Եբրայեցիներ
2 Ահա թե ինչու անհրաժեշտ է, որ մենք առավել ուշադրություն դարձնենք այն ամենին, ինչ լսեցինք+, որպեսզի երբեք ճանապարհից չշեղվենք+։ 2 Եթե հրեշտակների միջոցով+ ասված խոսքը հաստատ եղավ, և ամեն օրինազանցություն ու անհնազանդ արարք իր արդար հատուցումը ստացավ+, 3 ապա մենք ինչպե՞ս կազատվենք+, եթե արհամարհեցինք+ այսչափ մեծ փրկությունը+, որի մասին սկզբից խոսվեց մեր Տիրոջ միջոցով+, և որը մեզ համար հաստատվեց+ նրան լսողների կողմից։ 4 Աստված նույնպես վկայություն տվեց նշաններով, հրաշքներով, զանազան զորավոր գործերով+ և իր կամքի+ համաձայն՝ սուրբ ոգու պարգևները բաժանելով+։
5 Չէ՞ որ հրեշտակներին նա չհպատակեցրեց գալիք աշխարհը*+, որի մասին մենք խոսում ենք։ 6 Բայց մի մարդ ինչ-որ տեղ վկայեց՝ ասելով. «Ի՞նչ է մարդը, որ դու հիշում ես նրան+, կամ մարդու որդին, որ հոգ ես տանում նրա մասին+։ 7 Հրեշտակներից փոքր-ինչ ցածրացրիր նրան, փառքով ու պատվով+ պսակեցիր նրան և նշանակեցիր քո ձեռքի գործերի վրա+։ 8 Ամեն ինչ հպատակեցրիր նրա ոտքերի տակ»+։ Ամեն ինչ նրան հպատակեցնելով+՝ Աստված չթողեց մի բան, որ չհպատակվի նրան+։ Ու թեպետ հիմա մենք դեռ չենք տեսնում, որ ամեն ինչ հպատակեցված է նրան+, 9 սակայն Հիսուսին, որը փոքր-ինչ ցածրացվել էր հրեշտակներից+, տեսնում ենք փառքով+ ու պատվով պսակված, քանի որ մահը հանձն առավ+, որպեսզի Աստծու անզուգական բարությամբ* մահ ճաշակի ամեն մարդու համար+։
10 Ամեն ինչ Աստծու փառքի համար+ և նրա շնորհիվ գոյություն ունի։ Ուստի բազում որդիների փառքի բերելու նպատակով+, տեղին էր, որ Աստված նրանց փրկության Գլխավոր Առաջնորդին+ չարչարանքների միջոցով կատարյալ դարձներ+։ 11 Չէ՞ որ թե՛ նա, ով սրբացնում է, և թե՛ նրանք, ովքեր սրբացվում են+, բոլորն էլ մեկից են+, և այդ պատճառով նա չի ամաչում նրանց «եղբայրներ»+ կոչելուց, 12 ինչպես ասում է. «Ես կհռչակեմ քո անունը իմ եղբայրներին, ժողովի մեջ քեզ կգովաբանեմ երգով»+։ 13 Ու նորից ասում է. «Ես կապավինեմ նրան»+։ Եվ դարձյալ. «Ես և այն երեխաները, որոնց Եհովան տվեց ինձ»+։
14 Հետևաբար, քանի որ «երեխաները» արյան և մարմնի մասնակիցներ են, նույն ձևով էլ նա մասնակից եղավ միևնույն բաներին+, որ իր մահվան+ միջոցով ոչնչի վերածի+ նրան, ով կարող է մահ պատճառել+, այսինքն՝ Բանսարկուին+, 15 և ազատագրի+ բոլոր նրանց, ովքեր մահվան վախից+ իրենց ամբողջ կյանքի ընթացքում ստրկության մեջ են եղել+։ 16 Նա ամենևին էլ հրեշտակներին չի աջակցում, այլ Աբրահամի սերնդին+։ 17 Ուստի պետք էր, որ նա բոլոր առումներով իր եղբայրների նման դառնար+, որ Աստծուն մատուցվող ծառայության մեջ դառնար ողորմած ու հավատարիմ քահանայապետ+, որպեսզի հաշտության+ զոհ մատուցեր ժողովրդի մեղքերի համար+։ 18 Ու քանի որ փորձության ենթարկվելիս նա չարչարվեց+, կարող է օգնության հասնել փորձության մեջ լինողներին+։