Սաղմոսներ
Նվագավարին։ Դավթի երգը։
31 Քեզ մոտ եմ, ո՛վ Եհովա, ապաստան գտել+։
Թող որ ես երբեք ամոթ չզգամ+։
Քո արդարությամբ ազատի՛ր ինձ+։
2 Ականջդ դեպի ինձ խոնարհեցրու+։
Շտապիր ազատել ինձ+,
5 Քո ձեռքն եմ հանձնում իմ ոգին+։
Դու փրկագնով ազատել ես ինձ+, ո՛վ Եհովա, ճշմարտությա՛ն Աստված+։
7 Քո սիրառատ բարությամբ եմ ուրախանալու ու ցնծալու+,
Որովհետև դու տեսար իմ տառապանքը+,
Իմացար հոգուս վիշտը+,
9 Բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ, ո՛վ Եհովա, որովհետև ես անչափ նեղված եմ+։
Վշտից տկարացել են աչքս+, հոգիս ու որովայնս+։
11 Ինձ թշնամություն անողների+ աչքին ես նախատինք եմ դարձել+,
Եվ ավելի մեծ նախատինք՝ իմ մերձավորների համար+,
14 Բայց ես քե՛զ եմ վստահում, ո՛վ Եհովա+,
Եվ ասում եմ. «Դո՛ւ ես իմ Աստվածը»+։
Ազատի՛ր ինձ իմ թշնամիների ձեռքից ու ինձ հալածողներից+։
16 Երեսդ քո ծառայի վրա փայլեցրու+,
Փրկի՛ր ինձ քո սիրառատ բարությամբ+։
17 Ո՛վ Եհովա, թող որ չամաչեմ, որովհետև քեզ եմ կանչում+։
18 Թող պապանձվեն ստախոս շուրթերը+,
Որ արդարի դեմ են խոսում+ անզուսպ ամբարտավանությամբ ու արհամարհանքով+։
19 Որքա՜ն մեծ է քո բարությունը+, որ պահում ես քեզանից վախեցողների համար+
Եվ դրսևորում ես քեզ մոտ ապաստան փնտրողների հանդեպ
Մարդկանց որդիների առաջ+։
20 Դու նրանց քեզ մոտ՝ ծածուկ տեղում կթաքցնես+
Մարդկանց խառնամբոխից+։
Դու նրանց քո տաղավարում կպահես թշնամական լեզուներից+։
22 Եվ երբ ես խուճապի մեջ էի+, ասացի.
«Ես կոչնչանամ քո աչքերի առաջից»+։
Վստահաբար դու լսեցիր աղաչանքներիս ձայնը, երբ քեզ օգնության կանչեցի+։