Գործեր
22 «Եղբայրնե՛ր+ և հայրե՛ր, այժմ լսեցե՛ք, թե ինչ եմ ասում ձեզ՝ ի պաշտպանություն+ ինձ»։ 2 Երբ նրանք լսեցին, որ եբրայերեն լեզվով+ է իրենց դիմում, ավելի լուռ մնացին, և նա ասաց. 3 «Ես հրեա եմ+՝ Կիլիկիայի Տարսոնում+ ծնված և անձամբ Գամաղիելի+ կողմից այս քաղաքում կրթություն ստացած, որ կրթվել եմ նահապետական Օրենքի խստությամբ+ և նախանձախնդիր+ էի Աստծու հանդեպ, ինչպես դուք ամենքդ այսօր։ 4 Այս Ճանապարհին* հետևողներին ես հալածում էի՝ տղամարդկանց ու կանանց կապելով և բանտ գցելով+, ինչի պատճառով նրանք մահանում էին+, 5 ինչպես քահանայապետն ու երեցների+ ամբողջ խորհուրդն էլ կարող են վկայել իմ մասին։ Նրանցից նաև նամակներ ստացա+՝ ուղղված Դամասկոսի եղբայրներին, և ես գնում էի, որպեսզի այնտեղ լինողներին կապված բերեմ Երուսաղեմ, որ պատժվեն։
6 Բայց ճանապարհին, երբ մոտենում էի Դամասկոսին, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից մի ուժեղ լույս փայլատակեց իմ շուրջը+, 7 և ես գետին ընկա ու մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»+։ 8 Ես պատասխանեցի. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Նա ասաց ինձ. «Ես նազովրեցի Հիսուսն եմ, որին դու հալածում ես»+։ 9 Ինձ հետ եղող մարդիկ+ լույսը տեսնում էին, բայց ինձ հետ խոսողի ձայնը չէին լսում+։ 10 Եվ ես հարցրի. «Ի՞նչ անեմ+, Տե՛ր»։ Տերը պատասխանեց. «Վե՛ր կաց, գնա՛ Դամասկոս, և այնտեղ կասվի քեզ այն ամենը, ինչ որոշված է, որ անես»+։ 11 Բայց քանի որ այդ լույսի պատճառով ես ոչինչ չէի տեսնում, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնած ուղեկցեցին, ու ես մտա Դամասկոս+։
12 Անանիան՝ Օրենքի համաձայն աստվածավախ մի մարդ, որի մասին այնտեղ բնակվող բոլոր հրեաները լավն էին խոսում+, 13 եկավ ինձ մոտ ու կանգնելով կողքիս՝ ասաց. «Սողո՛ս, եղբա՛յր, կրկին տե՛ս»+։ Եվ հենց այդ պահին տեսողությունս վերականգնվեց, ու նայեցի նրան։ 14 Նա ասաց. «Մեր նախահայրերի Աստվածը+ ընտրել է քեզ+, որ նրա կամքը իմանաս, տեսնես+ Արդարին+ ու լսես նրա բերանի ձայնը+, 15 որովհետև բոլոր մարդկանց առաջ դու նրա համար վկա պիտի լինես այն բաների, որոնք տեսար ու լսեցիր+։ 16 Հիմա ինչո՞ւ ես հապաղում։ Վե՛ր կաց, մկրտվի՛ր+ և լվա՛+ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով»+։
17 Իսկ երբ վերադարձա Երուսաղեմ+ և տաճարում աղոթք էի անում, տեսիլք տեսա+. 18 և տեսա նրան, որ ասում էր ինձ. «Շտապի՛ր և շուտ դո՛ւրս եկ Երուսաղեմից, որովհետև նրանք չեն ընդունի+ քո տված վկայությունն իմ մասին»։ 19 Եվ ես ասացի. «Տե՛ր, նրանք լավ գիտեն, որ քեզ հավատացողներին ես բանտարկում+ ու ժողովարաններում ծեծում էի+, 20 ու երբ քո վկա Ստեփանոսի+ արյունը թափվում էր, ես ինքս էլ էի այնտեղ կանգնած և հավանություն էի տալիս+ ու նրան սպանողների վերնահագուստներն էի հսկում»։ 21 Բայց նա ասաց ինձ. «Գնա՛, որովհետև ես քեզ հեռավոր ազգերի մոտ պիտի ուղարկեմ»»+։
22 Մինչև այս պահը նրանք լսում էին նրան, ապա բարձրացրին իրենց ձայներն ու ասացին. «Վերացրո՛ւ այս մարդուն երկրից, որովհետև դա արժանի չէ ապրելու»+։ 23 Եվ քանի որ նրանք աղաղակում էին, այս ու այն կողմ էին նետում իրենց վերնահագուստները և օդի մեջ փոշի էին ցանում+, 24 զորապետը հրամայեց, որ նրան զորանոց բերեն և ասաց, որ խարազանելով հարցաքննեն, որպեսզի ինքը, ինչպես հարկն է, իմանա, թե ինչ պատճառով են նրա դեմ այդպես աղաղակում+։ 25 Բայց երբ նրա մարմինը ձգեցին, որ մտրակեն, Պողոսը այնտեղ կանգնած հարյուրապետին ասաց. «Օրենքով թույլատրելի՞ է արդյոք, որ խարազանեք մի մարդու, որը հռոմեացի է+ և դատապարտված չէ»։ 26 Երբ հարյուրապետը սա լսեց, գնաց զորապետի մոտ ու տեղեկացրեց՝ ասելով . «Ի՞նչ ես մտադիր անելու։ Այս մարդը հռոմեացի է»։ 27 Ուստի զորապետը մոտեցավ ու հարցրեց նրան. «Ասա՛ ինձ, դու հռոմեացի՞ ես»+։ Նա պատասխանեց. «Այո՛»։ 28 Զորապետն ասաց. «Ես մեծ գումարով եմ ձեռք բերել այս քաղաքացիությունը»։ Պողոսն ասաց. «Իսկ ես հենց դրա մեջ եմ ծնվել»+։
29 Եվ այն մարդիկ, ովքեր պատրաստվում էին նրան չարչարելով հարցաքննելու, անմիջապես հեռացան նրանից, իսկ զորապետը վախեցավ, երբ պարզեց, որ նա հռոմեացի է+ և որ ինքը կապել է նրան։
30 Ուստի հետևյալ օրը, ցանկանալով հաստատ իմանալ, թե ինչու է Պողոսը մեղադրվում հրեաների կողմից, հանեց նրա շղթաները և հրամայեց, որ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* մեկտեղ հավաքվեն։ Եվ Պողոսին ցած բերեց ու կանգնեցրեց նրանց մեջ+։