Եզեկիել
11 Ոգին+ բարձրացրեց ինձ+ ու բերեց Եհովայի տան արևելյան դարպասի մոտ, որը նայում է դեպի արևելք+։ Դարպասի մուտքի մոտ քսանհինգ մարդ կար+՝ ժողովրդի իշխանները+, և նրանց մեջ ես տեսա Ազուրի որդի Հեզոնիային ու Բանեայի որդի Փալատիային։ 2 Եվ Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, սրանք այն մարդիկ են, ովքեր ընդդեմ այս քաղաքի կորստաբեր բաներ են ծրագրում և չար խորհուրդ են տալիս+ 3 ու ասում. «Չէ՞ որ հիմա տներ կառուցելու ժամանակն է+։ Քաղաքը լայնաբերան կաթսա է+, մենք էլ միսն ենք»։
4 Ուստի մարգարեացիր նրանց դեմ, մարգարեացիր, ո՛վ մարդու որդի»+։
5 Այդ ժամանակ Եհովայի ոգին իջավ ինձ վրա+, և Նա ասաց ինձ. «Ասա նրանց. «Այսպես է ասում Եհովան+. «Դուք ճիշտ ասացիք, ո՛վ Իսրայելի տուն, և ես գիտեմ, թե ինչ է անցնում ձեր մտքով+։ 6 Ձեր պատճառով այս քաղաքում շատ մարդ է սպանվել, փողոցները լցրել եք սպանվածներով»»»+։ 7 «Դրա համար այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Սպանվածները, որոնց գցել եք նրա մեջ, միսն են+, իսկ նա լայնաբերան կաթսան է+։ Բայց ձեզ կհանեն նրա միջից»»+։
8 ««Դուք սրից էիք վախենում+, սուր էլ կբերեմ ձեզ վրա,– ասում է Գերիշխան Տեր Եհովան+։– 9 Ես կհանեմ ձեզ նրա միջից, օտարների ձեռքը կմատնեմ+ և ձեր նկատմամբ դատաստան կտեսնեմ+։ 10 Դուք սրով կընկնեք+։ Իսրայելի սահմանին+ ես կդատեմ ձեզ, և դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ+։ 11 Նա ձեզ համար լայնաբերան կաթսա+ չի լինի, իսկ դուք նրա միջի միսը չեք լինի։ Իսրայելի սահմանին ես կդատեմ ձեզ, 12 և դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ, որովհետև իմ կանոններով չքայլեցիք և իմ դատավճիռները չկատարեցիք+, այլ շրջակա ազգերի դատավճիռները կատարեցիք»»+։
13 Երբ մարգարեացա, Բանեայի որդի Փալատիան մահացավ+, ու ես երեսնիվայր ընկա և բարձր ձայնով աղաղակեցի+. «Ա՜խ, ո՜վ Գերիշխան Տեր Եհովա+, մի՞թե բնաջինջ ես անելու Իսրայելում մնացածներին»+։
14 Եհովայի խոսքը եղավ ինձ. 15 «Մարդո՛ւ որդի, Երուսաղեմի բնակիչները քո եղբայրներին+, որոնց վրա տարածվում է սեփականություն փրկագնելու քո իրավունքը, և ամբողջ Իսրայելի տանը՝ բոլորին անխտիր, ասում են. «Հեռացեք Եհովայից։ Երկիրը մեզ է պատկանում, այն մեզ է տրվել որպես սեփականություն»+։ 16 Ուստի դու ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Թեև ես նրանց հեռավոր ազգերի մեջ եմ աքսորել ու ցիրուցան եմ արել երկրների մեջ+, սակայն կարճ ժամանակով սրբարան կդառնամ նրանց համար այն երկրներում, ուր նրանք եկել են»»+։
17 Նրանց ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես կհավաքեմ ձեզ այն ժողովուրդներից ու երկրներից, որտեղ ցիրուցան եք եղել, ու ձեզ կտամ Իսրայելի երկիրը+։ 18 Նրանք կգան այնտեղ ու կվերացնեն նրա բոլոր նողկալի ու գարշելի բաները+։ 19 Եվ ես նրանց մեկ սիրտ+ կտամ ու նոր ոգի կդնեմ նրանց մեջ+։ Նրանց մարմնից կհեռացնեմ քարե սիրտը+ և մարմնեղեն սիրտ կտամ+, 20 որպեսզի նրանք քայլեն իմ կանոններով, պահեն ու կատարեն իմ դատավճիռները+։ Նրանք կդառնան իմ ժողովուրդը+, իսկ ես՝ նրանց Աստվածը»»+։
21 ««Բայց ում սիրտը գնում է իրենց նողկալի ու գարշելի բաների հետևից+, ես նրանց ճանապարհն իրենց գլխովը կտամ»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»+։
22 Այդ ժամանակ քերովբեները+ բարձրացրին իրենց թևերը, և անիվները նրանց կողքին էին+, ու Իսրայելի Աստծու փառքը+ վերևից նրանց վրա էր+։ 23 Եհովայի փառքը+ բարձրացավ քաղաքի վրայից ու կանգնեց լեռան վրա+, այսինքն՝ քաղաքից դեպի արևելք+։ 24 Աստծու ոգով+ տրված տեսիլքում ոգին բարձրացրեց ինձ+ ու բերեց Քաղդեա՝ աքսորված ժողովրդի մոտ+։ Ապա իմ տեսած տեսիլքը վերացավ իմ առաջից։ 25 Եվ ես աքսորված ժողովրդին պատմեցի այն բոլոր բաները, որոնք Եհովան ցույց էր տվել ինձ+։