-
Հեսու 12։7, 8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Սրանք են այն թագավորները, որոնց Հեսուն և իսրայելացիները պարտության մատնեցին Հորդանանի արևմտյան կողմում՝ Լիբանանի+ հովտում գտնվող Բաալ-Գադից+ մինչև Սեիրի+ կողմը նայող Քալակ լեռն+ ընկած տարածքում, որից հետո Հեսուն նրանց երկիրը որպես սեփականություն տվեց Իսրայելի ցեղերին՝ նրանց միջև բաժանելով+ 8 լեռնային շրջանը, Շեֆելան, Արաբան, լեռների լանջերը, անապատը և Նեգևը,+ որոնք քետացիների, ամորհացիների,+ քանանացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների+ տարածքներն էին.
-