-
1 Տարեգրություն 10։8-12Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Հաջորդ օրը, երբ փղշտացիները եկան զոհվածների իրերը վերցնելու, Սավուղին ու նրա երեք որդիներին Գելբուե լեռան վրա սպանված գտան:+ 9 Փղշտացիները կողոպտեցին Սավուղին, կտրեցին նրա գլուխը, վերցրին զենքուզրահը և պատգամաբերներ ուղարկեցին իրենց երկրով մեկ, որ այդ մասին հայտնեն իրենց կուռքերի տաճարներում+ և ժողովրդին: 10 Սավուղի զենքուզրահը դրեցին իրենց աստծու տաճարում, իսկ գլուխը կախեցին Դագոնի տաճարում:+
11 Գաղաադի Հաբիս+ քաղաքի բոլոր բնակիչները լսեցին, թե փղշտացիներն ինչ են արել Սավուղին,+ 12 ուստի բոլոր ռազմիկները գնացին, վերցրին Սավուղի ու նրա որդիների դիերը և բերեցին Հաբիս: Նրանք թաղեցին նրանց ոսկորները Հաբիսում՝+ մի մեծ ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին:
-