Սաղմոսներ
Ապաշխարանքի աղօթք մարմնի և հոգու ցաւի մէջ։ Յոյս Տիրոջ օգնութեանը։
Երգողների գլխաւորին։ Նկինօթով. ութերորդին վերայ։ Դաւիթի Սաղմոս։
6 Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը. եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը:
2 Ողորմիր ինձ, Տէր, որովհետեւ տկար եմ ես. բժշկիր ինձ, Տէր, որովհետեւ իմ ոսկերքը սարսափում են:
3 Եւ իմ անձը շատ սարսափած է. եւ դու, ով Տէր, միչեւ ե՞րբ:
4 Դարձիր Տէր, փրկիր իմ անձը. ապրեցրու ինձ քո ողորմութեան համար:
5 Որովհետեւ մահի մէջ քեզ յիշել չ’կայ. գերեզմանումը ո՞վ կ’փառաւորէ քեզ:
6 Ես վաստակած եմ իմ հառաչանքներովը. բոլոր գիշերը լուանում եմ իմ անկողինը, եւ արտասուքներովս թրջում եմ իմ մահիճը:
7 Տրտմութիւնից մաշուեցաւ իմ աչքը, հնացաւ իմ նեղացնողների պատճառովը:
8 Հեռացէք ինձանից, ով բոլոր անօրէնութիւն գործողներ. որովհետեւ Տէրն իմ լացի ձայնը լսել է:
9 Տէրը լսեց իմ աղաչանքը. Տէրն ընդունում է իմ աղօթքը:
10 Թող ամաչեն ու շատ զարհուրին իմ ամեն թշնամիները. յետ դառան և ամաչեն շուտով: