Ամոս
Գանգատալից յորդոր ապաշխարելու։ Սոսկ արտաքին պաշտամունքը օգուտ չ’ունի։
5 Լսեցէք այս խօսքը, որով ես ողբում եմ ձեզ վերայ, ով Իսրայէլի տուն: 2 Ընկաւ, այլեւ վեր չի կենալու Իսրայէլի կոյսը, փռուել է իր երկրի վերայ, կանգնեցնող չ’ունի: 3 Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Այն քաղաքումը, որ հազար էր դուրս բերում, պիտի մ’նայ հարիւր, եւ հարիւր դուրս բերեղումը տասը պիտի մնայ Իսրայէլի տան համար: 4 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Իսրայէլի տանը. Ինձ որոնեցէք, եւ կ’ապրիք: 5 Բայց Բեթէլը մի որոնէք, եւ Գաղգաղան մի մտնէք, եւ Բերսաբէէն մի գնաք. Որովհետեւ Գաղգաղա անպատճառ գերի պիտի գնայ, եւ Բեթէլը պիտի ոչնչանայ*: 6 Տիրոջը որոնեցէք եւ կ’ապրիք, որ նա չ’յարձակուի կրակի պէս Յովսէփի տան վերայ, եւ նա լափէ, եւ Բեթէլը հանգցնող չ’ունենայ. 7 Դուք որ օշինդր էք դարձնում իրաւունքը, եւ արդարութիւնը գետնով տալիս. 8 Որոնեցէք նորան, որ արաւ Բազմաստեղն ու Հայկը, որ մահուան ստուերը առաւոտ է դարձնում, եւ ցերեկը մթնեցնում է գիշերի. Որ ծովի ջրերը կանչում է, եւ նորանց ածում է երկրի վերայ, նորա անունը Եհովայ է: 9 Որ եւերմունք է փայլատակեցնում բռնաւորի վերայ, եւ եւերմունքը մինչեւ ամրոցն է գալիս:
10 Դռան մէջ ատում են յանդիմանողին, եւ զզվում են ուղիղ խօսողից: 11 Դորա համար՝ որովհետեւ ոտնահար էք անում աղքատին, եւ նորանից ցորենի պարգեւներ էք առնում. Դուք սրբատաշ քարից տներ կ’շինէք, բայց նորանցում չէք բնակուիլ, ցանկալի այգիներ կ’տնկէք, բայց նորանց գինին չէք խմիլ: 12 Որովհետեւ ես գիտեմ ձեր շատ յանցանքները եւ ձեր ծանր մեղքերը, արդարին նեղողներ, կաշառք առնողներ, որոնք աղքատներին ծռում են դռան մէջ: 13 Դորա համար իմաստունը այն ժամանակ պիտի լռէ, որովհետեւ նա չար ժամանակ է լինելու: 14 Բարութիւն որոնեցէք, եւ ոչ թէ չարութիւն, որ ապրիք, եւ այսպէս Զօրաց Տէր Աստուածը ձեզ հետ կ’լինի, ինչպէս որ ասել էք: 15 Ատեցէք չարութիւնը եւ սիրեցէք բարին, եւ դռան մէջ հաստատեցէք իրաւունքը, գուցէ Զօրաց Տէր Աստուածը գթայ Յովսէփի մնացորդին:
16 Դորա համար այսպէս է ասում Տէրը՝ Զօրաց Եհովայ աստուածը, ամեն հրապարակներում ողբ պիտի լինի, եւ ամեն փողոցներում վա՜յ վա՜յ պիտի ասեն, եւ երկրագործին պիտի սուգի կանչեն, եւ ողբի՝ ողբ գիտացողներին: 17 Եւ ամեն այգիներում ողբ է լինելու, որովհետեւ եսպիտի անցնեմ քո միջովը, ասել է Տէրը:
18 Վա՜յ Տիրոջ օրուանը ցանկացողներին, ձեզ ի՞նչ պէտք է Տիրոջ օրը. նա խաւար է, եւ ոչ թէ լոյս: 19 Ինչպէս որ մարդ կ’փախչէ առիւծի բերանից, եւ արջը կ’հանդիպէ նորան. Կամ տունը կ’մտնէ ու ձեռքը կ’կռնեցնէ պատին, եւ օձը կ’կծէ նորան. 20 Ահա Տիրոջ խաւար է եւ ոչ թէ լոյս, եւ մառախուղ ունի նա: 21 Ես ատում եմ, մերժում եմ ձեր տօները, եւ չեմ հոտոտում ձեր հանդէսներումը: 22 թէեւ ինձ ողջակէզներ էլ մատուցանէք եւ ձեր հացի ընծաներն էլ, ես չեմ ընդունիլ. եւ ձեր պարարտ անասունների խաղաղութեան զոհին մտիկ չեմ տալ: 23 Քո երգերի աղմուկը հեռացրու ինձանից, որ չ’լսեմ տաւիղններիդ եղանակը: 24 Բայց թող իրաւունքը յորդէ ջրի պէս, եւ արդարութիւնը վարար գետի պէս: 25 Զոհեր եւ հացի ընծանե՞ր էիք մատուցանում ինձ անապատումը, այն քառասուն տարին, ով Իսրայէլի տուն: 26 Այք դուք կրեցիք ձեր Մողոքի վրանը եւ ձեր պատկերները որ շինել էիք ձեզ համար: 27 Ուրեմն ձեզ գերի անել պիտի տամ Դամասկոսից այն կողմ, ասում է Տէրը, որի անունը Զօրաց Աստուած է: