստ մի՛ տուր։ Աչքիդ բիբը թող հանգիստ չառնի։
ק[Կոֆ]
19 Վե՛ր կաց, ոռնա՛ գիշերը՝ առավոտվա պահերին+։
Սիրտդ ջրի պես թափիր+ Եհովայի երեսի առաջ+։
Ձեռքերդ դեպի նրան բարձրացրու+ քո երեխաների հոգիների համար,
Որոնք սովից ուշաթափ են լինում բոլոր փողոցների անկյուններում+։
ר[Ռեշ]
20 Նայի՛ր, ո՛վ Եհովա, և տե՛ս+ նրան, որի հետ խստությամբ ես վարվել։
Մի՞թե կանայք իրենց արգանդի պտուղը պիտի ուտեն՝ իրենց ծնած երեխաներին+,
Կամ մի՞թե քահանան ու մարգարեն Եհովայի սրբարանի մեջ պիտի սպանվեն+։
ש[Շին]
21 Տղան ու ծերը+ փողոցներում գետնի վրա պառկեցին+։
Իմ կույսերն ու երիտասարդները սրից ընկան+։
Դու սպանեցիր քո բարկության օրը+, դու մորթեցիր+, չխնայեցիր+։
ת[Թավ]
22 Տոնի+ օրվա պես դու ամեն տեղից կանչեցիր իմ մարդկանց իրենց պանդխտության վայրերից։
Եվ Եհովայի ցասման օրը մի ազատվող կամ փրկվող չեղավ+։
Իմ թշնամին բնաջինջ արեց նրանց, ում ծնել ու մեծացրել էի+։