14 Բայց յոթերորդ օրը Շաբաթ է քո Աստված Եհովայի պատվին:+ Ոչ մի գործ չանես,+ ո՛չ դու, ո՛չ որդիդ, աղջիկդ, ստրուկդ ու ստրկուհիդ, ո՛չ ցուլդ, էշդ կամ քո որևէ այլ ընտանի կենդանին և ո՛չ էլ ձեր քաղաքներում ապրող պանդուխտը:+ Քո ստրուկն ու ստրկուհին էլ պետք է հանգստանան, ինչպես որ դու:+