5 Այդ մարգարեն+կամ այդ երազահանը պետք է մահվան մատնվի+, որովհետև նա ձեր Աստված Եհովայի դեմ (որը հանեց ձեզ Եգիպտոսից ու փրկագնեց ստրուկների տնից) ապստամբություն է հրահրել, որպեսզի շեղի քեզ այն ճանապարհից, որով քո Աստված Եհովան պատվիրել է քեզ գնալ+։ Քո միջից հեռացրու չարիքը+։
10 Դրա համար էլ նրանց կանանց ուրիշներին պիտի տամ և նրանց դաշտերը նրանց տիրողներին պիտի տամ+, որովհետև նրանցից ամեն մեկը՝ փոքրից մինչև մեծը, անազնիվ շահի հետևից է ընկել+, և ամեն մեկը՝ մարգարեից մինչև քահանան, ստությամբ է գործում+։
14 Երուսաղեմի մարգարեների մեջ զարհուրելի բաներ եմ տեսնում+. նրանք շնություն են գործում+և ստության մեջ են քայլում+, զորացնում են չարագործների ձեռքերը, որպեսզի նրանցից ոչ մեկը հետ չդառնա իր անօրենությունից+։ Ինձ համար նրանք բոլորը Սոդոմի պես են դարձել+, և նրա բնակիչները՝ Գոմորի պես»+։