9 Նրանք ներքին սենյակում դարանակալներ դրեցին: Դալիլան ձայն տվեց. «Սամսո՛ն, փղշտացիները քեզ վրա են գալիս»: Այդ ժամանակ Սամսոնը ջլերը կտրեց. նա դա արեց այնքան հեշտ, որքան վուշե թելն* են կտրում՝ մոտեցնելով կրակին:+ Այսպիսով՝ նրա զորության գաղտնիքը չիմացվեց:
12 Դալիլան նոր պարաններ վերցրեց, դրանցով կապեց նրան ու ձայն տվեց. «Սամսո՛ն, փղշտացիները քեզ վրա են գալիս»: (Այդ ամբողջ ընթացքում դարանակալները ներքին սենյակում էին): Այդ պահին նա իր բազուկներին կապված պարանները կտրեց, ինչպես թելը կկտրեր:+
14 Կինը այդպես արեց և ջուլհակահաստոցի սանրով պնդացրեց դրանք: Հետո ձայն տվեց նրան. «Սամսո՛ն, փղշտացիները քեզ վրա են գալիս»: Նա զարթնեց քնից և ջուլհակահաստոցի* սանրը հենքաթելի հետ միասին քաշեց պոկեց: