2 Կորնթացիներ
10 Ես՝ Պողոսս, որ ձեր կարծիքով արտաքնապես աչքի չեմ ընկնում+, բայց երբ հեռու եմ ձեզանից, համարձակ եմ ձեր հանդեպ+, խնդրում եմ ձեզ Քրիստոսի մեղմությամբ+ և բարությամբ+։ 2 Աղաչում եմ ձեզ, այնպես արեք, որ երբ ձեզ մոտ գամ, ստիպված չլինեմ համարձակության դիմելու այն նույն վստահությամբ, որով մտադիր եմ խիստ միջոցներ ձեռք առնել+ ոմանց դեմ, ովքեր մեր մասին այն կարծիքին են, իբրև թե մենք մարմնավոր կերպով ենք վարվում։ 3 Թեպետ մենք մարմնում ենք ապրում+, սակայն մարմնավոր կերպով պատերազմ չենք մղում+, 4 քանի որ մեր պատերազմի զենքերը մարմնավոր չեն+, այլ Աստծով են զորավոր+՝ ցանկացած ամրություն քանդելու համար։ 5 Մենք տրամաբանություններ ենք քանդում և ամեն խոչընդոտ, որ կանգնում է Աստծու մասին գիտելիքների առաջ+, և գերի ենք դարձնում ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։ 6 Մենք պատրաստ ենք պատժելու ցանկացած մեկին, ով կշարունակի անհնազանդ մնալ+ այն բանից հետո, երբ ձեր հնազանդությունը լիակատար լինի+։
7 Դուք արտաքին երևույթով եք դատում+։ Եթե որևէ մեկը վստահ է, թե Քրիստոսի հետևորդն է, թող կրկին հաշվի առնի այս փաստը, որ ինչպես ինքն է Քրիստոսի հետևորդ, այնպես էլ մենք+։ 8 Ես չեմ ամաչի, եթե անգամ չափից շատ պարծենամ+ այն իշխանության համար, որ Տերը մեզ տվեց ձեզ կերտելու և ոչ թե քանդելու համար+։ 9 Չմտածեք, թե ուզում եմ սարսափեցնել ձեզ իմ նամակներով, 10 քանի որ ոմանք ասում են. «Նրա նամակները ծանրակշիռ են ու ազդեցիկ, բայց երբ նա անձամբ ներկա է, տպավորություն չի գործում+, և նրա խոսքն էլ լսելու բան չէ»+։ 11 Այդպիսի մարդը թող հաշվի առնի հետևյալը՝ ինչպիսին որ նամակներում ենք մեր խոսքով, երբ բացակա ենք, այդպիսին էլ կլինենք գործերով, երբ ներկա լինենք+։ 12 Մենք չենք համարձակվում ինքներս մեզ ոմանց շարքերը դասել կամ ոմանց հետ համեմատել, ովքեր իրենք են իրենց երաշխավորում+։ Անշուշտ նրանք, ովքեր իրենցով են չափում միմյանց և իրենց հետ են համեմատում միմյանց, հասկացողություն չունեն+։
13 Մենք չափից դուրս չենք պարծենա+, այլ կպարծենանք միայն այն ամենով, ինչին հասել ենք Աստծու կողմից չափով մեզ հատկացված տարածքի սահմաններում, որի մեջ դուք էլ եք մտնում+։ 14 Ինչ խոսք, մենք ոչինչ չենք անում մեզ նշանակված սահմաններից դուրս, ասես թե չենք հասել ձեզ մոտ։ Չէ՞ որ մենք առաջինն էինք, որ հռչակելով Քրիստոսի մասին բարի լուրը՝ հասանք ձեզ մոտ+։ 15 Ո՛չ, մենք չենք պարծենում մեզ նշանակված սահմաններից դուրս ուրիշների կատարած աշխատանքով+, բայց հույս ենք տածում, որ ձեր հավատի աճելու հետ մեկտեղ+ ավելի շատ կգնահատեք այն գործը, որ արել ենք մեր տարածքում+։ Այդ ժամանակ մենք է՛լ ավելին կանենք 16 և բարի լուրը կհռչակենք ձեզանից այն կողմ գտնվող երկրներում+, որ չլինի թե պարծենանք մեկ ուրիշի տարածքով, որտեղ ամեն ինչ արդեն պատրաստ է։ 17 «Բայց նա, ով պարծենում է, թող Եհովայո՛վ պարծենա»+։ 18 Հավանություն ստանում է ոչ թե ինքն իրեն երաշխավորողը+, այլ նա, ում Եհովան+ է երաշխավորում+։