15 Այդ օրը Բենիամինյանները իրենց քաղաքներից 26 000 սրակիր մարդ կանչեցին՝ չհաշված Գաբաայի 700 ընտրյալներին: 16 Այդ զորքի մեջ կային 700 ընտրված ռազմիկներ, որոնք ձախլիկ էին: Նրանցից ամեն մեկը կարողանում էր պարսատիկով քար նետել՝ առանց մազաչափ անգամ վրիպելու: