5 Նրանց առաջ չխոնարհվես և չծառայես նրանց+, որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող+Աստված*եմ, որ հայրերի հանցանքների համար, ովքեր ատում են ինձ, պատժում եմ որդիներին մինչև երրորդ և չորրորդ սերունդը+,
3 Մի՛ վարվեք այնպես, ինչպես վարվում է Եգիպտոսը+, որում բնակվում էիք, և մի՛ վարվեք այնպես, ինչպես վարվում է Քանանի երկիրը+, ուր որ ձեզ տանում եմ։ Նրանց կանոններով մի՛ շարժվեք։
30 Զգույշ եղիր, որ երբ նրանք բնաջինջ լինեն քո առաջից, չլինի թե նույն ծուղակն ընկնես+ու հարցուփորձ անես նրանց աստվածների մասին՝ ասելով. «Ինչպե՞ս էին այս ազգերը ծառայում իրենց աստվածներին, ես էլ նույնը անեմ»։