Մատթեոս 6։6 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 6 Բայց դու, երբ աղոթում ես, մտիր քո սենյակը+, փակիր դուռը և աղոթիր քո Հորը, որ ծածուկ տեղում է+, և այդ ժամանակ քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ։ Մատթեոս 14։23 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 23 Վերջապես, ժողովրդին արձակելուց հետո նա մենակ սարը բարձրացավ՝ աղոթելու+, ու թեև արդեն ուշ գիշեր էր, նա այնտեղ մենակ էր։ Մարկոս 1։35 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 35 Վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, նա վեր կացավ և դուրս գալով՝ գնաց ամայի մի տեղ+ ու սկսեց աղոթել+։ Ղուկաս 6։12 Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն 12 Այդ օրերին նա գնաց լեռը, որ աղոթի+, և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով+։
6 Բայց դու, երբ աղոթում ես, մտիր քո սենյակը+, փակիր դուռը և աղոթիր քո Հորը, որ ծածուկ տեղում է+, և այդ ժամանակ քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ։
23 Վերջապես, ժողովրդին արձակելուց հետո նա մենակ սարը բարձրացավ՝ աղոթելու+, ու թեև արդեն ուշ գիշեր էր, նա այնտեղ մենակ էր։