-
Ելք 39։22-26Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
22 Այնուհետև Բեսելիելը եփուդի տակից հագնելու անթև վերնահագուստը պատրաստեց՝ այն ամբողջությամբ հյուսելով կապույտ թելից:+ 23 Անթև վերնահագուստի մեջտեղում գլխի համար բացվածք կար, և դրա եզրերը հյուսված էին այնպես, որ այն զրահի բացվածքի պես ամուր լիներ ու չպատռվեր: 24 Իսկ հետո արհեստավորները, կապույտ թելը, մանուշակագույն ներկված բուրդն ու վառ կարմիր մանվածքը իրար հետ ոլորելով, նռներ պատրաստեցին ու ամրացրին վերնահագուստի փեշին: 25 Ապա մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին ու ամրացրին նռների արանքներում՝ անթև վերնահագուստի փեշի ողջ երկայնքով. 26 քահանայական ծառայության համար նախատեսված անթև վերնահագուստի փեշի ողջ երկայնքով ամեն զանգակից հետո մեկ նուռ ամրացվեց, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:
-