-
1 Սամուել 11։9-11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Սավուղն ու իր զինվորները ասացին Հաբիսից եկած պատգամաբերներին. «Գաղաադի Հաբիս քաղաքի տղամարդկանց ասեք. «Վաղը՝ կեսօրին մոտ, դուք փրկված կլինեք»»: Պատգամաբերները գնացին ու հաբիսցիներին հայտնեցին այդ մասին, և նրանք շատ ուրախացան: 10 Հաբիսի տղամարդիկ ամմոնացիներին ասացին. «Վաղը մենք կհանձնվենք. մեզ հետ վարվեք այնպես, ինչպես կուզեք»:+
11 Հաջորդ օրը Սավուղը երեք գնդի բաժանեց զորքը. նախքան լուսաբացը* նրանք մտան ամմոնացիների+ բանակատեղի և կոտորեցին նրանց մինչև կեսօր:* Իսկ ողջ մնացածները ցիրուցան եղան. նրանցից երկու մարդ անգամ իրար հետ չմնաց:
-