Սաղմոսներ
Տէրը հաւատարիմ է իր անհնազանդ ժողովրդին առաջնորդելիս։
Ասափի Երգ։*
78 Ականջ դիր իմ օրէնքին, ով իմ ժողովուրդ, եւ ձեր ականջները խոնարհեցրէք դէպի իմ բերանի խօսքերը:
2 Ես առակով կ’բանամ բերանս, դուրս կ’բղխեմ խրթին բաներ հին ժամանակիցը:
3 Այն որ լսեցինք ու ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ:
4 Մենք նորանց չենք թագցնում որդիներիցը. եկող սերունդին պատմում ենք Տիրոջ գովասանքը, եւ նորա զօրութիւնքն ու հրաշքները որ արաւ:
5 Նա վկայութիւն հաստատեց Յակոբի մէջ եւ օրէնք դրաւ Իսրայէլի մէջ. այն որ պատուիրեց մեր հայրերին որ սովորեցնեն իրանց որդկանցը:
6 Որպէս զի իմանայ նորա սերունդը՝ այն որդիքը որ կ’ծնուին. վեր կենան եւ իրանց որդկանցը պատմեն:
7 Որ նորանք իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն, եւ չ’մոռանան Աստուծոյ գործերը, եւ նորա պատուիրանքները պահեն:
8 Եւ իրանց հայրերի նման չ’լինին խստավիզ եւ դառնացնող ազգ, ազգ՝ որ իր սիրտը չ’պատրաստեց, եւ նորա հոգին հաւատարիմ չէ Աստուծոյ վերայ:
9 Եփրեմի որդիքը՝ որ զէնք հագած աղեղնաւորներ էին, ետ դառան պատերազմի օրումը:
10 Աստուծոյ ուխտը չ’պահեցին եւ մերժեցին նորա օրէնքի մէջ գնալը:
11 Եւ մոռացան նորա գործերը եւ նորա հրաշքները, որ ցոյց էր տուել նորանց:
12 Նորանց հայրերի առաջին հրաշք արաւ Եգիպտոսի երկրումը՝ Տայանիսի դաշտումը:
13 Նա ծովը պատառեց եւ անց կացրեց նորանց, եւ ջուրերը պարսպի պէս կանգնեցրեց:
14 Ցերեկը առաջնորդեց նորանց ամպով, եւ ամեն գիշեր՝ կրակի լուսով:
15 Վէմերը պատառեց անապատումը, եւ խմեցրեց նորանց ինչպէս շատ հեղեղներ:
16 Առուներ հանեց վէմիցը եւ ջուրեր վայր բերաւ գետերի պէս:
17 Բայց եւ այնպէս դարձեալ մեղանչեցին նորա դէմ, եւ դառնացրին Բարձրելոյն՝ անապատումը:
18 Եւ փորձեցին Աստուծուն իրանց սրտերումը՝ կերակուր խնդրելով իրանց անձերի համար:
19 Եւ Աստուծոյ դէմ խօսեցին եւ ասեցին. Մի՞թէ կարող է Աստուած սեղան պատրաստել անապատումը:
20 Ահա վէմին զարկեց եւ ջուրեր բղխեցին եւ առուներ դուրս թափուեցան. մի՞թէ հաց էլ կարող է տալ. մի՞թէ միս կ’պատրաստէ իր ժողովրդի համար:
21 Սորա համար լսեց Տէրը եւ խիստ բարկացաւ, եւ կարակ բորբոքուեցաւ Յակոբի մէջ եւ բարկութիւն վեր կացաւ Իսրայէլի վերայ.
22 Որ չ’հաւատացին Աստուծուն եւ չ’յուսացան նորա փրկութեանը:
23 Եւ նա վերեւիցը հրաման տուաւ ամպերին եւ երկնքի դռները բաց արաւ:
24 Եւ անձրեւի պէս մանանայ տեղաց նորանց վերայ կերակուրի տեղ. եւ երկնքի ցորենը տուաւ նորանց:
25 Մարդ՝ հրեշտակների* հաց կերաւ. նա կերակուր ուղարկեց նորանց առատութիւնով:
26 Նա երկնքումը վեր կացրեց արեւելեան քամին. եւ իր զօրութիւնովը մօտ քշեց հարաւային քամին:
27 Եւ միս թափեց նորանց վերայ ինչպէս փոշի, եւ թեւաւոր թռչուններ՝ ինչպէս ծովի աւազ:
28 Եւ նորա բանակի մէջ գցեց՝ նորա բնակարանների չորս կողմովը:
29 Եւ կերան եւ խիստ կշտացան. եւ իրանց ցանկութիւնը տուաւ նորանց:
30 Իրանց ցանկութիւնիցը չէին դադարել. դեռ իրանց կերակուրը բերաններումն էր,
31 Աստուծոյ բարկութիւնը դուրս եկաւ նորանց վերայ, եւ սպանեց նորանց պարարտներիցը, եւ գետնով զարկեց Իսրայէլի երիտասարդներին:
32 Այսու ամենայնիւ էլի մեղանչեցին ու չ’հաւատացին նորա հրաշքներին:
33 Եւ նա պակասեցրեց նորանց օրերը ունայնութեան մէջ. եւ նորանց տարիները՝ ահ ու վախով:
34 Երբոր սպանում էր նորանց՝ խնդրում էին նորան, ետ էին դառնում, եւ առաւօտանց Աստուծուն էին խնդրում:
35 Եւ յիշում էին, թէ Աստուած իրանց վէմն է, եւ բարձրեալ Աստուածն իրանց Փրկիչն է:
