17 Բայց եթե զոհի մսից ինչ-որ բան մնա մինչև երրորդ օրը, այն պետք է կրակով այրվի:+ 18 Եթե երրորդ օրը որևէ մեկը ուտի այդ խաղաղության զոհի մսից, զոհը բերողը հավանության չի արժանանա: Այդ զոհն անընդունելի կհամարվի: Դա նողկալի բան է: Դրանից ուտող անձը պատասխան կտա իր հանցանքի համար:+