18 «Ես՝ Եհովաս, շուտ չեմ բարկանում, լի եմ հավատարիմ սիրով,+ ներում եմ հանցանքն ու օրինազանցությունը, բայց մեղավորներին ոչ մի դեպքում անպատիժ չեմ թողնում և թույլ եմ տալիս, որ հայրերի հանցանքների հետևանքները կրեն նաև նրանց որդիները մինչև երրորդ և չորրորդ սերունդը»:+
32 Սակայն Հովնադաբը՝+ Դավթի եղբոր՝ Սիմաայի+ որդին, ասաց. «Թող իմ տերը չմտածի, թե թագավորի բոլոր երիտասարդ որդիներն են սպանվել, քանի որ միայն Ամնոնն է մահացել:+ Դա Աբիսողոմի հրամանով է եղել: Նա այդ բանը իր մտքին դրել էր+ դեռ այն օրը, երբ Ամնոնը անարգել էր իր քրոջը՝+ Թամարին:+
33 Այդ լուրը ցնցեց թագավորին: Նա բարձրացավ դարպասի վերնամասում գտնվող սենյակը ու սկսեց լաց լինել: Նա քայլում էր և ասում. «Որդի՜ս, Աբիսողո՜մ, որդի՜ս, որդի՜ս, Աբիսողո՜մ: Երանի՜ թե ես մեռնեի քո փոխարեն, որդի՜ս, Աբիսողո՜մ, որդի՜ս»:+