4 Ես թույլ կտամ, որ փարավոնի սիրտը համառ դառնա+, և նա կհետապնդի նրանց։ Ես կփառավորեմ ինձ՝ հաղթելով փարավոնին ու նրա ողջ զորքին+, և եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ»+։ Նրանք հենց այդպես էլ արեցին։
23 «Ես կսրբացնեմ իմ մեծ անունը+, որը պղծվում էր ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ։ Եվ ազգերը պիտի իմանան, որ ես Եհովան եմ+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– երբ ես ձեր մեջ սրբացվեմնրանց աչքի առաջ+։
16 Դու անպայման դուրս կգաս իմ Իսրայել ժողովրդի դեմ ինչպես ամպ, որ ծածկում է երկիրը+։ Դա կլինի վերջին օրերում։ Ես կբերեմ քեզ իմ երկրի դեմ+, որպեսզի ազգերը ճանաչեն ինձ, երբ նրանց աչքի առաջ քեզնով սրբացվեմ, ո՛վ Գոգ»»+։
11 «Արևածագից մինչև արևամուտիմ անունը մեծ կլինի ազգերի մեջ+, ամեն տեղ զոհերի ծուխ կբարձրանա+, ու իմ անվանը ընծա կմատուցվի՝ անարատ նվեր+, որովհետև իմ անունը մեծ կլինի ազգերի մեջ»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։