36 Կեղծաւորութիւն էին անում նորան իրանց բերանովը, եւ իրանց լեզուովը սուտ էին ասում նորան:
37 Եւ նորանց սիրտը ուղիղ չէր նորա հետ. եւ հաւատարիմ չէին նորա ուխտումը:
38 Բայց նա ողորմած էր. քաւում էր անօրէնութիւնը եւ չէր ապականում. եւ շատ անգամ դարձնում էր իր բարկութիւնը, եւ չէր վեր կացնում իր բոլոր սրտմտութիւնը:
39 Նա յիշում էր որ նորանք մարմին են, քանի՝ որ գնում է եւ ետ չէ դառնում:
40 Քա՜նի անգամ դառնացրին նորան անապատումը, եւ բարկացրին նորան անջուր տեղումը:
41 Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին:
42 Չ’յիշեցին նորա ձեռքն այն օրումը, որ փրկեց նորանց թշնամիիցը:
43 Որ իր նշաններն արաւ Եգիպտոսումը. եւ իր հրաշքները Տայանիսի դաշտումը:
44 Եւ արիւնի փոխեց նորանց գետերը եւ առուները, որ չ’կարացին խմել:
45 Շանաճանճեր ուղարկեց նորանց վերայ, որ նորանց ուտեն, եւ գորտեր՝ որ ապականեն նորանց:
46 Եւ նորանց պտուղները թրթուրին տուաւ, եւ նորանց վաստակը՝ մարախին:
47 Նորանց որթերը փչացրեց կարկուտով, եւ նորանց թզի ծառերը եղեմնով:
48 Նորանց անասունները մատնեց կարկուտին, եւ նորանց հօտերը՝ կրակի կայծակներին:
49 Իր բարկութեան բոցն ուղարկեց նորանց վերայ՝ սրտմտութիւն, բարկութիւն եւ նեղութին՝ չար հրեշտակներ ուղարկելով:
50 Ճանապարհ պատրաստեց իր բարկութեան համար. նորանց անձները չ’պահեց մահիցը եւ նորանց կեանքը մատնեց ժանտամահին:
51 Եւ բոլոր առաջինեկ որդիները սպանեց Եգիպտոսումը, զօրութեան առաջին պտուղները՝ Քամի բնակարաններումը:
52 Եւ ժողովրդին հանեց ինչպէս ոչխարներ, եւ հօտի պէս տարաւ նորանց անապատումը:
53 Եւ առաջնորդեց նորանց ապահով եւ նորանք չ’վախեցան. եւ ծովը ծածկեց նորանց թշնամիներին:
54 Եւ նորանց տարաւ իր սրբութեան սահմանը՝ այն սարը, որ նորա աջ ձեռն ստացաւ:
55 Եւ ազգեր դէն գցեց նորանց առաջին եւ վիճակով ժառանգութիւն բաժանեց նորանց. եւ Իսրայէլի ցեղերը բնակեցրեց նորանց բնակարաններումը:
56 Բայց նորանք փորձեցին եւ դառնացրին Բարձրեալ Աստուծուն, եւ չ’պահեցին նորա վկայութիւնները:
57 Եւ ետ դառան եւ նենգութիւն արին ինչպէս իրանց հայրերը. ետ դառան խաբեբայ աղեղի պէս:
58 Եւ նորան բարկացրին իրանց բարձարաւանդակներովը, եւ իրանց կուռքերի պատկերներովը նախանձի շարժեցին նորան:
59 Աստուած լսեց եւ շատ բարկացաւ եւ շատ անարգեց Իսրայէլին:
60 Երեսից գցեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որ բնակվում էր նորանում մարդկանց մէջ:
61 Եւ գերութեան մատնեց նորա զօրութիւնը, եւ նորա փառքը նեղիչների ձեռը:
62 Եւ իր ժողովրդին մատնեց սրի, եւ իր ժառանգութեան համար խիստ բարկացաւ:
63 Կրակը կերաւ նորա երիտասարդներին, եւ նորա աղջիկների վերայ երգ չ’երգեցին:
64 Նորա քահանաները սրով ընկան, եւ նորա որբեւայրիները չ’կարացին սուգ անել:
65 Բայց Տէրը զարթնեց ինչպէս քնից. ինչպէս զօրաւոր մարդ որ գինիից զուարթանում* է:
66 Եւ իր թշնամիները զարկեց ետի կողմիցը. յաւիտեան. նախատինք արաւ նորանց:
67 Եւ Յովսէփի բնակարանը անարգեց. եւ Եփրեմի ցեղը չ’ընտրեց:
68 Բայց Յուդայի ցեղն ընտրեց, Սիօնի սարը որ նորան սիրեց:
69 Եւ իր սրբարանը շինեց ինչպէս բարձր տեղերը. ինչպէս երկիրը որ նորան հաստատեց յաւիտեան:
70 Եւ իր ծառայ Դաւիթին ընտրեց, եւ առաւ նորան ոչխարների փարախիցը:
71 Ծիծ տուող ոչխարների մօտիցը տարաւ նորան, որ իր Յակոբ ժողովուրդը եւ իր Իսրայէլ ժառանգութիւնը կռավարէ:
72 Եւ նա արածեցնում էր նորանց սուրբ սրտով. եւ իմաստուն ձեռքով առաջնորդում էր նորանց: