Դատավորներ
16 Մի անգամ Սամսոնը գնաց Գազա+, այնտեղ մի պոռնիկ կին տեսավ ու նրա մոտ մտավ+։ 2 Լուրը հասցրին Գազայի բնակիչներին՝ ասելով. «Սամսոնը այստեղ է եկել»։ Նրանք շրջապատեցին+ նրան և ամբողջ գիշեր դարան մտան քաղաքի դարպասի մոտ+։ Ողջ գիշեր նրանք լուռ մնացին ու ասում էին. «Հենց որ լույսը բացվի, կսպանենք նրան»+։
3 Սամսոնը պառկած մնաց մինչև կեսգիշեր, ապա վեր կացավ, քաղաքի դարպասի+ դռները իրենց երկու կողափայտերով բռնեց և նրանց նիգով հանդերձ տեղահան արեց ու իր ուսերի վրա դնելով՝ Քեբրոնի+ դիմացի լեռան գլուխը հանեց+։
4 Որոշ ժամանակ անց նա մի կնոջ սիրեց, որն ապրում էր Սորեկի գետահովտում։ Նրա անունը Դալիլա+ էր։ 5 Փղշտացիների դաշնակից կառավարիչները+ եկան այդ կնոջ մոտ ու ասացին. «Խաբիր+ նրան և իմացիր, թե ինչում է նրա մեծ զորությունը, ինչպես կարող ենք տիրել նրա վրա և ինչով պիտի նրան կապենք, որպեսզի հաղթենք։ Իսկ մենք ամեն մեկս քեզ հազար հարյուր կտոր արծաթ կտանք»+։
6 Որոշ ժամանակ անց Դալիլան ասաց Սամսոնին. «Աղաչում եմ, ասա ինձ, ինչո՞ւմ է քո մեծ զորությունը, և քեզ հաղթելու համար ինչո՞վ կարելի է քեզ կապել»+։ 7 Սամսոնն էլ ասաց նրան. «Եթե ինձ կապեն կենդանու յոթ թաց ջլերով+, որոնք դեռ չեն չորացել, ես կթուլանամ ու սովորական մարդու նման կդառնամ»։ 8 Փղշտացիների դաշնակից կառավարիչները+ նրա մոտ բերեցին դեռևս չչորացած յոթ թաց ջիլ, և նա դրանցով կապեց նրան։ 9 Նրա ներքին սենյակում դարանակալներ էին նստել+։ Կինն ասաց. «Փղշտացիները+ քեզ վրա են գալիս, Սամսո՛ն»։ Այդ ժամանակ նա ջլերը կտրատեց, ինչպես որ խծուծից ոլորած թելն է կտրատվում, երբ այն մոտեցնում են կրակին+։ Եվ նրա զորության գաղտնիքը չիմացվեց+։
10 Դալիլան+ ասաց Սամսոնին. «Ահա դու խաբեցիր ինձ և սուտ խոսեցիր+։ Եվ հիմա աղաչում եմ, ասա ինձ, քեզ ինչո՞վ կարելի է կապել»։ 11 Նա էլ ասաց նրան. «Եթե ինձ ամուր կապեն նոր պարաններով, որոնք դեռ օգտագործված չեն, ես կթուլանամ ու սովորական մարդու նման կդառնամ»։ 12 Դալիլան նոր պարաններ վերցրեց, դրանցով կապեց նրան ու ասաց. «Փղշտացիները քեզ վրա են գալիս, Սամսո՛ն»։ Այդ ամբողջ ընթացքում դարանակալները ներքին սենյակում նստած էին+։ Նա պարանները կտրատեց, և դրանք թելի պես ընկան նրա բազուկներից+։
13 Դրանից հետո Դալիլան ասաց Սամսոնին. «Մինչև հիմա դու ինձ խաբել ես ու սուտ ես խոսել+։ Ասա ինձ, ինչո՞վ կարելի է քեզ կապել»+։ Նա էլ ասաց. «Եթե իմ գլխի յոթ հյուսերը հենքաթելով+ հյուսես»։ 14 Կինն էլ ջուլհակահաստոցի սանրով ամրացրեց դրանք, որից հետո ասաց. «Փղշտացիները քեզ վրա են գալիս, Սամսո՛ն»+։ Նա զարթնեց քնից և ջուլհակահաստոցի սանրը հենքաթելի հետ միասին քաշեց պոկեց։
15 Կինը ասաց նրան. «Ինչպե՞ս ես համարձակվում ասել՝ «ես քեզ սիրում եմ»+, երբ սիրտդ ինձ հետ չէ։ Երեք անգամ խաբեցիր ինձ ու չասացիր, թե ինչում է քո մեծ զորությունը»+։ 16 Եվ քանի որ նա իր խոսքերով շարունակ նեղում էր+ նրան ու համոզում, նրա հոգու համար անտանելի դարձավ՝ մինչև մահվան աստիճան+։ 17 Ի վերջո նա իր սիրտն ամբողջությամբ բացեց կնոջը+ ու ասաց. «Ածելի+ չպիտի դիպչի իմ գլխին, որովհետև ես Աստծու ուխտավոր եմ իմ մոր արգանդից+։ Եթե ածիլվեմ, իմ զորությունը կգնա ինձանից, ես կթուլանամ ու մնացած բոլոր մարդկանց նման կդառնամ»+։
18 Երբ Դալիլան տեսավ, որ նա իր սիրտն ամբողջությամբ բացեց իրեն, անմիջապես մարդ ուղարկեց ու կանչեց փղշտացի դաշնակից կառավարիչներին+՝ ասելով. «Հիմա եկեք, քանի որ նա իր սիրտն ամբողջությամբ բացեց իմ առաջ»+։ Փղշտացի դաշնակից կառավարիչները եկան նրա մոտ՝ փողը իրենց ձեռքում+։ 19 Եվ նա իր ծնկների վրա քնեցրեց նրան։ Այնուհետև մի մարդու կանչեց, որն ածիլեց նրա գլխի յոթ հյուսերը, որից հետո կինը սկսեց իշխել նրա վրա, իսկ նրա զորությունը հեռանում էր իրենից։ 20 Կինը ասաց. «Փղշտացիները քեզ վրա են գալիս, Սամսո՛ն»։ Նա էլ զարթնելով քնից՝ ասաց. «Անցած անգամների պես+ դուրս գնամ ու ազատվեմ»։ Մինչդեռ նա չգիտեր, որ Եհովան հեռացել էր իրենից+։ 21 Փղշտացիները բռնեցին նրան, աչքերը հանեցին+ ու բերեցին Գազա+, ապա պղնձե կրկնակի շղթաներով կապեցին+. և նա բանտում+ աղացքար+ էր պտտեցնում։ 22 Այդ ընթացքում նրա գլխի մազերը ածիլվելուց+ հետո սկսել էին խիտ աճել։
23 Փղշտացի դաշնակից կառավարիչները միասին հավաքվեցին, որպեսզի մեծ զոհ մատուցեն իրենց Դագոն+ աստծուն և զվարճանան։ Նրանք ասացին. «Մեր աստվածը մեր ձեռքն է մատնել մեր թշնամի Սամսոնին»+։ 24 Տեսնելով նրան՝ ժողովուրդն իսկույն սկսեց գովաբանել իր աստծուն+ ու ասել. «Մեր աստվածը մեր ձեռքն է մատնել մեր թշնամուն+, մեր երկիրն ավերողին+ և մեր մեռելներին շատացնողին»+։
25 Երբ նրանց սրտերը զվարթացան+, սկսեցին ասել. «Կանչե՛ք Սամսոնին, որ զվարճացնի մեզ»+։ Ուստի Սամսոնին կանչեցին բանտից, որ զվարճացնի իրենց+, և կանգնեցրին սյուների արանքում։ 26 Սամսոնն ասաց իր ձեռքից բռնած տղային. «Թույլ տուր շոշափեմ սյուները, որոնց վրա հաստատված է այս տունը, և դրանց վրա հենվեմ»։ 27 (Տունը լիքն էր տղամարդկանցով ու կանանցով, և փղշտացի բոլոր դաշնակից կառավարիչներն+ այնտեղ էին։ Տանիքի վրա մոտ երեք հազար տղամարդ ու կին կար, որոնք, Սամսոնին նայելով, զվարճանում էին)+։
28 Սամսոնը+ կանչեց Եհովային+ ու ասաց. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, հիշի՛ր ինձ+, խնդրում եմ, զորացրո՛ւ+ ինձ վերջին անգամ, ո՛վ ճշմարիտ Աստված, և թո՛ւյլ տուր՝ վրեժ առնեմ փղշտացիներից երկու աչքերիցս գոնե մեկի համար»+։
29 Սամսոնը հենվեց մեջտեղի երկու սյուներին, որոնց վրա հաստատված էր տունը՝ աջ ձեռքը հենելով դրանցից մեկին, իսկ ձախը՝ մյուսին։ 30 Եվ Սամսոնն ասաց. «Թող որ իմ հոգին մեռնի+ փղշտացիների հետ»։ Ապա ողջ ուժով հենվեց, և տունը փուլ եկավ դաշնակից կառավարիչների ու այնտեղ եղող ամբողջ ժողովրդի վրա+, այնպես որ բոլոր մեռածները, որոնց նա սպանեց իր մահվան պահին, ավելի շատ էին, քան նրանք, որոնց սպանել էր իր կենդանության օրոք+։
31 Ավելի ուշ եկան նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունը, վերցրին նրան, տարան ու թաղեցին Սարաայի+ և Եսթաուղի+ մեջտեղը՝ իր հոր՝ Մանուեի+ գերեզմանում։ Նա Իսրայելում դատավորություն արեց քսան տարի+։