-
Ելք 33։1, 2Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
33 Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. «Դու և ժողովուրդը, որին հանեցիր Եգիպտոսից, ճանապարհ ընկեք այստեղից: Գնացեք այն երկիրը, որի համար Աբրահամին, Իսահակին ու Հակոբին երդվել եմ՝ ասելով. «Քո սերնդին եմ տալու այն»:+ 2 Ձեզնից առաջ հրեշտակ կուղարկեմ+ և կվռնդեմ քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին:+
-
-
Նեեմիա 9։7, 8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Դու Եհովան ես՝ ճշմարիտ Աստվածը, ով ընտրեց Աբրամին,+ հանեց նրան քաղդեացիների Ուր քաղաքից+ ու նրա անունը Աբրահամ դրեց:+ 8 Դու տեսար, որ նա ողջ սրտով հավատարիմ է քեզ,+ ուստի նրա հետ ուխտ կապեցիր, որ նրան ու նրա սերնդին տաս քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների ու գերգեսացիների երկիրը:+ Եվ դու պահեցիր քո խոստումները, քանի որ արդար ես:
-