-
Թվեր 13։23-27Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
23 Երբ հասան Եսքողի գետահովիտ,*+ այնտեղ խաղողի վազից մի ճյուղ կտրեցին՝ վրան մի ողկույզ, որն այնքան մեծ էր, որ երկու հոգով էին տանում՝ ձողի վրա դրած: Նրանք նաև նռներ ու թզեր հավաքեցին:+ 24 Իսրայելացիները իրենց կտրած ողկույզի համար այդ վայրը կոչեցին Եսքողի* գետահովիտ:+
25 Երկիրը 40 օր+ հետախուզելուց հետո նրանք վերադարձան: 26 Հասնելով Կադես՝+ Փառան անապատ՝ Մովսեսի, Ահարոնի և Իսրայելի ողջ ժողովրդի մոտ՝ նրանք լուր բերեցին նրանց և ցույց տվեցին այդ երկրի պտուղները: 27 Նրանք պատմեցին Մովսեսին. «Մենք մտանք այն երկիրը, ուր մեզ ուղարկել էիր. այնտեղ իրոք կաթ ու մեղր է հոսում:+ Սրանք էլ այդ երկրի պտուղներն են:+
-