-
2 Օրենք 13։1-5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 «Եթե ձեր մեջ մարգարե կամ երազներ մեկնող ի հայտ գա և ձեզ ասի, որ այսինչ նշանը կամ նախանշանը կլինի, 2 ու նրա ասած նշանը կամ նախանշանը կատարվի, և նա ձեզ ասի՝ «Եկեք ուրիշ աստվածների պաշտենք ու ծառայենք նրանց», աստվածների, որոնց դուք չեք ճանաչում, 3 ապա այդ մարգարեի կամ երազներ մեկնողի խոսքերին չլսեք.+ ձեր Աստված Եհովան այդպես ստուգում է ձեզ,+ որ տեսնի՝ արդյոք ամբողջ սրտով ու ամբողջ հոգով եք սիրում իրեն՝ ձեր Աստված Եհովային:+ 4 Միայն ձեր Աստված Եհովային պետք է պաշտեք, նրանից վախենաք, նրա պատվիրանները պահեք, նրան հնազանդվեք, նրան ծառայեք և նրան մտերիմ մնաք:+ 5 Իսկ այդ մարգարեն կամ երազներ մեկնողը պետք է մահվան մատնվի,+ որովհետև նա փորձել է շեղել ձեզ ձեր Աստված Եհովայի ցույց տված ճանապարհից և դրդել է ըմբոստանալ ձեր Աստված Եհովայի դեմ, ով հանել է ձեզ Եգիպտոսից ու ազատել* ձեր ստրկության երկրից: Վերացրեք չարիքը ձեր միջից:+
-
-
Երեմիա 28։11-17Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
11 Հանանիան ամբողջ ժողովրդի ներկայությամբ ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Երկու տարի էլ չի անցնի, երբ նույն կերպ կկոտրեմ Նաբուգոդոնոսոր թագավորի դրած լուծը, որը բոլոր ազգերի պարանոցի վրա է»»:+ Եվ Երեմիա մարգարեն գնաց այդտեղից:
12 Այն բանից հետո, երբ Հանանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցի վրայի լուծը կոտրեց, Եհովան ասաց Երեմիային. 13 «Գնա և Հանանիային ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Փայտե լուծը կոտրեցիր,+ բայց դրա փոխարեն երկաթե լուծ կպատրաստես»: 14 Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես երկաթե լուծ եմ դնելու այս բոլոր ազգերի պարանոցի վրա, որպեսզի Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին ծառայեն: Նրանք պիտի ծառայեն նրան:+ Նույնիսկ գազաններին եմ նրան տալու»»»:+
15 Երեմիա մարգարեն ասաց Հանանիա+ մարգարեին. «Լսի՛ր, Հանա՛նիա, Եհովան քեզ չի ուղարկել, բայց դու այս ժողովրդին դրդեցիր, որ ստի հավատա:+ 16 Դրա համար սա է ասում Եհովան. «Ես վերացնելու եմ քեզ երկրի երեսից: Այս տարի դու կմեռնես, որովհետև Եհովայի դեմ ըմբոստություն հրահրեցիր»»:+
17 Եվ Հանանիա մարգարեն այդ նույն տարում՝ յոթերորդ ամսին, մահացավ:
-