-
Ղևտական 2։3-7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Ինչ որ մնա հացի ընծայից, Ահարոնին ու նրա որդիներին է պատկանում.+ այն անչափ սուրբ է՝+ վերցված Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից:
4 Եթե բերես հացի ընծա, որ թխվել է փռում, այն պետք է պատրաստված լինի մանր աղացած ալյուրից և պետք է լինի ձիթայուղով հունցած անթթխմոր օղակաձև հացերի կամ վրան ձիթայուղ քսած անթթխմոր լոշիկների տեսքով:+
5 Եթե քո ընծան թավայի մեջ եփված հացի ընծա է,+ այն պետք է պատրաստված լինի առանց թթխմորի՝ ձիթայուղի հետ խառնած մանր ալյուրից: 6 Այն պետք է կոտրելով մասերի բաժանվի, և վրան ձիթայուղ լցվի:+ Դա հացի ընծա է:
7 Եթե քո ընծան կաթսայի մեջ տապակած հացի ընծա է, այն պետք է պատրաստված լինի ձիթայուղով, մանր աղացած ալյուրից:
-