Թվեր
34 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Պատվիրիր Իսրայելի որդիներին ու ասա. «Դուք գնում եք Քանանի երկիր+։ Դա այն երկիրն է, որը կստանաք որպես ժառանգություն+՝ Քանանի երկիրն իր սահմաններով+։
3 Ձեր հարավային կողմը Եդոմի երկայնքով կձգվի Ցին անապատից+, իսկ ձեր հարավային սահմանը կսկսվի Աղի ծովի+ ծայրից՝ արևելյան կողմում։ 4 Ակրաբիմի+ լանջի հարավային կողմից ձեր սահմանը կշրջվի ու կգնա դեպի Ցին և կվերջանա Կադես-Բառնեայի+ հարավային կողմում, հետո այն դուրս կգա դեպի Ասար-Ադդար+ և կանցնի մինչև Ասեմոն։ 5 Ասեմոնի մոտ սահմանը կփոխի իր ուղղությունը դեպի Եգիպտոսի գետահովիտը+ ու կվերջանա Ծովի* մոտ+։
6 Արևմտյան սահմանը+ ձեզ համար կլինի Մեծ ծովի ափը։ Դա կլինի ձեր արևմտյան սահմանը։ 7 Ձեր հյուսիսային սահմանը սա կլինի. Մեծ ծովից ձեզ համար սահման գցեք մինչև Հոր* լեռը+։ 8 Հոր լեռից սահման գցեք մինչև Եմաթի մուտքը+, և այդ սահմանը կվերջանա Սեդադի մոտ+։ 9 Հետո այն կձգվի մինչև Զեֆրոն և կվերջանա Ասար-Ենանում+։ Սա ձեր հյուսիսային սահմանը կլինի։
10 Այնուհետև ձեզ համար գցեք արևելյան սահմանը՝ Ասար-Ենանից մինչև Սեֆամ։ 11 Սահմանը Սեֆամից կգնա Ռեբլա*՝ Այինից արևելք, և այն կձգվի մինչև Քեներեթի ծովի*+ արևելյան զառիթափը։ 12 Սահմանը կանցնի մինչև Հորդանան ու կվերջանա Աղի ծովով+։ Սա կլինի ձեր երկիրը+՝ իր բոլոր սահմաններով»»։
13 Մովսեսը պատվիրեց Իսրայելի որդիներին՝ ասելով. «Սա է այն երկիրը, որ վիճակով կբաժանեք+ ձեր միջև որպես սեփականություն, ինչպես որ Եհովան պատվիրել է տալ իննուկես ցեղերին+։ 14 Ռուբենյանների որդիների ցեղն իր հայրական տներով, Գադյանների որդիների ցեղն իր հայրական տներով և Մանասեի կես ցեղը արդեն վերցրել են իրենց ժառանգությունը+։ 15 Այս երկուսուկես ցեղերը արդեն վերցրել են իրենց ժառանգությունը Հորդանանի շրջանի արևելյան կողմում՝ արևածագի կողմը՝ Երիքովի մոտակայքում»+։
16 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 17 «Սրանք են այն մարդկանց անունները, ովքեր երկիրը կբաժանեն ձեզ համար, որպեսզի տիրեք նրան. Եղիազար+ քահանա ու Նավեի որդի Հեսու+։ 18 Յուրաքանչյուր ցեղից վերցրեք մեկ տոհմապետ, որ բաժանեն երկիրը+։ 19 Սրանք են այդ մարդկանց անունները. Հուդայի+ ցեղից Հեֆոնեի որդի Քաղեբ+, 20 Շմավոնի որդիների ցեղից+ Ամիուդի որդի Սեմուել, 21 Բենիամինի ցեղից+ Քասլոնի որդի Ելիդադ, 22 Դանի որդիների ցեղից+ տոհմապետ Բոկկի՝ Եգլիի որդին, 23 Հովսեփի որդիներից+՝ Մանասեի որդիների ցեղից+ տոհմապետ Անիել՝ Եֆոտի որդին, 24 Եփրեմի որդիների+ ցեղից տոհմապետ Կամուել՝ Սաֆաթանի որդին, 25 Զաբուղոնի որդիների+ ցեղից տոհմապետ Ելիսաֆան՝ Փառնակի որդին, 26 Իսաքարի որդիների+ ցեղից տոհմապետ Փալտիել՝ Ազանի որդին, 27 Ասերի որդիների ցեղից+ տոհմապետ Աքիուդ՝ Սելոմիի որդին, 28 և Նեփթաղիմի որդիների+ ցեղից տոհմապետ Փադայել՝ Ամիուդի որդին»։ 29 Սրանք են այն մարդիկ, ում Եհովան պատվիրեց, որ Իսրայելի որդիներին կալվածքներ տան Քանանի երկրում+։