2 Կորնթացիներ
3 Կարիք կա՞ արդյոք, որ նորից մեզ երաշխավորենք+։ Արդյոք ձեզ ուղղված կամ ձեր կողմից երաշխավորության նամակի կարիք ունե՞նք+, ինչպես ոմանք։ 2 Դուք եք մեր նամակը+՝ մեր սրտերի վրա գրված, որը իմացվում և կարդացվում է բոլոր մարդկանց կողմից+։ 3 Ակնհայտ է, որ դուք Քրիստոսի նամակն եք՝ մեր՝ ծառայողներիս+ կողմից գրված, գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու ոգով+, ոչ թե քարե տախտակների+ վրա, այլ մարմնեղեն տախտակների՝ սրտերի վրա+։
4 Քրիստոսի միջոցով մենք այսպիսի վստահություն ունենք+ Աստծու հանդեպ։ 5 Սա չի նշանակում, թե մենք ինքներս ենք որակյալ և կարող ենք համարել, թե ինչ-որ բան մեզանից է գալիս+։ Մեր որակյալ լինելը Աստծուց է գալիս+, 6 որն էլ, անշուշտ, որակյալ դարձրեց մեզ, որպեսզի նոր ուխտի ծառայողներ լինենք+՝ ոչ թե գրավոր օրենքի+, այլ ոգու+, քանի որ գրավոր օրենքը մահվան է դատապարտում+, մինչդեռ ոգին կենդանացնում է+։
7 Եթե քարերի վրա փորագրված+ օրենքը, որը մահ է բերում+, այնպիսի փառքով առաջ եկավ+, որ Իսրայելի որդիները Մովսեսի երեսին չէին կարողանում նայել ճառագող փառքի պատճառով+, որը, սակայն, պիտի անհետանար, 8 ապա մի՞թե ոգու+ բերածը ավելի մեծ փառքով չպետք է լինի+։ 9 Եթե դատապարտություն+ բերող օրենքը փառավոր էր+, ապա առավել ևս փառավոր է+ արդարություն բերողը+։ 10 Փաստորեն, նույնիսկ այն, ինչը մի ժամանակ փառավոր էր, զրկվեց փառքից+ իրեն գերազանցող փառքի պատճառով+։ 11 Եթե այն, ինչը վերանալու էր, բերվեց փառքով+, ապա առավել ևս մնացողը մեծ փառքով կլինի+։
12 Ուստի քանի որ այսպիսի հույս ունենք+, մենք խոսելու մեծ ազատություն ենք գործադրում 13 և չենք վարվում Մովսեսի նման, որը քողով+ ծածկում էր իր երեսը, որպեսզի Իսրայելի որդիները չնայեն այն բանի վախճանին+, ինչը վերանալու էր։ 14 Սակայն նրանց միտքը բթացավ+, և մինչև օրս այդ նույն քողը մնում է չվերցված, երբ ընթերցվում է հին ուխտը+, որովհետև այն վերացվում է Քրիստոսի միջոցով+։ 15 Իրականում, մինչև այսօր, երբ ընթերցում են Մովսեսի գրածները+, քողը ծածկում է նրանց սրտերը+։ 16 Բայց երբ որ դառնում են դեպի Եհովան, քողը վերցվում է+։ 17 Եհովան Ոգի է+, և ուր որ Եհովայի+ ոգին+ է, այնտեղ ազատություն կա+։ 18 Եվ մինչ մենք բոլորս+, չծածկված երեսով, հայելիների նման, Եհովայի փառքն ենք արտացոլում+, միևնույն պատկերով+ փոխակերպվում ենք+ հետզհետե աճող փառքով+։ Մենք դառնում ենք այնպիսին, ինչպիսին որ Եհովան՝ Ոգին է մեզ դարձնում+։